Posted in ՖԻԶԻԿԱ

Դաս 28

§42. Կոնվեկցիա.§43.Ճառագայթային ջերմափոխանակում .Առաջադրվող հարցեր՝

  1. Բացատրեք,թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
    մթնոլորտի ստորին՝ տաք, եւ վերին՝ սառը, շերտրրի միջեւ: Ձեզ
    հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

2.Ջերմահաղորդմանորեղանակնենանվանումկոնվեկցիա:Որնէ
կոնվեկցիայի եւ ջերմահաղորդականության երեւույթիհիմնական
տարբերությունը:

Երբ էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է՝ շնորհիվ նյութի շերտերի անհավասարաչափ տաքացման, իրականանում է միայն հեղուկներում և գազերում, էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է նյութի տեղաշարժի հետևանքով:

3 .Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4..Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5.Ինչպեսէ գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ

6.Ինչպես գիտենք կա մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7.Հնարավորէարդյոքկոնվեկցիանպինդմարմիններում?

Ոչ. որովհետև կոնվեկցիան իրականանում է միայն հեղուկներում և գազերում։

8.Ինչէէլեկտրամագնիսականդաշտը:Ինչվիճակներումկարողէգոյությունունենալ:

Մատերիայի ձև է, որը իրականացնում է լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը։Այն կարող է լինել շարժման և դադարի վիճակում։

9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը

էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:
Բերեք մի քանի օրինակ:

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ երբ մեր ձեռքերը դնում ենք ինչոր տաք իրի վրա ,մենք զգում ենք որ այդ ջերմությունը այդ իրից հաղորդվում է մեր ձեռքերին։

11..Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սեւ, թե սպիտակ:

Ինձ թվում է որ մուգ գույնի մարմինը ավելի լավ է կլանում քան բաց գույնի մարմինը։

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Ներկում են արծաթագույն որովհետև այն բաց է իսկ բաց գույնի մարմինները քիչ են կլանում ջերմային ճառագայթում։

Posted in ՖԻԶԻԿԱ

Ներքին էներգիա. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները

Թեմա՝ Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)
§38. Ներքին էներգիա.
§39. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները. Առաջադրվող հարցեր՝

  1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
  2. Ձեւակերպեք էներգիայի պահպանման օրենքը:
  3. Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան
    հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք
    էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:
  4. Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը
    բարձրանում:
  5. Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:
  6. Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին
    էներգիայի գոյությունը:
  7. Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության
    ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:
  8. Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:
  9. Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց
    մեծանում է մարմնի ներքին էներգիան:
  10. Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ
    աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
  11. Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել
    էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
  12. Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում
    ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել
    ներքին էներգիայի այդ աճը:
  13. Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը
    բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
  14. Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի եւ ջրի միջեւ, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0 ° C: Բացատրեք ինչու:

1.Մեխանիկական էներգիան լինում է կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարն է

2.շփման ուժերի բացակայությամբ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

3.Տեղի է ունենում պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի։

4.երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5.Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

6.

7.Երբ բարձրությունից մի բան ընգնում է։

8.էներգիայի պահպահման օրենքը։

9.Օրինակ երբ ջուրը տաքացնում ենք։

10.

11.Ջերմահաղորդում նյութի ջերմությունը փոխանցելու հատկությունը։

12.Ջերմահաղորթման

13.երբ խառնում ենք իրար տաք ջրի մոլեկուլները անցնում են սառը ջրին,որովհետև տաք ջրի մոլեկուլների ջերմային շարժումը ավելի արագ է։

14.Սառույցը կհալվի և նրանց մոլեկուլները կխառնվեն

Posted in ՖԻԶԻԿԱ

§42. Կոնվեկցիա. §43.Ճառագայթային ջերմափոխանակում

Առաջադրվող հարցեր՝

1. Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ
հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրա ացդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդը իջնի ներքև։

2. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է
կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական
տարբերությունը:

Ջերմահաղորդականության միջոցով ջերմության հաղորդումը միջավայրի մի մասից մյուսը չի ուղեցվում նյութի տեղափոխմամբ։ Իսկ կոնվեկցիայի ժամանակ հեղուկներում և գազերում ջերմության փոխանցումը մի տեղից մյուսը տեղի է ունենում նյութի տեղափոխության հետևանքով։

3. Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։ Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4. Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։ Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։ Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5. Ինչպես է գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանհ նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ:

6. Ինչպես է առաջանում քամին:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Ոչ, քանի որ պինդ մարմինների մեջ հոսք, տեղափոխու, շարժում մի տեղից մյուսը հնարավոր չէ: Կոնվեկցիան տեղի է ունենում միայն հեղուկներում և գազերում:

8. Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Բացի նյութից կան մատերիայի նաև այլ տեսակներ, որոնցից է Էլեկտրամագնիսական դաշտը։ Դրա դրսևորումներից են, օրինակ՝ լույսը, ռադիոալիքները։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում, և նյութից առանձին։

9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այնպիսի էլեկտրամագնիսական դաշտը, որը նյութից առանձնանալով՝ տեղափոխվում է տարածության մեջ:

10. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ճառագայթային ջերմափոխանակում է կոչվում ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կատարվող ջերմահաղորդումը: Ջերմային ճառագայթումը դա մարմնի արձակած էլեկտրամագնիսական ալիքներն են, որոնք կոչվում են նաև էլեկտրամագնիսական ճառագայթում: Ճառագայթային ջերմափոխանակման օրինակ է Արեգակից Երկրին ջերմության հաղորդումը:

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, իսկ սպիտակ և փայլուն մարմինները անդրադարձնում են իրենց վրա ընկնող ճառագայթների մեծ մասը:

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները և ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, քանի որ այդ գույնը քիչ ջերմային ճառագայթում է կլանում արևից, հետևաբար ավելի քիչ է տաքանում: Իսկ Երկրի արհեստական արբանյակները ընդհակառակը պետք է ավելի շատ ջերմային ճառագայթում կլանեն արևից, որպեսզի ավելի շատ էներգիա ունենան: Այդ պատճառով արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույնով:

Posted in ՖԻԶԻԿԱ

Ջերմաքանակ և ջեմահաղորդականություն

Առաջադրվող հարցեր՝
1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և
աշխատանքի կատարումը:

Եվ ջերմահաղորդմամբ, և մեխանիկական աշխատանք կատարելով կարելի է փոփոխել մարմնի ներքին էներգիան, տարբերությունը միայն այն է, որ ջերմահաղորդման պրոցեսը տեղի է ունենում առանց աշխատանք կատարելու:

2. Ինչ է ջերմաքանակը:

Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում: Այսինքն ջերմաքանակը ներքին էներգիայի այն մասն է, որը ջերմահաղորդման պրոցեսում մի մարմինը տալիս է մյուսին:

3. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը
միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակը, ինչպես նաև էներգիան, արտահայտվում է ջոուլով (Ջ): Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ) միավորները:

4. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝
նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու
համար:

Քանի որ ջուրը եռման ժամանակ հասնում է 100 աստիճանի, իսկ ավելի բարձր աստիճանի դեպքում գոլորշիանում է, նշանակում է գոլ ժամանակ իր ջերմաստիճանը ավելի ցածր է: Հետևաբար զանգվածի գոլ վիճակ ստանալու համար ավելի քիչ ջերմաքանակ է պահանջվում, քան եռման ջուր ստանալու, քանի որ ավելի բարձր ջերմաստիճան ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է հարկավոր:

5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ, քանի որ երկու անոթներն էլ լցված են ջրով` այսինքն նույն նյութով, և նրանց սկզբնական և վերջնական ջերմաստիճանները պետք է լինեն նույնը` եռման աստիճանից պետք է փոխվեն սենյակային ջերմաստիճանի, իսկ երկրորդ անոթի ծավալը, հետևաբար և կշիռը երկու անգամ մեծ է առաջինից, հետևավար երկրորդ անոթը առաջինից երկու անգամ ավելի շատ ջերմաքանակ կկորցնի սառչելիս:

6. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Պղնձե ձողի երկայնքով մոմով մի քանի լուցկու հատիկ ամրացնենք: Ձողի մի ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալվել, և լուցկիներն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում՝ սկզբում պոկվում են այն լուցկիները, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուսները: Այս փորձից երևում է, որ էներգիայիան հաղորդվում է ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:

Studio_20200416_205054

7. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչներ մետաղներն են, օրինակ` արծաթ, երկաթ, պղինձ: Ավելի վատ ջերմահաղորդիչներ են հեղուկները, օրինակ՝ ջուրը, իսկ գազերը, օրինակ՝ օդը, շատ ավելի վատ ջերմահաղորդիչներ են: Վատ հաղորդիչներ են նաև բամբակը, բուրդը, ռետինը, փայտը, խցանը, կտորը:

8. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Օդը գազերի խառնուրդ է: Գազերի ջերմահաղորդունակությունը շատ փոքր է:  Ջերմահաղորդունակությունը էներգիայի փոխանցումն է մարմն մի մասից մյուսը, որը տեղի է ունենում մոլեկուլների փոխազդեցության ընթացքում: Գազերում մոլեկուլները գտնվում են միմյանցից մեծ հեռավորությունների վրա, ուստի էներգիայի փոխանցումը տեղի է ունենում շատ ցածր արագությամբ:

9. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Որպես ջերմամեկուսիչներ օգտագործվում են ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերը: Օրինակ` աղյուսե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները` բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց: Մառանները սովորաբաև պատում են ջերմամեկուսիչ նյութերով (ծղոտ, թեփ և այն), որոնք պաշտպանում են այնտեղ պահվող մթերքը տաքանալուց:

10.Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Ձերմահաղորդականությունը տեղի է ունենում մոլեկուլների իրար հետ բախվելու միջոցով, իսկ վակուումում մոլեկուլներ չկան: Հետևաբար, վակուումում ջերմահաղորդականություն երևույթը հնարավոր չէ:

Posted in ՖԻԶԻԿԱ

Գարնանային նախագծեր 2020

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.ՆԱԽԱԳԻԾ՝ «ԶԱՏԿԱԿԱՆ ՁՎԻ ՖԻԶԻԿԱՆ»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:

Ձվի թարմությունը որոշելու համար հարկավոր է ստուգել հոտը։ Բայց դա այնքան էլ վստահելի եղանակ չէ՝ հաշվի առնելով տնտեսվարողների կողմից թույլ տրվող խախտումները։ Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ։ Թարմ ձուն մնում է բաժակի հատակին 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև։ Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։

2.Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:

Հենց սկսում է ձուն եռալ, ժամ ենք պահում 5-7 րոպե։Ստուգելու համար կարող, ենք ջրից հանել, դնել սեղանին կամ ինչ-որ հարթ տարածության վրա և պտտել։Եթե լավ է պտտվում, ուրեմն ձուն եփված է։

3.Ինչպես ճիշտ  խաշել ձուն:

Ձուն  դնում ենք եռացրած ջրի մեջ։ 30 վայրկյան անց, երբ ջուրը կսկսի եռալ, մեղմացնում ենք կրակն ու ևս 10-11 րոպե եփում ենք։ Մի քանի րոպե թողնում ենք սառը ջրի մեջ։ Ջրում եփվելու ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի ձուն չճաքի։ Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել։ Եթե ձուն թարմ է, ապա եփում ենք 3-4 րոպե ավելի։

4.Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:

Ընկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է, ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափած արյունը։

5.Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալլիքային վառարանի մեջ:

Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ։

6.Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:

Ձուն ավելի հեշտ կոտրվվում է լայնացող մասից։

7.Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը։

Կատարել փորձեր. 

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
  2. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  3. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:
Posted in ՖԻԶԻԿԱ

Տատանումներ

Image result for տատանումների

Տատանումներհամակարգի վիճակի այնպիսի փոփոխություններ (շարժումներ), որոնց բնորոշ է կրկնվելիությունը։ Գոյություն ունեն բազմատեսակ տատանումներ, որոնք տարբերվում են ֆիզիկական բնույթով, առաջացման պատճառով, վիճակների փոփոխման արագությամբ, կրկնվելիության աստիճանով և այլն։ Տարբեր տեսակի տատանումներին բնորոշ են որոշակի օրինաչափություններ, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է տատանումների տեսությունը։ Պարբերական տատանումների դեպքում կամայական ֆիզիկական բնույթ ունեցող F տատանվող մեծության արժեքը կրկնվում է ամեն անգամ միևնույն t=ժամանակամիջոցում․ F(t+T)=F(t), — oo<t<oo։

Տատանումների փուլտատանողական պրոցեսի վիճակը ժամանակի ցանկացած պահին որոշող մեծություն։ Օրինակ, ներդաշնակ տատանումներ կատարող լարման {\displaystyle U=U_{0}\cos(\omega t+\varphi _{0})}

հավասարման մեջ cos(ωt+φ0) մեծությունը տատանումների փուլն է (ω-ն անկյունային հաճախությունն Է, t-ն՝ ժամանակը, Ս0-ն՝ ամպլիտուդը, իսկ φ0-ն՝ սկզբնական փուլը)։ Սովորաբար էական են միայն ներդաշնակ տարբեր պրոցեսների տատանումների փուլերի տարբերությունները։ Խիստ առումով տատանումների փուլ հասկացությունը վերաբերում է միայն ներդաշնակ տատանումներին, սակայն այն կիրառում են նաև ոչ ներդաշնակ և նույնիսկ ոչ խիստ պարբերական պրոցեսների (օրինակ, մարող տատանումների) նկարագրության համար։ Ներդաշնակ տատանումների դեպքում տատանումների փուլ չափվում է անկյունային միավորներով, իսկ պարբերական, բայց ոչ ներդաշնակ տատանումների դեպքում՝ պարբերության մասերով։

Օսիլիլացիան վերաբերում է ցանկացած Պարբերական շարժմանը, որը հեռավորության վրա շարժվում է հավասարակշռության դիրքի վերաբերյալ և կրկնվում է իրեն պարբերաբար և ավելի հաճախակի: Օրինակ. Գարնան կողքին ձգձգումը և ցնցումը Գարնան կողքին: Osրհոսքը պտտվում է կողք կողքի մի ճոճանակ:
Posted in ՖԻԶԻԿԱ

Դաս 23.

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Բաժակ–կավ, ապակի. աթոռ–փայտ. գիրք–թուղթ:

2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմինները:

Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից:

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ:

5.Որ նյութն են անվանում տարր:

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:

6.Ինչ է մոլեկուլը:

Մոլեկուլը դա ատոմների խումբ է:

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

H2, O2, N2, F2

8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Ատոմը

9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

100 000 000 (հարյուր միլիոն) անգամ:

10.Ինչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:

11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դա պայմանավորված է նրանով, որ գազերում ատոմների միջև հեռավորությունը ավելի մեծ է: Պինդ մարմիններում դիֆուզիան ընթանում է ավելի դանդաղ քան հեուկներում:

12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում:

Posted in ՖԻԶԻԿԱ

Դասարանում քննարկվող հարցեր

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումէ վակուումում, միայն Երկրի ձգողությսն ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը       ?

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

4.Որ շարժումն են      անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:    ?

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ             ?

6.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով  հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտտույտ:

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:

Պտտման հաճախականություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:

Նրա միավորն է n:

Posted in ՖԻԶԻԿԱ

Մեխանիկական ալիքներ

Ալիքները լինում են երկայնական և լայնական։

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց դեֆորմացիայի տարածման ուղղություանը, ապա ալիքը կոչվում է լայնական։

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղեւթյանը, ապա ալիքը կոչվում է երկայնական: