Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու տեքստային աշխատանք

Տեղադրել բաց թողնված տառերն և կետադրել

Վրաց Միհրդատ թագավոր Վարդանի դեսպան սեպուհին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում՝ մի խորհրդականի և մի թարգմանի ներկայությամբ։ Նա առույգ ծերունի էր՝ վարդագույն դեմքով, արծաթ մազերով։ Արքան՝ սրահայաց և մի փոքր թախծոտ իր մտախոհ աչքերը, հառեց սեպուհին։ Նա թերևս հասկացավ, թե ինչ կլիներ այն նամակի չարագույժ բովանդակությունը, որ բերել էր դեսպանը։

— Սպարապետի՞ց է,— հարցրեց թագավորը։

— Այո՜, արքա՜,— պատասխանեց դեսպանը և նամակը հանձնեց թագավորին։

Թագավորրը նամակը տվեց թարգմանին։ Վերջինս կարդաց ու անգիր արածի պես բարձրաձայն ասաց ուղերձի բովանդակությունը։

— Տե՜ր արքա, Վրաստանին հասել է արդյո՞ք պարսից արքայի՝ Հազկերտի հրովարտակը։ Նա պահանջում է ուրանալ քրիստոնեական կրոնը և ընդունել զրադաշտը։ Հայերս մերժեցինք ու վանեցինք մեզանից գույժը։ Անհապաղ տեղեկացրու վճիռդ ու անելիքդ։ Օրհասական է ժամը և հապաղումը՝ կործանարար։

Posted in Հայոց լեզու 11

Շտեմարանային առաջադրանք

1. Ավարտական երեկոյին աշակերտները երախտիքի խոսք ասացին իրենց ուսուցիչներին։
2. Հափշտակիչը ձերբակալված է, ամբաստանվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով և շուտով կկանգնի դատարանի առաջ։
3. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները բավարարված էին փոքրիկ զիջումներով։
4. Ցեղային ոչխարի մածունը շատ ավելի համեղ է լինում։
5. Տեղական իշխանությունները դաժան հաշվեհարդար տեսան ցուցարարների հետ։
6. Խորին երկյուղուծյամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։
7. Տարածաշրջան դիտորդներ ուղարկելու պատրաստականություն են հայտնվել վեց երկրներ։
8. Սպասվում են հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։
9. Հրամանատարը խստորեն հետևում էր կանոնադրական պահանջների ճշգրիտ կատարմանը։
10. Այս գիրքը լույս է ընծայել «Ծաղիկ» հրատարակչությունը։
11. ԱԺ մամուլի խոսնակը հրաժարվեց այդ նիստում հրապարակել քննարկվող հարցին վերաբերող բոլոր տվյալները։
12. Երկրում հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ հռետորի բերած բոլոր փաստարկումներ հերքվեցին ընդդիմախոսներին կողմից։