Posted in Թարգմանություն, ֆիզիկոսներ

Իսահակ Նյուտոնի

Ֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642թ.-ի դեկտեմբերի 25-ին Անգլիայի Վուլսթորփ գյուղում: Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ անունը՝ ի հիշատակ իր հոր: Սուրբ Ծննդի  տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան: Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։ Հետագայում Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն նորից ամուսնացել է: Նոր ամուսնուց նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց: 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում 16-ամյա որդուն պարտադրել տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը հաջողություն չի ունենում, քանի որ Իսահակը մնացած բոլոր զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինթի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։1661թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում: Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.:   1664 թվականի ապրիլին Նյուտոնը, հանձնելով քննությունները, տեղափոխվում է ավագ ուսանողների ավելի բարձր կատեգորիա՝ սքոլարներ, ինչը տալիս է նրան իրավունք կրթաթոշակ ստանալու և ուսումը քոլեջում շարունակելու:  1664 թվականը Նյուտոնի կյանքում հարուստ էր նաև այլ իրադարձություններով: Նյուտոնը ապրում է ստեղծագործական վերելք, սկսում է ինքնուրույն գիտական գործունեություն և կազմում է մասշտաբային ցանկ (45 կետերից) չլուծված պրոբլեմների՝ բնության և մարդկային կյանքի: Հետագայում համանման ցանկերը մեկ անգամ չէ որ հայտնվում են նրա աշխատանքային տետրերում: Այդ նույն տարվա մարտին, վերջերս քոլեջում հիմնադրված մաթեմատիկայի ամբիոնում սկսվում են նոր դասախոսի՝ 34-ամյա Իսահակ Բաուորի դասընթացները, որը մեծ մաթեմատիկոս էր, Նյուտոնի ապագա ընկերն ու ուսուցիչը: Նյուտոնի մոտ հետաքրքրությունը դեպի մաթեմատիկան կտրուկ աճում է: Նա կատարում է իր առաջին նշանակալից մաթեմատիկական,հայտնագործությունը.երկանադամիտարալուծումը  կամավոր  ռացիոնալ ցուցչի համար նախատեսված (ներառյալ բացասականները), իսկ նրա միջոցով անցնում է իր գլխավոր մաթեմատիկական մեթոդին՝ Ֆունկցիայի տարալուծմանն անվերջ շարքում : Տարեվերջին Նյուտոնը դառնում է բակալավր: Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը: Նյուտոնի աշխատությունների գիտական հենքն ու ստեղծագործական ոգեշնչողները եղել են մեծամասամբ ֆիզիկոսններ Գալիլեյը. Դեկարտը ևԿեպլերը  : Նյուտոնը ավարտում է նրանց աշխատանքները՝ միավորելով աշխարհի ունիվերսալ համակարգը: Քիչ, սակայն էական ազդեցություն են թողնում այլ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ՝Էվկլինդեսը, Ֆերմանը, Հյուգենսը,Վալենսը և նրա անմիջական ուսուցիչ Բարոուն:

1665 թվականի սկզբին ես գտա մոտեցված շարքերի մեթոդը և կանոնը կամայական աստիճանի երկանդամի ձևափոխումը այդպիսի շարքի … Նոյեմբերին ստացա ֆլյուկսի ուղիղ մեթոդը (դիֆերենցիալ հաշվարկ). հաջորդ տարվա հունվարին ես ստացա գույների տեսությունը, իսկ մայիսին անցա ֆլյուկսի հակադարձ մեթոդին [ինտեգրալ հաշվարկ]… Այդ ժամանակ ես ապրել եմ իմ երիտասարդության լավագույն շրջանը, և ամենից շատ հետաքրքրվում էի մաթեմատիկայով և (բնական) փիլիսոփայությամբ, քան երբևէ չեղավ հետագայում:


Սակայն նրա ամենակարևոր հայտնագործությունն այդ տարիներին եղավ տիեզերական ձգողականության օրենքը: Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է` հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը մանրակրկիտ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլյամ Ստյուկլին:

Իսահակ Նյուտոնը մահացել է 1727թ.-ի մարտի 20-ին Մեծ Բրիտանիայում: