Posted in Italian

Ամփոփում

Բարև ձեզ,ես Արաքս Քալիճյան եմ,սովորում եմ կրթահամալիրում 8-րդ դասարանից,քանի որ կրթահամալիրը լեզուների ընտրության լայն հնարավորություն է տալիս երրորդ լեզուն ընտրել եմ իտալերենը:

ինձ միշտ դուր է եկել իտալերեն լեզուն և ամեն ինչ,Իտալիայի մասին:


Շատ նախագծեր ենք կատարել,թվարկեմ մի քանիսը:


Իսալիայի դեսպանատան աշխատակցուհի՝ Դասավանտող,Բիանկա Գրելլանի հետ։ 


Ճանաչում ենք էնք հայտնի իտալացի նկարիչներին


Անիմացիոն ֆիլմի թարգմանում


Թարգմանումներ 


Իտալական ռատիո



Ունենք նոր նախագծեր, որոնք ընթացքի մեջ են ինտելեկտուալ խաղեր Quizz ծրագրով:
Posted in Գրականություն 9

Նահապետ Քուչակ

Կենսագրություն

Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: Նրա ծննդյան ամսաթիվը ենթադրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ։
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:

Հայրեն

Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են, գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ «Հայրեն» անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենները հայկական տաղաչափական յուրահատուկ կառուցվածք ունեցող ոտանավորներ են: Երևան են եկել XIII դարի ձեռագրերում: Դրանք մեծ մասամբ սիրո, ուրախության ու խրատական երգեր են: Հորինվել են միջին հայերենով:

Ավանդություններ

  • Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։
  • Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ ել թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

Մեծերը Քուչակի մասին

  • «Միակ Սուլթանը, որի առջև Քուչակը գլուխ ծռեց, եղավ իր հավիտենական և ամենահզոր դիցուհին – Սերը»: Վալերի Բրյուսով (ռուս բանաստեղծ)
  • «Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»: Պարույր Սևակ (բանաստեղծ)
  • «Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»: Արշակ Չոպանյան (գրականագետ)

Հայրենների աշխարհաբար փոխակերպում

  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ.
    Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր, կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
    Ըզգին ալ աւլով կըտրէ, որ ամէն ոչինչ չի գընէ.
    Հարցի՛ր, թանկ’ւ աժան արա, ամէն ապլեհ չի գայ, գընէ:

Սիրտս կոտրվել է, ամեն կտորը դիր վաճառքի․
Թանկագին յար, հը՞ն, առաջ արի, կամ գնի՛ր, կամ գի՛ն ասա․
Մեծ թիվ ասա, որ ուրիշները չգնեն․
Հարցրո՛ւ, թանկ ու էժան արա, որ ամեն մեկը չկարողանա գա և գնի։

  • Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
    Այդ քո պատկերքդ և սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
    Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
    Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Աչքերդ ծովից է վերցրած, հոնքերդ՝ սև ամպերից․
Քո պատկերը և տեսքը կարմիր վարդերի տերևներ են․
Որտեղ որ դու կանգնած լինես, կարիք չի լինի լույս վառել․
Լույսը դուրս է գալիս քեզանից, և մահացածները հողից ելնում են։

Հայրենների վերլուծություն

  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ.
    Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր, կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
    Ըզգին ալ աւլով կըտրէ, որ ամէն ոչինչ չի գընէ.
    Հարցի՛ր, թանկ’ւ աժան արա, ամէն ապլեհ չի գայ, գընէ:

Նահապետ քուչակը այս հայրենն ուղում է սիրելիին, ով կոտրել է նրա սիրող սիրտը։ Նա խնդրում է սիրելիին այդ կտորները գնել և վերականգնել, կամ տալ ուրիշին, բայց թանկ գնով, որ ամեն մեկը չկարողանա այն յուրացնել։ Ըստ իս նա ցանկանում է ասել, որ սերը շատ թանկ բան է և այն ամեն անցորդին տալ հնարավոր չէ։ Նրա խոսքերի տակ նաև թաքնված է՝ ինչ է սերը իր համար, որ սիրել նշանակում է արժևորել դիմացինին, սիրել իր նրան թերություններով հանդերձ, իսկ այդպիսի իրական սեր չի կարղ տա յուրաքանչյուրը։

  • Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
    Այդ քո պատկերքդ և սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
    Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
    Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Այս հայրենով Քուչակը նկարագրում է սիրելիին։ Նկարագրում է նրա արտաքինի յուրաքնչյուր մասնիկի կարևորությունը, գեղեցկուրյունը և արժեքը։ Ցանկանալով ասել, որ եթե իսկապես սիրում ես, ապա սիրելիդ քեզ համար պետք է լինի լավագույնը և քո աչքերում չպետք է ունենա որևէ թերություն։

Posted in Գրականություն 9

Արթուր Շահնազարյանի «Հազարան Հավքը»

Արթուր Շահնազարյանի «Հազարան Հավքը»

Ա մաս

Ա մասում հեղինակը ընթերցողին ներկայացնում է խիզախության, նպատակասլացության և հարգանքի կարևորությունը մարդու կյանքում։ Նա այդ բոլոր հատկանիշները ներառել էր թագավորի փոքր որդու՝ Արեգի մեջ։ Արեգը պատրաստ էր անցնել բազմաթիվ փորձությունների միջով, որ հոր այգին կրկին ծաղկի․ նա պատրաստ էր անել այդ ամենը հոր ուրախության համար։
Սակայն Ա մասում բացի Արեգից, կային այլ կերպարներ ևս, որոնք նույնպես իրենց մեջ պարունակում էին բնավորության գծեր։ Կցանկանայի խոսել ծեր կնոջ և այգու պահակներ մասին։Այգու պահակները ունեին շատ վատ բնավորություն գիծ՝ նրանք չունեին խիղճ; Նրանք չցանկացան մտնել ծեր կնոջ դրության մեջ և նրան մեկ խաղողի ճութ նվիել, հասկանալով, որ այթ խաղողը մահամերձ որդու համար է։ Ծեր կինը իրական մոր կերպար էր, նա պատրաստ էր անցնել իր ինքնասիրության վրայով և բազմաթիվ անգամ արժանանար նվաստացումների՝ մահամերձ որդուն խաղող հասցնելու համար։

Բ մաս

Այս մասում ներկայացվում է իրար հակադիր երկու բնավորության գծեր՝ հավատարմություն և դավաճանություն։ Փոքր եղբայրը՝ Արեգը, անցավ բազմաթիվ փորձությունների միջով մինչև գտավ Հազարան Հավքը և այդ ամենից հետո պատրաստ էր գտածով կիսվել եղբայրների հետ։ Նա այն տվեց եղաբյարներին, ասելով, «Ինչ տարբերություն, թե մեզանից ով այն կհանձնի հայրիկին»։ Սակայն Արեգի եղբայրները իր հակադիր պատկերն էին։ Նրան իրենց եղբորը դավաճանեցին՝ գցեցին ջրհորը, և դա արեցին միայն նրա համար, որ արժանանան հոր գովեստներին։

Գ մաս

Արեգը գտնվելով հսկայական ջրհորում կրկին խիզախություն ցուցաբերեց թռչնի ձագերի հանդեպ։ Ի պատասխան իր քաջության նրանց մայրը նրան ջրհորից դուրս հանեց։ Այդ նույն ժամանակ Սիրուհին իմացավ Հազարան Հավի գողության մասին։ Եվ՛ Տիրուհին, և՛ Արեգը շտապեցին չորացած այգի։ Այդտեղ տեղի ունեցած դեպքերից հետո հաղթեց սերը, ազնվությունը և խիզախությունը։ Կյանքում ամենակարևորը ազնիվ մնալն է։

Posted in Գրականություն 9

Գրիգոր Զոհրապ

Նորավեպի (նովել) չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական գրականության վրա: Ժամանակակիցները նրան կնքել են Նորավեպի իշխան պատվանունով: Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ զարգացնելով ռեալիզմի ավանդները հայ գրականության մեջ: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով, հոգեբանական նրբին պատկերների, համեմատությունների և մակդիրների արտահայտչամիջոցներով: Զոհրապի նորավեպերը ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը: Զոհրապի նորավեպերը ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը:

Նովել

Պատմողական պրոզայիկ ժանր է, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

«Զաբուղոն»

Նկարագրություն

Նորավեպը Զոհրապի «Լուռ ցավեր» շարքից է։ Նորավեպը սյուժե չունի. իրար հաջորդող դեպքերի շղթա գոյություն չունի։ Հեղինակը պատմում է մի իրադարձության մասին, որ երկար մտորելու տեղիք է տալիս։ Նովելում մենք տեսնում ենք հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություն հեղինակի կողմից։

Սյուժե

Զաբուղոն գող է: Գյուղի բնակիչների և այս խորհրդավոր մարդու միջև մտերմություն է հաստատվում: Զաբուղոն նշանված է։ Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէ կատարվել։ Պարզապես, հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը միայն գիշերներն էր հանդիպում Վասիլիկին, որպիսի չբացահայտվի: Մի օր այս ամենը ծաղր է թվում աղջկա աչքին։ Իր թաքուն երջանկությունը ուրիշները չեն տեսնում: Նա, ցուցամոլ էակ լինելով, չի կարող գոհանալ կյանքի ներքին ու լուռ ներդաշնակությամբ: Վասիլիկը դիվային միտք է հղանում: Գիշերով կանչում է ոստիկաններին և բռնել է տալիս Զաբուղոյին: Զաբուղոն յոթը տարի պիտի մնա բանտում: Բոլոր մտքերը Վասիլիկի մասին են: Այդուհանդերձ, երրորդ տարում մի գիշեր նրան հաջողվում է փախչել։ Մոտենում է Վասիլիկի տանը: Սակայն Վասիլիկն ուրիշի գրկում է: Զաբուղոն ակամա ձեռքը երկարում է դանակին: Սակայն դիտելով իր հակառակորդին և արհամարհանքի մեջ հաղթահարելով վրեժի ցանկությունը՝ ձեռքը քաշում է դանակից: Ամբողջ գիշեր թափառում է դատարկ փողոցներում: Ո՞ւր պիտի գնա. տուն չունի, ծանոթ չունի։ Դժվարությամբ ձեռք բերած ազատությունը անիմաստ է։ Արշալույսի հետ վերադառնում է բանտ։

Վերլուծություն

Սերը կախարդական զգացողություն է, որը մարդուն ցույց է տալիս լրիվ նոր աշխարհ, որը գունավոր է, ուրախ։ Սակայն այդ գույները և ուախությունը տեսնելու հաար պետք է լինել սիրած էակի կողքին, որպիսի նա սեղծի այդ գույները։ Բայց սիրած էակից հեռու լինելը պատճառ է հանդիսանում գույների խամրելու, հետևաբար կորում է նաև սերը։
Վասիլիկի կերպարը և՛ կարելի է արդարացնել, և՛ մեղադրել։ Կարդարացեի, որովհետև նովելում Վասիլիկը ուշադրություն սիրող աղջիկ էր, ում համար անընդունելի էր հանրության առջև միայնակ զբոսնելը։ Նա ուներ ուշադրության, սիրո կարիք, սակայն այդ ամենը ստանալով միայն գիշերը՝ հանրության աչքից հեռու, նա չէր դիմանում այդ ամենին։  Կմեղադրեի, որովհետև նա պարզապես կարող էր բաժանվել և գտնել ուրիշին, սիրելիին մատնելու փոխարեն։

«Ռեհան»

Սյուժե

Գլխավոր հերոսը ամբողջ գիշերը անցկացնում է իր սիրած աղջկա պատուհանի մոտ։ Աղջիկը նստած էր պատուհանի մոտ։ Երիտասարդին թվում է, թե աղջիկն էլ իր նման երազներով է տարված, իրենք նման են իրար․ երկուսն էլ անքուն են․ Դրանից սերն աղջկա հանդեպ ավելի է խորանում։ Իրականում, բացվում է առավոտը, և նա տեսում է, որ պատուհանից երևացող աղջկա գլուխը, նրա հրաշալի գանգուր մազերը․․․․․ ուղղակի ռեհանի փունջ էր։

Վերլուծություն

Սերը կարող է լինել անտեսանելի։ Սիրահարված մարդը ամենուրեք փնդրում է սիրած էակին։ Սվյալ նովելը օրինակ բերելով, կարող ենք հասկանալ, որ սիրուն կարելի է գտնել բացառապես ամենուրեք։ Նրա սրտում սերը բորբոքվել է՝ ամբեղջ գիշեր իր և ռեհանի միջև նմանություններ գտնելով։

Posted in Русский 9

10-14 мая (Урок 1)

‘Толерантность’

Толерантность – это терпимость человека к другому, например, к другой национальности, вере, другому поведению. Толерантность проявляется тогда, когда человек готов помочь любому, будь то он обладатель другого цвета кожи, или его вера отличается от вашей веры. Также толерантность проявляется, когда вы видите недостатки людей, но не начинаете их громко критиковать. Нужно осознавать, что каждый человек, живущий на планете, имеет право на свободу выбора своей линии жизни. У каждого должно быть личное пространство, и никто не имеет право их нарушить. Но это только в том случае, если убеждения человека не наносят вред другим людям.

Вопросы

Что такой толерантность для вас?
Нужна ли толерантность, или она вредна и опасно?
Как мы можем проявлять толерантность по отношению к друг другу?

Posted in Պատմություն 9

Մայիսի 17-21 (Թեմա 27, Թեմա 28)

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․

1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից մեկն էր Սարիղամիշի ճակատամարտը։ Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90–հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948 թ. դեկտեմբերի 9–ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Այդ գործողություններից են 

ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, 

բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, 

գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն

3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն․

Հրեաների նկատմամբ Գերմանացիները ցեղասպանություն են իրականացրել։

Posted in Պատմություն 9

Մայիսի 10-14 (Թեմա 25, Թեմա 26)

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 26. Հայդուկային շարժումը
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք

1 Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

61–րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա վերջիններիս հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։

2 Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներց՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին         

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:
Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: 
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: 
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

Posted in Իրավունք

Հայաստանի Հանրապետության սահմանադրություն (մաս 2)

Գլուխ 4. Ազգային ժողով

Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը 
Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

Ինքս շատ լավ տեղեկացված չեմ քաղաքականությունից և ազգային ժողովից, բայց գիտեմ, որ ներկա դրությամբ ՀՀ Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորներից, որն ըսը իս շատ սխալ է։ Ընդհանրապես կարծում եմ, որ ԱԺ-ի կազմի թիվը չպետք է գերազանցի հարյուրը, որովհետև որքան պատգամավորների թիվը մեծ է, նույնքան էլ մեծ է ընդդիմադիրների թիվը, և այդ պատճառով երկիրն ունենում է բազմաթիվ ներքին խնդիրներ։

Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը 
Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Պատգամավորների աշխատանքի բնույթը երկրի կառավարությանը ժողովրդի խնդիրները ներկայացնելն է և դրանք հարթող ճանապարհներ գտնելը։ Ըստ սահմանադրության պատգամավորները պետք է առաջնորդվեն խղճով և համոզմունքներով, սակայն կարծում եմ, որ այս կետով երկիրն ունի թերացում։

Հոդված 97. Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները
Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Պատգամավորների վարձատրության չափը ֆիքսված է օրենքով, յուրաքանչյուրի համար։ Նաիրա Զոհրաբյանը հարցազրույցներից մեկում նշել է պատգամավորի աշխատավարձի չափը, և անձամբ կարծում եմ, որ դա համապատասխանում է նրանց կատարած աշխատանքին։

Հոդված 102. Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը 
Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Նիստի իրավազոր համարվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկա գտնվելը, որովհետև եթե ազգային ժողովում հարց է քննարկվում, ապա կարևոր է յուաքանչյուր պատգամավորի առաջարկ և տեսակետ, լավագույն որոշումն ընդունելու համար։ Իսկ եթե ԱԺ-ի նիստն անցկացվեր ընդամենը մի քանի պատգամավորների ներկայությամբ, ապա կլինեին քիչ առաջարկներ և կարծիքներ։

Posted in Հայոց լեզու 9

Առաջադրանք 1 (մայիսի 17-28)

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակբանաստեղծականմտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
    Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
    Մտնեի—մըտ-նե-ի—2 բաց վանկ, 1 փակ վանկ
  4. Որոշիր, թե երեքարևոտողորմելինստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
    Երեք—5 հնչյուն, 4 տառ
    Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
    Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
    Նստած—6 հնչյուն, 5 տառ
  5. Տեքստից գտիր մեկական ուիը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
    Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
    Գարնանային—գարուն—ու-ն սղվել է
    Բարձրաքանդակ—բարձր—ը-ն սղվել է
    Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն
  6. Տեքստից գտիր անհարթխժռելորմնասյունտաղանդմտածել բառերի հոմանիշները։
    Անհարթ—խորդուբորդ
    Խժռել—լափել
    Որմնասյուն—մույթ
    Տաղանդ—ձիրք
    Մտածել—խորհել
  7. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
    Հորից—ո
    Պատմություն—ա
  8. Տեքստից գտիր կապերը։
    Ամբողջ, մեջ
  9. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծարդենայլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
    Հանկարծ—ձևի մակբայ
    Արդեն—ժամանակի մակբայ
    Այլևս—ժամանակի մակբայ
  10. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
    Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր
  11. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
    «Իսկ ես անմահություն եմ տենչումուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
    Ենթակա-ես, սինլքորը
    Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
    Ուղիղ խնդիր-անմահություն
    Դերբայ-մնալ
    Հատկացուցիչ-պատմության, սերունդների
    Տեղի պարագա-էջերում, շուրթերին
    Որոշիչ-այդ
    Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։

Posted in English, Թարգմանություն

Հոլիվուդ ՝ նրա կյանքն ու ժամանակները

Hollywood – its life and times

20-րդ դարի սկզբին հարավային Կալիֆոռնիայում ծովի մոտակայքում գտնվող ինչ-որ հարթ հողում սկսում էր զարգանալ նոր քաղաք․ նրա անունը Լոս Անջելես էր՝ իսպանական հին առաքելության անուն, որն այնտեղ եղել է երկար տարիներ:
Միևնույն ժամանակ, նոր արդյունաբերություն էր ծնվում․ կինոֆիլմ։ Ամերիկայում նրանք խոսում էին «շարժանկարների» մասին, բայց դա շուտով կրճատվեց՝ դառնալով «կինոնկարներ»:
Ամերիկյան կինոարդյունաբերությունը կյանքը սկսեց Նյու Յորքում, բայց մինչև 1910 թվականը կինոարտադրողները տեղափոխվում էին Լոս Անջելես: Նյու Յորքում ամեն ինչ չափազանց թանկ էր՝ բանվորներ, հող, հարկեր: Դրանից ավելի վատ`դժվար էր ձմռանը կինոնկարներ նկարելը, քանի որ շատ ցուրտ էր:
Ընդհակառակը, Լոս Անջելեսի շրջանը լի էր առավելություններով: Կալիֆոռնիայում նրանք կարող էին ամբողջ տարվա ընթացքում ֆիլմեր նկարահանել. և ամեն ինչ ավելի էժան էր: Մասնավորապես, վաճառքի համար շատ հող կար:
Կինոնկարահանողները գտան այն, ինչ իրենց անհրաժեշտ էր Լոս Անջելեսից մի քանի մղոն հեռավորության վրա և շատ չանցած ՝ մեծ նոր ստուդիաներ էին կառուցվում Հոլիվուդ կոչվող տարածքում՝ մի փոքրիկ չոր բլուրների ստորոտում:
Ֆիլմերն արագորեն մեծ ճանաչողություն ստացան, մասնավորապես այն բանից հետո, երբ «Թոքերը» առաջին անգամ հայտնվեցին 1925 թ.-ին: Այնուամենայնիվ, կինոնկարները թանկ էին նկարահանվում, և կինոընկերություններին փող էր հարկավոր: Այդ պատճառով Հոլիվուդում արագորեն տիրեցին մեծ թվով խոշոր ընկերություններ, ինչպիսիք են MGM, 20th Century Fox, Warner Bros. և Paramount:
Այդ ժամանակից ի վեր մեծ ընկերություններն ունեցել են իրենց անկումները և նվաճումները, բայց նրանց մեծ մասը շարունակել է մնալ այնտեղ: Որոշ հին անուններ անհետացել են, բայց հայտնվել են նոր անուններ, ինչպիսիք են Walt Disney- ը և Steven Spielberg- ի Amblin ընկերությունը:
Բնականաբար, Հոլիվուդը 80 տարվա ընթացքում շատ բան է փոխել: Այսօր ամենամեծ ստուդիաները պատկանում են հսկայական միջազգային ընկերություններին: Օրինակ, News Corporation- ը, որին այժմ պատկանում է Fox- ը, ունի նաև թերթեր երեք մայրցամաքներում (ներառյալ Times of London) և արբանյակային հեռուստատեսային ցանցեր Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում:
Միայն Fox- ի պես հսկայական ընկերություններն են, որ կարող են իրենց թույլ տալ նկարահանել այսօրվա շատ թանկ ֆիլմերը. իսկ Titanic- ի համար, որն այն ժամանակ ամենաթանկ կինոնկարն էր, Fox- ը ստիպված էր օգնություն ստանալ մեկ այլ մեծ ընկերությունից`Paramount- ից:
Ժամանակին Հոլիվուդը կարող էր ֆիլմեր նկարահանել միայն Ամերիկայի համար, այսօր դրանք նկարահանվում են ամբողջ աշխարհի համար: Գուցե նախկինում մենք այլ կերպ էինք երազում: Այսօր, մասամբ Հոլիվուդի շնորհիվ, մարդիկ ամենուր նման երազներ են տեսնում:
Այժմ մենք ապրում ենք համաշխարհային մշակույթի դարաշրջանում: Հոլիվուդը չի հորինել այս մշակույթը, բայց լավ կամ վատ, այն դարձել է դրա ամենահզոր տարրերից մեկը: Ուզենք, թե չուզենք, մենք բոլորս հիմա ապրում ենք Հոլիվուդ մոլորակում: