Posted in Ճամփորդություն, Էկոլոգիա

«Դիլիջան» ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 1958 թ. որպես պետական արգելոց, իսկ 2002 թ. վերափոխվել է ազգային պարկի:

Պարկն ունի բավականին հետաքրքիր ու բազմազան բուսական եւ կենդանական աշխարհ: Այստեղ հայտնաբերված են ավելի քան 977 բուսատեսակներ: Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը: Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, անտառային կատու, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու եւ այլն:

Ազգային պարկի ՊՈԱԿ-ը իր աշխատանքներն իրականացնւմ է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2007-2011թթ. կառավարման պլանի: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ի հիմնական խնդիրներն են` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության իրականացումն եւ վերարտադրության ապահովումը: Վերջին յոթ տարիների ընթացքում կատարվել են տարեկան 10 հա ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաեւ պարբերաբար իրականացվել են տնկարանների խնամքի եւ փխրեցման աշխատանքներ: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ը բաղկացած է 2 բաժիններից` գիտական եւ պահպանության: Գիտական բաժինը հիմնականում կատարում է կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրություններ եւ հաշվառում: Ազգաբնակչությանը իրազեկելու նպատակով անց են կացվում դասընթացներ եւ բացատրական աշխատանքներ, նկարահանվել են երեք ֆիլմեր, տպագրվել տասնյակ բրոշյուրներ եւ բուկլետներ:

«Դիլիջան» ազգային պարկը բաժանված է 4 տեղամասերի, դրանք են.

1. «Դիլիջան»

2. «Շամախյան»

3. «Հաղարծին» 

4. «Գոշ»:

Այս պարկում նայև գտնվում է եղջերուների բազմացման կենտրոն-ը

եղջերուների բազմացման կենտրոն

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։

Leave a comment