Posted in Աշխարագրություն 9

ՀՀ բնակչությունը

  1. Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

1.Ծնելիության նվազում վերջին 5 տարիների ընթացքում։ 2.Լուրջ ծնելիության նվազում է նկատվում 30-40 տարվա ընթացքում։ 3.40 տարեկանից վերև գերակշռում են կանայք։ 4.Ծնելիությունը գնալով քչանում է և ամենաբարձր ծնելիությունը եղել է 30-34 տարի առաջ, որից հետո այն միայն նվազել է։

2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

1.Հայաստանում կանանց բնակչության թիվը մեծանում է 25-29 տարեկանից սկսած, իսկ աշխարհում 60-64 տարեկանից սկսած։ 2.Հայաստանում ծնելությունը գնալով քչանում է, իսկ աշխարհում շատանում։ 3.Հայաստանում գերակշռում է 30-34 տարիքիքային սահմանը, իսկ աշխարհում 0-4։ 3.Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

15-19 տարեկանների թիվը Հայաստանում 2015, 2020, 2025 թվականներին։

Posted in Աշխարագրություն 9

Լանդշաֆտներ

Կիսաանապատներ

Տարածք – Կիսաանապատային լանդշաֆտները ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում: Դրանք լինում են 800-1400մ բարձրություններում: Այնտեղի տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվոող հատվածներում հողերը բարելավվել են: Կլիմայական պայմաններ – Զոնայի կլիման ավելի ցամաքային է, քան տափաստաններում։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 – 300 մմ.։ Բուսական աշխարհ – Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ Կենդանական աշխարհ – Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։ Խոշոր խոտակեր կենդանիներից կան այծքաղներ, որոշ վայրերում պահպանվել են վայրի ձիեր։

Տափաստաններ

Տարածք – Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։  Կլիմայական պայմաններ – Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։ Բուսական աշխարհ – Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ։ Կենդանական աշխարհ – Կենդանիներից բնորոշ են կրծողները, որոնք ապրում են խորը բներում։ Կան գիշատիչներ ու թռչուններ։ Մոնղոլիայի տափաստաններում հանդիպում են արջամկներ և այծքաղներ։

Ալպյան մարգագետիններ

Տարածք – Բարձրությունը, որտեղից սկսվում են ալպյան մարգագետինները, հիմնականում կախված է տեղանքի կլիմայական և աշխարհագրական պայմաններից։ Սովորաբար ալպյան մարգագետինները լեռնային շրջաններում անտառներից առանձնացված են ենթալպյան գոտիներով։ Կլիմայական պայմաններ – Բարձրադիր շրջաններում կլիման աստիճանաբար ավելի է խստանում, այդ իսկ պատճառով ալպիական մարգագետինները փոխարինվում են ալպիական տունդրաների։ Բուսական աշխարհ – Ալպյան մարգագետիններին բնորոշ է ցածր աճող բուսականությունը և բուսականության մաս կազմող «բուսական բարձերը»։