
Սյուժե
Պատմվածքը մի ընտանիքի մասին է . ապրում էին Հաճի աղան և իր ընտանիքը` Հաճի մարը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը` Ավելորդը։ Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, և նրանք բողոքեն իրենից։ Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով։ Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը կհասնեին իրենց սահմանամերձ քաղաքին, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։ Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը` Հաճի մարը, լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ իրենց հետ տանեին անդամալույծին[1]։ Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել անդամալույծին` պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա, քանի որ առանց այն էլ իրենք շատ իրեր են իրենց հետ վերցնում, և նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել։
Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար։ Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ է տանջվում, հասկանում է, որ աշխարհում գոյություն չունի ավելորդ մարդ ։ Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար։
1․ Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։
Ըստ իս, նա ցույց էր տալիս, որ պետք չէ շատ վախենալ և ահաբեկվել, ցույց էր տալիս, որ ինքը շատ պրագմատիկ է՝ գործում է և էմոցիաներին չի տրվում։ Այն ինչ, ներքուստ նա ուժեղ տագնապի մեջ էր և չէր հասկանում ինչ պետք էր անել։
2․ «Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրիր։
Այսինքն, մորուքը երկար էր, իսկ աչքերը՝ շատ ավելին տեսած։
3․ Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։
Նրա կինը, հարսները, որդիները, թոռները և դե իհարկե նրա քույրը։
4․ Մեկնաբանիր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։
Նա չէր ընկալում, որ տեսնում էր իր քրոջը, իր արյունակցին, ընտանիքի կարևոր անդամին։ Նրա աչքերում ամեն ինչ նյութական էր, հաշվարկված իրեր, միայն դրանց չափն ու դրամական կարևորությունն էր կարևորվում։
5․ Պատմվածքում անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։
Հերոսի համար՝ նյութական կարևորություն չունեցող իրերն անպետք են։ Իսկ արդեն վերջում դրա նյութական կարևորություն ունեցող իրեր են անպետք։
6․ Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։
Քույրը գիտեր, որ իր տեղաշարժման խնդիրները փոքր ինչ կարող են կարևոր հանգամանք լինել։ Եվ գիտակցելով դա, նա որոշեց անձնազոհ լինել, և իր կարծիքով «չպետք է հոգս լինել ընտանիքի համար», այդպիսով չցանկանալով ընտանիքի հետ գնալ։
7․ Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։
Մարդիկ իմանալով, որ թուրքերը շուտով գալու են քաղաք և իրենց սարսափելի գործողությունները կատարելու՝ ինքնակամ տեղափոխվում էին քաղաքից և փախստականի ուղին բռնում։ Իսկ մարդանց գնալու հետ մեկտեղ քաղաքի շունչն էր կորում, նրանց հետ դա էլ էր գնում։
8․ Ինչո՞ւ է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։
Թուրքերը նրան խոշտանգած են լինում։ Քանի որ անդամալույծը ընտանիքի ամենաբարի մարդկանցից էր, ընտանիքի համար դժվար էր դա բացահայտ ընդունելը։
9․ Հաճի աղայի զղջման պատճառը։
Նա իր հարստությունն ավելի վեր էր դասել, քան սեփական քրոջը։ Այն ինչ, դրանք անհամեմատելի են, և հարստությունը չէր կարող իր քրոջ կյանքի փոխարեն գնահատել։ Հարստությունն արժեք չունի, եթե չունես մեկին ում հետ կարող ես երջանկությունդ կիսել։
10․ Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։
Այսինքն, անկախ այդ մարդու ֆիզիական վիճակից, ոչ ոք չի կարող ավելորդ լինել։ Առհասարակ մարդն ինչպե՞ս կարող է ավելորդ լինել։
11․ Դուրս գրել ժողովրդական արտահայտությունները, դարձվածքները, համեմատությունները։
12․ Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։
13․ Դուրս գրել օտարաբանությունները և բացատրել։