Ուշադիր կարդա՛
Արմատը բաղադրիչներիչ բաժանվող, բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն մեկ արմատից կազմված բառերր պարզ են:
Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված բառերը բաղադրյալ են:
ԻՍԿ ՀԻՄԱ ԿԱՏԱՐԻ՛Ր ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
Մարդամոտ-մարդ-ա-մոտ, լուսամուտ-լույս-ա-մուտ, ծնողասեր-ծնող-ա-սեր, գորգագործ-գորգ-ա-գործ, փառատոն-փառ-ա-տոն: Արտմատներն իրար էին միանում ա հոդակապով։
- Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Սառն-սառնամանիք, սառույց, սառցակալել, սառչել,
Միտ-անմիտ, մտամոլոր, մտածկոտ, մտածել, մտմտալ, մտորել մտաբերել,
Մուր-մրուր։
- Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
անամոթ- ան+ամոթ
ամպոտ- ամպ+ոտ
քարոտ- քար+ոտ
օդային- օդ+ային
անշնորհք- ան+շնորհ+ք
դժգոհ- դժ+գոհ
հեռավոր- հեռու+ա+վոր
բարություն- բարի+ություն
գրավոր- գիր+ա+վոր
անորոշ- ան+որոշ
տհաճ- տ+հաճ
- Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրիր և բաղադրյալ բառեր կազմիր (քանիսը կստացվի):
Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:
Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Թթենի, կարմրոտ, կարմրավուն, անփուշ, փշենի, փշոտ, փշավոր, ոսկյա, ոսկեղեն, անտուն, տնավոր, անգույն, գունեղեն, գունավոր, կաթնոտ, կաթնարան, կաթնավուն, կաթնեղեն, անխորհուրդ, խորհրդարան, խորհրդավուն, խորհրդավոր։ (23 բառ)
- Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրիր: Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:
Ա խմբում բառեր էին, որոնք նոր կազմված բառերում՝ արմատներ էին։ Իսկ Բ խմբում գտնվում էին վերջածանցները։
- Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:
Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:
Անգետ, գետակ, կանչել, անլույս, լուսավոր, լուսակ, անգիր, գրավոր, գրել, գիրք, անսիրտ, սրտել, անմիտ, մտավոր, միտք։
- Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:
Ա. Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ թռչնակ, խոզուկ, գառնուկ։ (Բառին հաղորդում է ավելի փոքրացնող իմաստ)
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):
Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ։ (Ավելի ջերմ հնչեղություն և իմաստ են տալիս բառին)
- Սխալները գտի´ր և ուղղի´ր:
Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:
- Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմած ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:
Օրինակ՝ հույն – Հունաստան:
հիվանդ–հիվանդանոց (ոց)
ծաղիկ–ծաղկարան (արան)
մուկ–մկնարան (արան)
հայ–Հայաստան (ստան)
նիստ–նստարան (արան)
այբուբեն–այբբենարան (արան)
դաս– դասարան (արան)
դպիր–դպրոց (ոց)
դարբին–դարբնոց (ոց)
հյուր– հյուրանոց (ոց)
զոր(ք)–զորանոց (ոց)
ռուս– Ռուսաստան (արան)
գործ–գործարան (արան)
բրուտ–բրուտանոց (ոց)
կույս–կուսարան (արան)
ուզբեկ–Ուզբեկստան (ստան)
հնդիկ–Հնդկաստան (ստան)
թուփ–թփաստան (ստան)
ծիրան– ծիրանենի
- Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:—Ասորեստանում
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր թաքցրել:— Մորենի
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվել ուտեղ կառուցել: — բնակարան
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ։— Հավաբուն
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհանդիպենք:— Դարբնոց
Գետի ափին մի փոքր հյուղ, ուներ որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:—Հյուղակ
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:— Գյուղակ
ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։
Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։
Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։
Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։
Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու։
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու։
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու։
Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
Հարցական և հարաբերական դերանուններ
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
Օրինակ՝ Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ:
Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարցական դերանուններից միայն ո՞վ դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի:
Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ո՞ւմ, որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես` տրական՝ ո՞ւմ, հայցական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ:
Ո՞վ դերանվան հոգնակին լինում է ովքե՞ր, որը չի հոլովվում:
Ե՞րբ դերանունը ենթարկվում է գոյականական վա հոլովման՝ երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց:
Հոգնակի թիվ չունի:
Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ:
Ո՞ր դերանվան հոգնակին լինում է որո՞նք և ենթարկվում է գոյականական ց հոլովման:
Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ի հոլովման. այսպես` որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ և այլն:
Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները: Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում:
Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝
- ենթակա՝ Օրինակ՝ «Տեսնես ո՞վ է որս անում»,–մտածեց նա, երբ հրացանի ձայն լսեց:
- ստորոգյալի մաս՝ Օրինակ՝ Այս տոպրակը ո՞ւմն է:
- գոյականի լրացում՝ Օրինակ՝ Քանի՞ աղջիկ կա ձեր դասարանում:
- բայի լրացում՝ Օրինակ՝ Դու ե՞րբ պիտի գնաս:
Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝
- հարցական նշան՝ ինչպե՞ս, ո՞ւր և այլն,
- որոշ դեպքերում, ըստ խոսքի բովանդակության՝ շեշտ՝ Օրինակ՝ Մարզիչը մեզ խմբերի բաժանեց և բացատրեց, թե ո՛ր խումբը ի՛նչ է անելու:
- որոշ դեպքերում՝ բացականչական նշան՝ Օրինակ՝Հետո տասներկու տարի անցավ, և ի˜նչ տարիներ: Որոշ դեպքերում էլ, երբ արտահայտում են անուղղակի հարցում, գրվում են առանց որևէ նշանի: Օրինակ՝ Պարզ չէ, թե ինչպես է երեխան հասել այստեղ:
- Քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունների բառային շեշտը վերջին վանկի վրա չէ, ուստի առոգանության նշանները նույնպես վերջին ձայնավորի վրա չեն դրվում:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Օրինակ՝ Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում:
Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում: