Posted in Uncategorized

Ապրիլի 26-30 (Թեմա 21, Թեմա 22)

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքըԻսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը / 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10

Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Զինված պայքարը Սյունիքում /8-րդ դասարանի դասագիրք, էջ 12-20

Առաջադրանք․

1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:
Եվրոպայում մենք չստացանք այն օգնությունը, որն անհրաժեշտ էր և մենք ակնկալում էինք, այդ պատճառով էլ գնացինք Ռուսաստան՝ ներկայացնելու ազատագրության ծրագիրը: Սակայն երբ մենք Ռուսատանին ներկայացրինք մեր ծրագրերը, Ռուսաստանն լինելով պատերազմի մեջ, հույս է տալիս մեզ, որ պատերազմի ավարտից հետո կաջակցի մեզ:Ես կարծում եմ, որ սխալ էր ազատագրական հարցը կապել Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ։

 2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը։
1727թ.-ի մարտին թուրքերը պազզարեցին Հալիձորի բերդը:Որոշվում ենք անցնել հակահարձակման:Եվ այդ ժամանակ Մխիթարը և տեր Ավետիսը դիմում են զորքին՝ «Արիացե՛ք, մի՛ երկնչեք, հետևե՛ք մեզ: Եթե մոտ է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է պարիսպներից դուրս արիությամբ մեռնել, քան այստեղ՝ մեր աչքի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Երեք հարյուր զինյալներ աննկատ դուրս գալով բերդից հանկարծակի հարվածում են թշնամուն հասցնելով մեծ կորուստներ:Նրանցից նաև խլում ենք մեզնից կողոպտված ունեցվածքը:Հետապնդելով թշնամուն նաև ազատագրում ենք Մեղրին:Այս հաղթանակներից հետո մեր մեջ վերածնվում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Posted in Uncategorized

Ապրիլի 19-23 (Թեմա 18, Թեմա 19, Թեմա 20)

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբինԱնին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը ԿիլիկիայումԼևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով։
Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, այժմ այն բնակեցված չէ։Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։  13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմիցՀայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշենպարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Անի մայրաքաղաքը վերածվել է ավերակների հզոր երկրաշարժի պատճառով 1319թ :

2. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
Լևոն II արքայի կարևոր ձեռքբերումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: 1202 թ. նա Հեթումին հրավիրում է Տարսոն և բանտարկում: Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է արքունիքին: Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Լևոնի կարևոր խնդիրներից էր Անտիոքի գահաժառանգության մղվող պայքարն էր: 1216 թ. Լևոնը գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն-Ռայմոնդին, որին հռչակվել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ, բայց Լևոնը հիյասթափվեց և փոխեց որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները
1. Նարեկի վարդապետարան (Գրիգոր Նարեկացի)
2. Նոր Գետիկի վարդապետարան (Մխիթար Գոշ)
3. Գլաձորի համալսարան (Եսայի Մչեցի)
4. Տաթևի համալսարան (Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի)
5. Սսի համալսարան (Ներսես Լամբրոնացի)
6. Անիի վարդապետարան (Հովհաննես Իմաստասեր)
7. Սկևռա (Ներսես Լամբրոնացի)

Posted in Uncategorized

Ապրիլի 12-16 (Թեմա 16, Թեմա 17)

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։
Ներքին նախադրյալներն էին հայերի միասնական լինելը երկրի անկախության համար։ Արտաքին նախադրյալներն այն էին, որ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան այսպես ասած օգնում էր Հայաստանին անկախության հարցում, քանի որ Բյուզանդիայի կայսրը Վասիլ(Բարսեղ) I-ն էր։

2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները, Գու­գարքի Ջավախք գավառը։ Ըստ պատմիչ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցու՝ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վրաստան, հարավում՝ Տավրոսի լեռները։

3. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին .
Աշոտը շատ քաջ զորավար էր, և այդ պատճառով ժողովուրդը նրան կոչեց Երկաթ։ Աշոտ II Երկաթն իր գահակալության մեծ մասն անցկացրեց պատերազմներում, սակայն կարողացավ իրականացնել նաև որոշակի շինարարական աշխատանք։

Posted in Uncategorized

Ապրիլի 5-9 (Թեմա 14, Թեմա 15)

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները:
Վարդան Մամիկոնյանը հայող սպարապետն էր, իսկ Վասակ Սյունին մարզպան էր։ Վարդան Մամիկոնյանն իրակական հայ էր, ով չէր ցանկանում դավանափոխ լինել։ Նա նախընտրում էր մահանալ, քան թե ընդուն էլ մեկ այլ կրոն։ Վարդան Մամիկոնյանն ասել է․ <<Ցանկանում եմ մեռնել, քան թե ապրել ուրացությամբ, առանց Աստծո>>։ Իսկ Վասակ Սյունին դավաճանեց իր հայրենիքին, անցավ պարսիկների կողմը և հրաժարվեց հայրենակիցների հետ միասին պայքարելուց։ Բայց նաև չենք մոռանում, որ Վասակի որդիները Պարսկաստանում էին, և Վասակը նրանց համար էր վախենում։ Սակայն, Վասակի արարքն իմ կարծիքով ներելի չէ և նա դավաճան է։

2. Հիմնավորե՛քոր 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը ոչինչ չէր հասկանում: Մաշտոցը գնում է Նախիջևանի հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ: Այդ ընթացքում նա բանավոր հայերեն է թարգմանում Աստվածաշունչը, որը մինչ այդ ընթերցվում էր ժողովրդի համար անհասկանալի օտար լեզուներով: Այդ դժվարությունները հաղթահարելու համար Մաշտոցը մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Սակայն դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործածել, իսկ հայերեն գիր չկար։ Քանի որ հայկական գիր չկար, 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:

3. Համառոտ ներկայացրե՛ք ՄԽորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը.
Մովսես Խորենացին եղել է հայ գրող-պատմիչ, թարգմանիչ։ Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը և պատմության մեջ մնաց Մեծն Քերթող, Քերթողահայր, Պատմահայր անուններով։ Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է: Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի վախճանի ժամանակաշրջանը։ Մովսես Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից:

Posted in Uncategorized

Առաջադրանքներ (10 – 14)

Առաջադրանքներ

1Փակագծերումտրվածբառերիցմեկըտվյալնախադասությանըհամապատասխանումէ, մյուսը՝ոչ: Տեղադրի՛րճիշտբառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած նկանակները:
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած խարանը:
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ միասնական որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել տեղային անզգայացումով:

2Ո՞րշարքումդարձվածքիիմաստիսխալբացատրությունկա:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2. երեսից կախվել – թախանձել
3. արյունը ջուր դառնալ – սահմռկել
4. աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկըգետնովըտալնորաձևհագնվել
8. գլխին տալ — զղջալ

3Ո՞րշարքիբոլորբառազույգերնենկազմվածհականիշներից:

հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ

հրավիրելարտաքսել, ավերակշեն, լայնանձուկ

բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել

ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ

4Ո՞րշարքումուղղագրականսխալչկա.

արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել

արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ

քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի

պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի

 5Ո՞րշարքիբոլորբառազույգերնենկազմվածհոմանիշներից.

ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ

տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ

ստահոդշինծու, աչառուկողմնակալ, անձայնմունջ

լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

6Ո՞րշարքիոչբոլորբառազույգերնենկազմվածհականիշներից.

վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար

համերաշխգժտված, առինքնողվանող, օրինաչափպատահական

պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի

պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք

7Ո՞րնախադասությանմեջփոխաբերականիմաստովգործածվածբառչկա:

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:

Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:

Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:

Հայաստա´ն, անունդտալիսժայռիմեջմիտունեմհիշում:

8Գրի´րտրվածդարձվածքներիիմաստները.

Արյունը գլխին խփել – զայրանալ

Լեզուն բռնվել – կաշկանդվել

Քարը փեշից թափել – զիջել

Զենքերը վայր դնել – հանձնվել

9Ո՞րտարբերակըտեղադրելուդեպքումքերականորենևտրամաբանորենճիշտնախադասությունկստացվի:

……………………………, որըգտնվումէրԱթենքիմոտակայքում՝դիցաբանականհերոսԱկադեմոսիանունըկրողպարտեզում:

Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը

Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում

Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը

ԱկադեմոսիփիլիսոփայականդպրոցըՀինՀունաստանումհիմնելէրՊլատոնը

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

1․ Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր – սիրված, սիրահարվել
Ծաղիկ – ծաղկաբույր, ծաղկել
Գործ – գործած, գործել
Դադար – դադարած, դադարել
Աղմուկ – աղմկահարույց, աղմկել
Մայր – մայրենի, մայրանալ
Ընկեր – ընկերական, ընկերանալ
Զգուշություն – զգուշությամբ, զգուշանալ
Քար – քարքարոտ, քարանալ

3․ Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արթուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

4․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իրփնտրածապրանքիցոչմիտեղչկար։Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար։

Նաընտանիքիգործերովբնավչէրզբաղվում։
Նա ընտանիքի գործերով միշտ զբաղվում էր։

Տնօրենիհրամանըոչոքչհարգեց։Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։

Ովչիկառուցում, երբեքչիշահում։
Ով կառուցում է, միշտ շահում է։

Ո՛չԱրագածը, ո՛չարագահոսԱխուրյանըչէիրգրավումնրաուշադրությունը։
Ե՛վ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

5․ Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօրցայգցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել։

6․ Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։

բյուր                 հատոր        –   յա           բյուրակնյա        
երկու                տոհմ            –  յակ         երկհատորյակ
լեռ                     ակն              –  որդ         լեռնադահուկորդ
մանր                 դահուկ         – իչ           մանրանկարիչ
ազնիվ               նկար             – իկ          ազնվատոհմիկ

7․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշաննասացմորը, որտերԳևորգիԱվետարանըընկնավորէբուժել։Շուշանն ասաց մորը տեր Գևորգի ընկավոր բուժելու մասին։

Գնդապետըզինվորներինհրամայեց, որգրոհիանցնեն։
Գնդապետը զինվորներին հրամայեց գրոհի անցնել։

Մտածումէի, թեկոմիսարըորտեղիցիմացավ, որեսհայեմ։Մտածում էի, թե կոմիտասը որտեղից իմացավ իմ հայ լինելը։

Մարդնասաց, որդաիրենցհողնէևայդհողումիրենցսպանումեն։
Մարդն ասաց այդ հողի իրենցը լինելը, և այդ հողում իրենց սպասելու մասին։

Ուզումէրվճռականորոշումընդունել, թեվերչկենաուբոլորիերեսինճշմարտություննասի։
Ուզում էի վճռական որոշում ընդունել վեր կենալու ու բոլորի երեսին ճշմարտությունն ասելու մասին։

8․ Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորվածէեղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

9․ Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։

10․ Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել – գովերգել, փնովել
զուլալ – անբիծ, պղտոր
օգնել – աջակցել, խանգարել
մեծ – ահռելի, փոքր
սիրելի – նախընտրելի, ատելի