Posted in Uncategorized

Թթուներ

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. .. Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ:Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները… Քլորաջրածին-HCl Բրոմաջրածին-HBr Յոդաջրածին-HJ Ծծմբաջրածին-H2S

*3. Գրեք  թթվածնավոր.   թթուների   բանաձևերը  և  անվանումները…

Ազոտական թթու-HNO3 Ազոտային թթու-HNO2 ծծմբական թթու-H2SO4

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ: Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…

Oրգանական թթուները թույլ են անօրգանական թթուներից:Օրգանական թթուները հեղուկ կամ պինդ նյութեր են:

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ… Թթուների և հիմքերի փոխազդեցությունները

Թթուներին առավել բնորոշ է բոլոր հիմքերի հետ փոխազդեցությունը:

Թթուների աղերի փոխազդեցությունները Որպես կանոն ուժեղ թթուն աղերից դուր է մղում թույլ թթվին: Այս դեպքում փոխանակաման ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր աղ և նոր թթու:

Թթուների և հիմնայաին օքսիդենրի փոխազդեցություն Թթուների և հիմանային օքսիդների փոխազդեցությունից նույնպես առաջանում են աղ և ջուր:

Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են Թթուների քայքայումից սովցորաբար առաջանում են ջուր և այդ թթվին համապատասխանող անհիդրիդը

*7. Կենցաղում  օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք… Կիտրոնաթթու– օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության, լուսանկարչության և ներկարարության մեջ։ Քացախաթթու– անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է.մարդկությանը հայտնի առաջին թթուն է: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ: Մրջնաթթու– անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք:  Մրջնաթթու– պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում, եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում: Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների ժամանակ շփումներ կատարելու միջոց: 

Leave a comment