Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով՝
1․ Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակները, ծրագրերը
2․ Հայաստանի ազատագրության ընդունելի ճանապարհները
3․ Գաղտնի ժողովները և պատվիրակությունները ստեղծումը, դրանց արդյունավետությունը
4․ Հայաստանի ազատագրության 17-րդ դարում հնարավոր ձեր տարբերակները
17-րդ դարի երկրորդ կեսը մեծ նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ՝ ազգային գաղափարախոսության ծավալմամբ և ազատագրական պայքարի ձեռնարկման գործնական քայլերով։
Պայքարը սկսելու համար առաջացել էին մի շարք ներքին և արտաքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հայերի ազգային ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած անկախ պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումը։ Հայաստանում դեռևս պահպանվող հայկական մի շարք իշխանություններ թուլացել էին և դժվարությամբ էին միայնակ գլխավորում ազատագրական շարժումը։ Պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։
Արտաքին նախադրյալներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Կարևոր էին նաև միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխությունները՝ մի շարք երկրներ բացասական տրամադրվածությունը Օսմանյան կայսրության հանդեպ։ Դրանք հանդիսանում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Կարևոր հանգամանք էր նաև հույների, ասորիների, վրացիների, նույնիսկ քրդերի և եզդիների ՝ օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը։
1645թ․-ին Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև սկսվեց երկարատև պատերազմ, ինչը հույս ներշնչեց հայերի և մյուս թուրքահպատակ ժողովուրդների մեջ։ Հռոմը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախմբելու Օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին։ Ազատագրման ծրագրի գործում մասնակից էր մահտեսի Շահմուրատը։ 1666թ․-ին նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ 1683թ․-ին հայկական պատվիրակության կազմը կրկին ժամանել էր Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար։ Սակայն քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան ծրագրերի իրականացման համար։ Ֆրանսիան ստանձնեց Թուրքիային պաշտպանելու քաղաքականությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին քաջ տեղյակ էր Եվրոպայի քաղաքական իրադարձություններին։ 1677թ․-ին նա Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է ազատագրման հարցը։ Որոշվում է դիմել Եվրոպայի օգնությանը։ Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678-թ․ին հասնում է Կ․ Պոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով։ Երկու տարի անց Հակոբ Դ Ջուղայեցին մահանում է։ Պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Սակայն նրանց հետ մեկնած Իսրայել Օրին չի վերադառնում Հայաստան։ Այլ գնում է Իտալիա, Ֆրանսիա, ապա հաստատվում Գերմանիայում։ Կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է ազատագրման հարցը, իսկ նա խոստանում է աջակցել։ Օրին վերադառնում է հայրենիք և 1699թ․-ին Անգեղակոթում հրավիրում է գաղտնի ժողով։ Որոշվում է, որ Օրին պետք է վարի բանակցություններ եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ։
Իսրայել Օրին 1701թ․-ի ամռանը գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը։ Քանի որ Պետրոս I-ը այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, Օրուն ասում է, որ կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու համար, Պետրոս I-ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան։ Իսրայել Օրին լինում է ղեկավարը, նա ստանում է նաև ռուսական բանակի գնդապետի աստիճանը։ Օրուն է միանում նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․-ին Իսրայել Օրին մահանում է Աստրախանում, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։
Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր դաշնակիցների միավորման նշանակությունը։ Նրա շնորհիվ Հայաստանի ազատագրության հարցը դրվեց գործնական հողի վրա։ Նա համախմբող դեր կատարեց հայ հասարակության տարբեր խավերի միջև։
