Նախագծի նպատակը
- ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
- բառարանից օգտվելու հմտությունների մշակում
- բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն
Նախագծի խնդիրները
- Ծանոթացնալ բառարանի հետ
- ուսումնասիրել բառարանների տեսակները
- զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ
Նախագծի ընթացքը
- համացանցից գտնում ենք բառարանների մասին տեղեկություններ
- կարդում և ուսումնասիրում բառարանների տեսակները
- դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
- կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան
Բառարանները տեսակները լինում են՝ Լեզվական բառարաններ և Հանրագիտական բառարաններ: Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր որոնումների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով:
Լեզվաբանական բառարանները լինում են՝
Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան»(Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:
Ժարգոնային բառեր
Քսիվ – գրություն
Մենթ – ոստիկան
Խոխմա – ծիծաղելի
Շմոն – խուզարկել
Թույն – աննախադեպ
Պսիխ- հոգեկան
Մուկ տշել, դիվան քշել – պարապության մատնվել
Սաղ – ամբողջ
Մերսի – շնորհակալություն
Օքեյ – լավ
Կանկռետնի – կոնկրետ, հակիրճ
Ազիզ – սիրելիս
Վալնավատ – անհանգստություն
Ուբեդիտ – համոզել
Գլխին քաշել – մեկ շնչով խմել
Ջոգել – հասկանալ
Կուռսի լինել – տեղյակ լինել
Սասիսկի — սասինսկի, սասընսկի
Պադակոննիկ – պադագոլնիկ
Տրոլեյբուս – տռելեբուս
Տրամվայ – տռամվա
Կոնյակ – կայնակ
Սալֆետկա – անձեռոցիկ
Նամյոկ – ակնարկ
Պեսոկ – շաքարավազ