Posted in Uncategorized

«Սովորականն ամենակարևորն է» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

ա) Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին: Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք. (ամենաանկրկնելին էրմեծամիտ էրինքնասիրահարված էրսիրված էրերիտասարդ էրհամառհետևողական էրսիրում էր դժվարություններ հաղթահարել🙂
բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Գետակը կարծում էր, որ Մեծ գետը սովորական է, ուրեմն անպետք է, անիմաստ է, իսկ ինքը ամենաանկրկնելին է, այսինքն պետք է լինի միակը, ում գովում, սիրում և կարևորում են։ Բայց նրա մեծամտությունն այնքան շատ էր, որ նա չէր նկատում, թե այդ Մեծ գետակը, ով սովորական էր թվում, ինչքան բարի գործեր է կատարել մարդկություն համար, սակայն այդ ամենից չի մեծամտացել։
Կյանքում էլ է այդպես․ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենցից այն կողմ ուրիշ ոչ ոք գոյություն չունի, և բացի իրենցից մյուսները սովորական են։ Նրանք շատ են մեծամտանում այդպիսի մտքերից և չեն էլ նկատում, թե այդ ընթացքում ինչքան են չարանում, գոռոզանում, իսկ այն մարդիկ, ովքեր չեն մեծամտանում և մարդկության, բնության, կենդանիների համար բարի գործեր են անում, սկսում են ավելի սիրվել։ Այդ ժամանակ մեծամիտները չեն հասկանում, թե մարդիկ ինչու են այդ «սովորական» մարդկանց վրա ուշադրություն դարձնում և սիրում։

Posted in Uncategorized

«Հովանոցը» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…

Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

ա)  Երկու համամեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունըՎերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:

1) Գնահատված կյանք

Աղջիկը գնահատում էր իրեն սիրողին և պատրաստ էր նրա հետ անցնել բազում փորձությունների միջով։ Նա գիտակցում էր, որ ապրելու տեղ չունեն, իսկ տղան հնարավորություն չունենալու պատճառով, ժամանակավոր ապրելավայր էր առաջարկում հովանոցը։

2) Չգնահատված կյանք

Աղջիկը չգնահատելով աղքատ տղայի սերը՝ ամուսնացավ հարուստի հետ։ Նա ապրում էր երեք սենյականոց բնակարանում, բայց դժբախտ էր, իսկ եթե ապրեր հովանողում, կանցներ դժվարությունների միջով, բայց կլիներ երջանիկ։ Նա խուսափեց դժվարություններից և ապրեց ապահով, բայց հոգով՝ դժբախտ կյանքով։

բՈ՞րն է ստեղծագործության գաղափարըհեղինակի ասելիքըՀամաձա՞յն եք այդ գաղափարի հետՀիմնավորե՛ք:

Ըստ իս ստեղծագործության գաղափարն այն էր, որ պետք է գնահատել ուրիշների աջակցությունը և երբեք չպետք է անտեսել այն: Ես համաձայն եմ այս գաղափարի հետ, որովհետև երբեք չես իմանա՝ ինչ կլինի քեզ հետ ապագայում։ Պետք է գնահատել ուրիշների աջակցությունը: Եթե ինչ-որ իրավիճակում հայտնվես, երբ ունենաս օգնության կարիք, և հայտնվի այդ մեկը՝ ով պատրաստ է օգնել քեզ, երբեք չպետք է անտեսես և չգնահատես նրա աջակցությունը:

Posted in Uncategorized

Համո Սահյան

-Ո՞վ է Համո Սահյանը
Համո Սահյանի իրական անունը եղել է Հմայակ Սահակի Գրիգորյան, ծնվել է 1914թ-ի ապրիլի 14-ին Լոր, Հայաստանում։ Եղել է հայ սովետական բանաստեղծ։ 1905թ-ին հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

-Հետաքրքիր դեպք Սահյանի կյանքից
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը:

-Ասույթներ Սահյանի մասին
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան  Համոն: …Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը… (Կայսին Կուլիև)

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները…  (Ռազմիկ Դավոյան)

-Համո Սահյան «Ամպրոպից հետո»
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

-«Ամպրոպից հետո» բանաստեղծություն վերլուծություն
Այստեղ դեպքերն ընթանում են ամպրոպից հետո։ Իսկ ի՞նչ է խորհրդանում ամպրոպը տվյալ ստեղծագործությունում։ Ըստ իս ամպրոպն այստեղ խորհրդանշում է մեր կյանքում տեղի ունեցով դժբախտությունները, ցավերը, տառապանքները։ Կան մարդիկ, ովքեր ցավից, տառապանքից հետո ավելի են ուժեղանում և սկսում են աշխատել, գործել այնպես, որ անցյալում մնան բոլոր անհաջողությունները։ Տառապանքից հետո ամեն փոքրիկ լավ բան ավելի գեղեցիկ և հաճելի է ընկալվում․․․
Կարծում եմ, որ ստեղծագործությունում ներկայացված են հենց այդպիսի մարդիկ, սակայն այն վերագրված է անկենդան բնությունը։ Երկինքը ամպրոպի ժամանակ մուգ է լինում, մռայլ է լինում, իսկ ամպրոպից հետո ավելի կապույտ քան երբևէ եղել է, որովհետև նա անցել է ցավի, տառապանքի միջով և պայքարել է և հիմա կյանքը ընկալում է ավելի պայծառ ու գեղեցիկ։ Նույնը կարող եմ ասել նաև խոտերի, կակաչի, սարերի, թռչունների և բանաստեղծությունում ներկայացված այլ կերպարների մասին։