Posted in Uncategorized

«Սովորականն ամենակարևորն է» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

ա) Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին: Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք. (ամենաանկրկնելին էրմեծամիտ էրինքնասիրահարված էրսիրված էրերիտասարդ էրհամառհետևողական էրսիրում էր դժվարություններ հաղթահարել🙂
բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Գետակը կարծում էր, որ Մեծ գետը սովորական է, ուրեմն անպետք է, անիմաստ է, իսկ ինքը ամենաանկրկնելին է, այսինքն պետք է լինի միակը, ում գովում, սիրում և կարևորում են։ Բայց նրա մեծամտությունն այնքան շատ էր, որ նա չէր նկատում, թե այդ Մեծ գետակը, ով սովորական էր թվում, ինչքան բարի գործեր է կատարել մարդկություն համար, սակայն այդ ամենից չի մեծամտացել։
Կյանքում էլ է այդպես․ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենցից այն կողմ ուրիշ ոչ ոք գոյություն չունի, և բացի իրենցից մյուսները սովորական են։ Նրանք շատ են մեծամտանում այդպիսի մտքերից և չեն էլ նկատում, թե այդ ընթացքում ինչքան են չարանում, գոռոզանում, իսկ այն մարդիկ, ովքեր չեն մեծամտանում և մարդկության, բնության, կենդանիների համար բարի գործեր են անում, սկսում են ավելի սիրվել։ Այդ ժամանակ մեծամիտները չեն հասկանում, թե մարդիկ ինչու են այդ «սովորական» մարդկանց վրա ուշադրություն դարձնում և սիրում։

Leave a comment