Posted in Խորացված պատմություն

Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Սեբաստացու օրերի ընթացքում՝ Նոյեմբերի 22-ին, մենք մեծ սիրով հյուրընկալեցինք քարտեզագետ, ԳԱԱ դոկտոր Ռուբեն Գալչյանին։ Հանդիպումը կազմակերպվել էր պարոն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գրքի ուսումնասիրության հիման վրա։ 

Քննարկումը սկսեցին սովորողները՝ ներկայացրին իրենց տպավորությունները գիրքն ընթերցելուց հետո, ինչպես նաև՝ գիրքն ընթերցելու պատճառները։ Այնուհետև, պարոն Գալչյանը խոսեց Բրիտանական թանգարանում գտնվող մ․թ․ա․ 6-րդ դարի Բաբելոնյան սալիկի մասին։ Հնագույն աշխարհացույց քարտեզն է, որը ցույց է տալիս աշխարհի կենտրոնը, սեպագիր արձանագրված երեք երկրների անունները՝ Բաբելոն, Ասորեստան և Հայաստան։ 

Հիմնականում անդրադառնում էր ժամանակի ընթացում աշխարհացույց քարտեզների փոփոխությանը, ինչով էին նրանք պայմանավորված։ Նկատելի էր Հայաստանի կտրուկ փոքրացումը դարեր շարունակ։ Առաջին անգամ էի այսքան մանրամասնորեն ուշադրություն դարձնում քարտեզագրության վրա և պետք է ասեմ, որ շատ հետաքրքրեց։ Հանդիպման ավարտին պարոն Գալչյանը պատասխանեց սովորողների հարցերին՝ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման մասին։

Posted in Խորացված պատմություն

Այցելություն Հայաստանի Պատմության թանգարան

Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում տեղի ունեցավ մեր հերթական արտագնա պարապմունքը՝ Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարան էինք գնացել ցուցադրություններից մի քանիսին ներկա գտնվելու և նորը քաղելու նպատակով։

Այսպիսով, դեկտեմբերի 7-ին մեր այցը սկսվեց Քարի դարի սրահում, որտեղ տեսանք Պլեյստոցենի ժամանակաշրջանում առաջացած Հոմո էրեկտուսին, զենքերի, ասեղների հագուստի տեսակները։ Մի քիչ շրջելուց հետո հայտնվեցինք Արենիում գտնված աշխարհի ամենահին կոշիկի մոտ, հնարավորություն ունեցանք դիպչել կոշիկի կրկնօրինակին։ Այն ունի 5500 տարվա պատմություն և պատրաստվել է հորթի կաշվից։

Հաջորդը Արտաշատի գտածոների սրահն էր։ Գտածոներն իրենցից ներկայացնում էին զենքեր, դրամներ՝ Արտաշեսյան թագավորների դիմապատկերներով, խեցեղեն։ Տեսանք նաև հունական դիցաբանության մեջ իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի Աթենասի մարմարյա արձանը։

Ամենահետաքրքիր սրահներից էր զարդերի սրահը, որը հիմնականում բաղկացած էր 18-20-րդ դարերի զարդերով։ Տեսանք երկու տարազների օրինակ՝ մեկը Արևմտյան Հայաստանից, մյուսը՝ Արևելյան։ Հաջորդն էր զենքերի սրահը, որը լի էր մարշալ Բաղրամյանի հագուստով և զենքերով։ Հետաքրքիր էին այլ երկրներից Հայաստան փոխանցած զնիատեսակները։

Այցն ավարտեցինք գորգերի և կարպետների սրահը, «Հին Մեծամոր»․հայ-լեհական արշավախմբի 10-ամյա պեղումների արդյունքների և Գագիկ Հարությունյանի ժամանակավոր ցուցադրություններն ուսումնասիրելով։ Բոլոր սրահները չափազանց հետաքրքիր էին և տպավորիչ։

Posted in Խորացված պատմություն

Պատմության ընտրությամբ դասընթացի առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի առաջին տարիներ , ինչ սովորում եմ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում։

Այս ուսշրջանում իրականացրել ենք հետաքրքիր կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, պատմագիտական թեմաների ուսումնասիրություններ, արտագնա պարապմունքներ, այլ։ Այս ուսշրջանի մեծագույն ափսոսանքս այն է, որ որոշ քննարկումներ բաց եմ թողել, սակայն նախապատրաստական աշխատանքները օգնեցին բացը լրացնելու։ Տպավորվել եմ Սիրադեղյանական և Սեբաստացիական օրերից, որոնց ընթացքում մասնակցել եմ քարտեզագետ Ռուբեն Գալյչյանի հետ ուսուցողական հանդիպմանը։ Բոլոր կազմակերպված հետաքրքիր արտագնա պարապմունքներից մասնակցել եմ Հայաստանի Պատմության թանգարան այցելությանը, «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը չափազանց ուսուցողական էր։ Ժայռապատկերների կարևորության և նրանց ճանաչման մասին խոսել էր Կարեն Թոխաթյանը։ Նա ներկայացրեց ժայռապատկերների արժեքավոր պարունակությունը, թե ինչպես էին նրանք ներկայացնում մարդկանց առօրյան և կյանքը հին ժամանակներում։ «Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում» թեմայով էլ ներկայացավ Գոհար Վարդումյանը, ով խոսեց Հայկական լեռնաշխարհում ձևավորված պաշտամունքային համակարգերից։ Այս զեկույցը ևս շատ հետաքրքիր էր։

առաջին ուսշրջանի իմ աշխատանքները․

Վանո Սիրադեղյան քննարկման լուսաբանում

«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ»․ Միջազգային գիտաժողովի ամփոփում

Կարմիր Բլուր կամ Թեյշեբաինի․ նախապատրաստական աշխատանք

Aram Manukyan biography

Արատտան և Արարատյան թագավորությունը․․․

Posted in Հայոց լեզու 11

ԴԵՐԱՆՈՒՆ

ԴԵՐԱՆՈՒՆ

Լեզվում կան բառեր, որոնք ցույց են տալիս անձ, առարկա, հատկանիշ և այլն, սակայն առանց դրանց կոնկրետ անվանումների, օրինակ՝ Արմենը եկավ – Նա եկավ. հինգ գիրք – այսքան գիրք։ Առանց կոնկրետ անվանումների՝ անձ, առարկա և տարբեր հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մեկ խոսքի մասի մեջ, որը կոչվում է դերանուն։ Դերանունն ունի ութ տեսակ՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

1.Անձնական դերանուններ

Անձնական դերանունները ցույց են տալիս խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ։ Անձնական դերանուններն են՝ ես, դու, նա, ինքը (եզակի թիվ), մենք, դուք, նրանք, իրենք (հոգնակի թիվ)։ Այս դերանուններն ունեն դեմքի կարգ. առաջին դեմքը ցույց է տալիս խոսողին (ես, մենք), երկրորդ դեմքը՝ խոսակցին (դու, դուք), երրորդ դեմքը՝ մի երրորդ անձի (նա, նրանք, ինքը, իրենք)։ Ինչպես տեսնում ենք, երրորդ դեմքի համար կա երկու ձև, սակայն ինքը դերանունը, ստանալով ս, դ հոդերը, կարող է առանձին կամ առաջին և երկրորդ դեմքերի դերանունների հետ էլ գործածվել՝ արտահայտելով այդ դեմքերը (ինքս//ես ինքս, ինքդ//դու ինքդ)։ Ինքս, ինքդ ձևերը չեն հոլովվում, իսկ ինքը դերանունը հոլովվում է։ Անձնական դերանունների հոգնակի թիվը, ի տարբերություն գոյականների, կազմվում է ուրիշ
հիմքով և ոչ թե ցույց է տալիս մեկից ավելի նույն առարկայից, այլ տվյալ անձը և այն խումբը, որի անունից նա հանդես է գալիս, որը տվյալ դեպքում ինչ-որ կերպ առնչվում է նրան։ Հարգալից վերաբերմունք արտահայտելու համար անձնական դերանվան երկրորդ դեմքը գործածվում է հոգնակի թվով, թեև վերաբերում է մեկ անձի. այդ դեպքում դերանունը գրվում է մեծատառ (օրինակ՝ Ես Ձեզ շնորհավորում եմ)։ Երբեմն մենք դերանունը գործածվում է ես-ի փոխարեն։ Այս ձևը ըն- դունված է հատկապես գիտական ոճում և կոչվում է ՙհեղինակային մենք (օրինակ՝ Այդ հարցը մենք աշխատության մեջ այսպես ենք մեկնաբանել)։ Անձնական դերանունները հոլովվում են, բայց գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ այս դեպքում ոչ թե միայն մասնիկ է ավելանում, այլ փոխվում է ամբողջ բառը։ Բացի այդ՝ անձնական դերանունները սեռական և տրական հոլովների համար առանձին ձևեր ունեն։ Անձնական դերանունների ներգոյականը հիմնականում գործածական չէ. միայն երբեմն հանդիպում են որոշ կիրառություններ, օրինակ՝ Մեզանում այդպես է ընդունված։ Անձնական դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։ Հոլովը Եզակի թիվ Հոգնակի թիվ 1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք 1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք Ուղղական ես դու նա ինքը մենք դուք նրանք իրենք
Սեռական իմ քո նրա իր մեր ձեր նրանց իրենց
Տրական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Հայցական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Բացառական ին(ա)նից քեզ(ա)նից նրանից իրենից մեզ(ա)նից ձեզ(ա)նից նրանցից իրենցից
Գործիական ինձ(ա)նով քեզ(ա)նով նրանով իրենով մեզ(ա)նով ձեզ(ա)նով նրանցով իրենցով
Ներգոյական — — — — — — — —

2. Ցուցական դերանուններ

Ցուցական դերանունները ցույց են տալիս առարկա (երբեմն անձ) կամ հատկանիշ առանց դրանք կոնկրետ անվանելու։ Ցուցական դերանուններն են սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, նույնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեղ, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ։ Ի տարբերություն անձնական դերանունների՝ ցուցական դերանունները չունեն դեմք, բայց արտահայտում են տարածական և ժամանակային հարաբերություն, այսինքն՝ կարող են արտահայտել խոսողին, խոսակցին կամ մի երրորդ անձի (առարկայի) մոտ գտնվող առարկա կամ այդ առարկայի հատկանիշը, ինչպես նաև խոսելու նյութի հետ ժամանակային հարաբերությամբ կապ ունեցող իրողություն, օրինակ՝ այս գիրքը (խոսողին մոտ գտնվող գիրք), այդ գիրքը (խոսակցին մոտ գտնվող գիրքը), այն գիրքը (երրորդ անձին կամ առարկային մոտ գտնվող գիրքը), այս տարի, այդ տարի, այն տարի և այլն։ առարկայանիշ ցուցական դերանուններն ունեն նաև եզակի և հոգնակի թվեր։ Այն ցուցական դերանունները, որոնք հատկանշային իմաստ են արտահայտում, չեն հոլովվում։ Մյուս մասը հոլովվում է գոյականի նման՝ այսինքն մասնիկներ ստանալով, ինչպես՝ այստեղ-այստեղի-այստեղի-այստեղ-այստեղից-այստեղով և այլն։ Սա, դա, նա դերանունները անձնականների նման յուրատեսակ (դերանվանական) հոլովում ունեն:
Հոլովը Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղական սա դա նա սրանք դրանք նրանք
Սեռական սրա դրա նրա սրանց դրանց նրանց
Տրական սրան դրան նրան սրանց դրանց նրանց
Հայցական սա (սրան) դա (դրան) նա (նրան) սրանք, (սրանց) դրանք, (դրանց) նրանք,(նրանց)
Բացառական սրանից դրանից նրանից սրանցից դրանցից նրանցից
Գործիական սրանով դրանով նրանով սրանցով դրանցով նրանցով
Ներգոյական սրանում դրանում նրանում սրանցում դրանցում նրանցում

3. Փոխադարձ դերանուններ

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս իրար փոխադարձաբար կապված անձեր, առարկաներ, երևույթներ։ Փոխադարձ դերանուններն են իրար (իրարու), միմյանց, մեկմեկու (մեկմեկի)։ Սրանք չունեն եզակի թիվ, որովհետև ցույց են տալիս իրար կապված մեկից ավելի իրողություններ։ Չունեն նաև ուղղական հոլով։ Փոխադարձ դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։
Ուղղական — — —
Սեռական իրար միմյանց մեկմեկու
Տրական իրար միմյանց մեկմեկու
Հայցական իրար միմյանց մեկմեկու
Բացառական իրարից միմյանցից մեկմեկուց
Գործիական իրարով միմյանցով մեկմեկով
Ներգոյական իրարում միմյանցում մեկմեկում

4. Հարցական դերանուններ

Հարցական դերանուններն արտահայտում են խոսողի հարցումը որևէ իրողության մասին։ Հարցական դերանուններից են՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, ո՞ւր, ո՞ր, որտե՞ղ, ինչպիսի՞, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ, ինչպե՞ս, որքա՞ն և այլն։ Հարցական դերանուների մի մասը չի հոլովվում, իսկ մյուս մասը հոլովվում է գոյականների նման (օրինակ՝ ի՞նչ-ինչի՞-ինչի՞ն-ի՞նչ-ինչի՞ց-ինչո՞վ-ինչո՞ւմ)։ Յուրահատուկ հոլովում ունի ո՞վ դերանունը։ Այն ունի եզակի (ո՞վ) և հոգնակի (ովքե՞ր) թվեր, սակայն հոլովվում է մեկ՝ եզակի ձևով, որը գործածվում է և՛ եզակիի, և՛ հոգնակիի համար։ Սեռական հոլովից սկսած՝ անձնական և որոշ ցուցական դերանունների նման փոխվում է ամբողջ հիմքը, սակայն, ի տարբերություն դրանց, այս դերանունը սեռական և տրական հոլովների համար տարբերակված ձևեր չունի։ Հոլովը Եզակի Հոգնակի
Ուղղական ո՞վ ովքե՞ր
Սեռական ո՞ւմ (ո՞ւմ)
Տրական ո՞ւմ (ո՞ւմ)
Հայցական ո՞ւմ (ո՞ւմ)
Բացառական ումի՞ց (ումի՞ց)
Գործիական ումո՞վ (ումո՞վ)
Ներգոյական — —

5. Հարաբերական դերանուններ

Հարաբերական դերանունները ձևով նույն հարցական դերանուններն են, սակայն ոչ թե հարցում են արտահայտում, այլ ստորադաս և գերադաս նախադասությունները տարբեր հարաբերություններով կապում են իրար օրինակ՝ Նա կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։ Աշխատանքը կատարեց այնպես, ինչպես պահանջել էին։ Շենքը կառուցեցին այնտեղ որտեղ նախկինում ամայի տարածություն էր։ Հետևաբար հարաբերական դերանունների վրա հարցական նշան չի դրվում։ Իրենց քերականական հատկանիշներով (հոլով, թիվ) հարաբերական դերանունները չեն տարբերվում հարցականներից։

6. Որոշյալ դերանուններ

Որոշյալ դերանունները առանց կոնկրետ անվանելու ցույց են տալիս տվյալ դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման՝ ի արտաքին հոլովմամբ, օրինակ՝ բոլորը-բոլորի-բոլորին-բոլորը-բոլորից-բոլորով-բոլորում։

7. Անորոշ դերանուններ

Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը – մի քանիսի – մի քանիսին – մի քանիսը – մի քանիսից – մի քանիսով – մի քանիսում։ Ոմն դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝ Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց-ոմանցից-ոմանցով։

8. Ժխտական դերանուններ

Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչմեկը։ Սրանց յուրահատկությունն այն է, որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք չհեռացավ։Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման, օրինակ՝ոչինչ – ոչնչի – ոչնչին ոչինչ – ոչնչից – ոչնչով – ոչնչում։Արևմտահայերնում ժխտական դերանունների հետ բայերը դրվում են դրական խոնարհումով, օրինակ՝ Ոչոք ըսավ.- հե՛գտղա, արդյոք ինչո՞ւ կմխա (ՊետրոսԴուրյան)։Պետք է չշփոթել ոչ ոք դերանվան սեռական հոլովաձևը՝ոչ ոքի (օրինակ՝Ոչոքիչասես), և ոչ-ոքի ձևի մակբայը (օրինակ՝Խաղնավարտվեցոչ-ոքի)։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց դեմքը, թիվը, հոլովը։

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Վահան Տերյան

Ես-առաջին, եզակի, ուղղական,

Դու-երկրորդ, եզակի, ուղղական,

Մենք-առաջին, հոգնակի, ուղղական

Ձեր-երկրորդ, հոգնակի, սեռական

Դուք-երկրորդ, հոգնակի, ուղղական,

Նրան-երրորդ, եզակի, տրական

Նա-երրորդ, եզակի, ուղղական,

Ինձ-առաջին, եզակի, տրական

Իմ-առաջին, եզակի, սեռական,

Քեզ-երկրորդ, եզակի, տրական

Քո-երկրորդ, եզակի, սեռական,

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական դերանուններ կան։

Ուղղական

  1. Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ, Հողի նման բարի, հողի նման…. (Հրաչյա Հովհաննիսյան)
  2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է. Նշանակում է ցրտեր են եղել…. (Մարո Մարգարյան
  3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի, Եվ քարանում եմ քարե բառերից…. (Գևորգ Էմին)

Սեռական

  1. Թափառում ենք փողոցներում՝ Ես քո սիրով, դու՝ ուրիշի (Սիլվա Կապուտիկյան)
  2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն. Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից (Լյուդվիգ Դուրյան)
  3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ, Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս… (Լիպարիտ Սարգյան)

Տրական

  1. Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ, Որ տխրությունից իմ հոգին սրբեմ (Ռազմիկ Դավոյան)։
  2. Գնացքը սողաց մթին ձորից, Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց… (Գուրգեն Մահարի)
  3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին, Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…(Գեղամ Սարյան)

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

Դրանից, սա, այդ

Վարժություն 4։ Գտնե՛լ փոխադարձ դերանունները։

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան

Վարժություն 5։ Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

Վարժություն 6։ Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:

Իրար, նրանք, մենք, ինքը, իրենք։

Վարժություն 7։ Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս, ամենքը, միևնույն:

Այսչափ, դրա, նույնպիսի, դա, սա։

Վարժություն 8։ Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

  1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
  2. համայն, սույն, միևնույն, ինչ
  3. այսպես, այդպես այնպես, որքան
  4. սա, դա, նույնտեղ, այնչափ

Վարժություն 9։ Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

  1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
  2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
  3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
  4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Վարժություն 10։ Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

  1. ով, ինչ, երբ, սույն
  2. ողջ, քանի, ինչու, որ
  3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
  4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Posted in Գրականություն 11

Ավելորդը Դերենիկ Դեմիրճյան

Ավելորդը

Սյուժե

Պատմվածքը մի ընտանիքի մասին է . ապրում էին Հաճի աղան և իր ընտանիքը` Հաճի մարը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը` Ավելորդը։ Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, և նրանք բողոքեն իրենից։ Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով։ Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը կհասնեին իրենց սահմանամերձ քաղաքին, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։ Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը` Հաճի մարը, լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ իրենց հետ տանեին անդամալույծին[1]։ Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել անդամալույծին` պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա, քանի որ առանց այն էլ իրենք շատ իրեր են իրենց հետ վերցնում, և նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել։

Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար։ Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ է տանջվում, հասկանում է, որ աշխարհում գոյություն չունի ավելորդ մարդ ։ Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար։

1․ Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։

Ըստ իս, նա ցույց էր տալիս, որ պետք չէ շատ վախենալ և ահաբեկվել, ցույց էր տալիս, որ ինքը շատ պրագմատիկ է՝ գործում է և էմոցիաներին չի տրվում։ Այն ինչ, ներքուստ նա ուժեղ տագնապի մեջ էր և չէր հասկանում ինչ պետք էր անել։

2․ «Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրիր։

Այսինքն, մորուքը երկար էր, իսկ աչքերը՝ շատ ավելին տեսած։

3․ Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։

Նրա կինը, հարսները, որդիները, թոռները և դե իհարկե նրա քույրը։

4․ Մեկնաբանիր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։

Նա չէր ընկալում, որ տեսնում էր իր քրոջը, իր արյունակցին, ընտանիքի կարևոր անդամին։ Նրա աչքերում ամեն ինչ նյութական էր, հաշվարկված իրեր, միայն դրանց չափն ու դրամական կարևորությունն էր կարևորվում։

5․ Պատմվածքում  անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։

Հերոսի համար՝ նյութական կարևորություն չունեցող իրերն անպետք են։ Իսկ արդեն վերջում դրա նյութական կարևորություն ունեցող իրեր են անպետք։

6․ Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։

Քույրը գիտեր, որ իր տեղաշարժման խնդիրները փոքր ինչ կարող են կարևոր հանգամանք լինել։ Եվ գիտակցելով դա, նա որոշեց անձնազոհ լինել, և իր կարծիքով «չպետք է հոգս լինել ընտանիքի համար», այդպիսով չցանկանալով ընտանիքի հետ գնալ։

7․ Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։

Մարդիկ իմանալով, որ թուրքերը շուտով գալու են քաղաք և իրենց սարսափելի գործողությունները կատարելու՝ ինքնակամ տեղափոխվում էին քաղաքից և փախստականի ուղին բռնում։ Իսկ մարդանց գնալու հետ մեկտեղ քաղաքի շունչն էր կորում, նրանց հետ դա էլ էր գնում։

8․ Ինչո՞ւ  է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։

Թուրքերը նրան խոշտանգած են լինում։ Քանի որ անդամալույծը ընտանիքի ամենաբարի մարդկանցից էր, ընտանիքի համար դժվար էր դա բացահայտ ընդունելը։

9․ Հաճի աղայի զղջման պատճառը։

Նա իր հարստությունն ավելի վեր էր դասել, քան սեփական քրոջը։ Այն ինչ, դրանք անհամեմատելի են, և հարստությունը չէր կարող իր քրոջ կյանքի փոխարեն գնահատել։ Հարստությունն արժեք չունի, եթե չունես մեկին ում հետ կարող ես երջանկությունդ կիսել։

10․ Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։

Այսինքն, անկախ այդ մարդու ֆիզիական վիճակից, ոչ ոք չի կարող ավելորդ լինել։ Առհասարակ մարդն ինչպե՞ս կարող է ավելորդ լինել։

11․ Դուրս գրել ժողովրդական արտահայտությունները,  դարձվածքները, համեմատությունները։

12․ Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։

13․ Դուրս գրել օտարաբանությունները և բացատրել։

Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՊԱՏԱՆԻ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 30-ին «Ստեղծագործ պատանի» ակումբի շրջանակում տեղի ունեցավ երեք գրքի

շնորհանդես, որոնք իրենց մեջ ներառում էին հեղինակային-ստեղծագործական և թարգմանական աշխատանքներ։ Հանդիպումը վարում էինք ես և Արաքսը։ Ինչպես նաև, «Ստեղծագործ պատանի» էլեկտրոնային կայքի խմբագիր Լուսին պատմեց իր կատարած գործունեության մասին։

Հեղինակներից Նարե Վարդանյանը ներկայացավ իր շատ դիպուկ գրված և անչափ հուզիչ բանաստեղծություններով։ Գիրքը վերնագրել էր «Հոգեխառն»։ Հանդիպմանը ներկա էին Նարեի մայրիկը և քույրիկը, և նրանց համար սա շատ կարևոր ձեռքբերում էր։ Նարեն ստեղծագործում է «թաքնված», քանի որ, ինչպես հետո պարզվեց, նրա մայրն էլ չգիտեր իր ստեղծագործությունների մասին։ Իսկ մեր երկրորդ գրքի հեղինակը՝ Տարոնը, ներկայացրեց իր ֆանտաստիկ և հետաքրքրական վիպակի առաջին մասը՝ «Նեո Թեյլորի արկածները»։ Ընթերցելիս միանգամից հետաքրքրում է, թե ինչ գիտաֆանտաստիկ ստեղծագործություն է գրել դասընկերդ։

Երրորդ գիրքում սովորողների թարգմանական աշխատանքներն էին, թեմաներն էլ՝ մեկը մյուսից տարբեր։ Այս գրքի հեղինակներն էին ես և իմ դասընկերներ Լուիզա Արտենյանը և Տիգրան Գրիգորյանը։ Հատկանշական է, որ գրքի նկարազարդումը հենց մեր սովորողների կողմից է եղել։

Այսպիսով, տրվեց «Ստեղծագործ պատանի» ակումբի մեկնարկը՝ հետաքրքիր ստեղծագործություններով, թարգմանություններով և, միևնույն ժամանակ, համարձակ ու ստեղծագործ պատանիների խոսքով։

Sponsored Content

Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում։ Ռեյ Բրեդբերի 

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում

Վերլուծում

Չիկագո-Լոս Անջելես գնացքի ուղեւորը քմահաճույքով դուրս է գալիս մի տարօրինակ քաղաքում։ Այնտեղ նա հանդիպում է մի ծեր մարդու, որը խոստովանում է, որ երկար ժամանակ է, ինչ կայարանի հարթակում սպասում է անծանոթ մարդու, որ իջնի գնացքից։ Երբ խոսում են երկու տղամարդիկ, նրանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը մյուսի գաղտնի ֆանտազիայի իրականացումն է: Ճանապարհորդը հանկարծ հասկանում է, որ գաղտնի ցանկացել է գնացքից իջնել մի քաղաքում, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում, սպանություն է կատարել,, ապա նորից գնացքով գնացեք, եւ ոչ ոք երբեք իմաստուն չի եղել: Այդպես էլ ծերունին տարիներ շարունակ սպասել է, որ անծանոթը գնացքից դուրս գալ: Չբացահայտված սպանություն կատարելու ցանկությունն ամբողջություն է։ Երբ յուրաքանչյուրն իմանում է, որ ինքը պետք է լինի մյուսի զոհը, մահանալու վախը չափազանց մեծ է: Տղամարդիկ շրջվում են իրարից եւ հեռանում:

Պատմությունը բացահայտում է թաքնված մտքերն ու ֆանտազիաները, որոնք զվարճացնում են բոլոր մարդիկ իրենց կյանքի ինչ-որ պահի, ատելության մութ մտքերի եւ սպանություն գործելու գաղտնի ցանկության մասին: Նման մտքերը բնորոշ են գիշերային խավարին։ Բրեդբերիի մարդկության գերագույն լավատեսությունը ապացուցված է, երբ պատմության մեջ ճանապարհորդն ու ծերը ոչ մի վնաս չեն հասցնում միմյանց, չնայած որ իրավիճակը կատարյալ է: Այստեղ կարելի է տեսնել Բրեդբերիի այն համոզմունքը, որ մարդն իր բնածին բարոյականության շնորհիվ կարողանում է ճնշել իր մութ մտքերը: Մարդը, սակայն, չի կարող ամբողջությամբ ազատվել այդ մութ ու կործանարար մտքերից: Սա պատկերված է ծերունու անձի միջոցով, ով շարունակում է սպասել կայարանում կատարյալ սպանության զոհի համար, չնայած որ կատարյալ հնարավորությունը հենց նոր է անցել նրան: