Posted in Խորացված պատմություն

Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Սեբաստացու օրերի ընթացքում՝ Նոյեմբերի 22-ին, մենք մեծ սիրով հյուրընկալեցինք քարտեզագետ, ԳԱԱ դոկտոր Ռուբեն Գալչյանին։ Հանդիպումը կազմակերպվել էր պարոն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գրքի ուսումնասիրության հիման վրա։ 

Քննարկումը սկսեցին սովորողները՝ ներկայացրին իրենց տպավորությունները գիրքն ընթերցելուց հետո, ինչպես նաև՝ գիրքն ընթերցելու պատճառները։ Այնուհետև, պարոն Գալչյանը խոսեց Բրիտանական թանգարանում գտնվող մ․թ․ա․ 6-րդ դարի Բաբելոնյան սալիկի մասին։ Հնագույն աշխարհացույց քարտեզն է, որը ցույց է տալիս աշխարհի կենտրոնը, սեպագիր արձանագրված երեք երկրների անունները՝ Բաբելոն, Ասորեստան և Հայաստան։ 

Հիմնականում անդրադառնում էր ժամանակի ընթացում աշխարհացույց քարտեզների փոփոխությանը, ինչով էին նրանք պայմանավորված։ Նկատելի էր Հայաստանի կտրուկ փոքրացումը դարեր շարունակ։ Առաջին անգամ էի այսքան մանրամասնորեն ուշադրություն դարձնում քարտեզագրության վրա և պետք է ասեմ, որ շատ հետաքրքրեց։ Հանդիպման ավարտին պարոն Գալչյանը պատասխանեց սովորողների հարցերին՝ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման մասին։

Posted in Խորացված պատմություն

Այցելություն Հայաստանի Պատմության թանգարան

Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում տեղի ունեցավ մեր հերթական արտագնա պարապմունքը՝ Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարան էինք գնացել ցուցադրություններից մի քանիսին ներկա գտնվելու և նորը քաղելու նպատակով։

Այսպիսով, դեկտեմբերի 7-ին մեր այցը սկսվեց Քարի դարի սրահում, որտեղ տեսանք Պլեյստոցենի ժամանակաշրջանում առաջացած Հոմո էրեկտուսին, զենքերի, ասեղների հագուստի տեսակները։ Մի քիչ շրջելուց հետո հայտնվեցինք Արենիում գտնված աշխարհի ամենահին կոշիկի մոտ, հնարավորություն ունեցանք դիպչել կոշիկի կրկնօրինակին։ Այն ունի 5500 տարվա պատմություն և պատրաստվել է հորթի կաշվից։

Հաջորդը Արտաշատի գտածոների սրահն էր։ Գտածոներն իրենցից ներկայացնում էին զենքեր, դրամներ՝ Արտաշեսյան թագավորների դիմապատկերներով, խեցեղեն։ Տեսանք նաև հունական դիցաբանության մեջ իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի Աթենասի մարմարյա արձանը։

Ամենահետաքրքիր սրահներից էր զարդերի սրահը, որը հիմնականում բաղկացած էր 18-20-րդ դարերի զարդերով։ Տեսանք երկու տարազների օրինակ՝ մեկը Արևմտյան Հայաստանից, մյուսը՝ Արևելյան։ Հաջորդն էր զենքերի սրահը, որը լի էր մարշալ Բաղրամյանի հագուստով և զենքերով։ Հետաքրքիր էին այլ երկրներից Հայաստան փոխանցած զնիատեսակները։

Այցն ավարտեցինք գորգերի և կարպետների սրահը, «Հին Մեծամոր»․հայ-լեհական արշավախմբի 10-ամյա պեղումների արդյունքների և Գագիկ Հարությունյանի ժամանակավոր ցուցադրություններն ուսումնասիրելով։ Բոլոր սրահները չափազանց հետաքրքիր էին և տպավորիչ։

Posted in Խորացված պատմություն

Պատմության ընտրությամբ դասընթացի առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի առաջին տարիներ , ինչ սովորում եմ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում։

Այս ուսշրջանում իրականացրել ենք հետաքրքիր կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, պատմագիտական թեմաների ուսումնասիրություններ, արտագնա պարապմունքներ, այլ։ Այս ուսշրջանի մեծագույն ափսոսանքս այն է, որ որոշ քննարկումներ բաց եմ թողել, սակայն նախապատրաստական աշխատանքները օգնեցին բացը լրացնելու։ Տպավորվել եմ Սիրադեղյանական և Սեբաստացիական օրերից, որոնց ընթացքում մասնակցել եմ քարտեզագետ Ռուբեն Գալյչյանի հետ ուսուցողական հանդիպմանը։ Բոլոր կազմակերպված հետաքրքիր արտագնա պարապմունքներից մասնակցել եմ Հայաստանի Պատմության թանգարան այցելությանը, «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը չափազանց ուսուցողական էր։ Ժայռապատկերների կարևորության և նրանց ճանաչման մասին խոսել էր Կարեն Թոխաթյանը։ Նա ներկայացրեց ժայռապատկերների արժեքավոր պարունակությունը, թե ինչպես էին նրանք ներկայացնում մարդկանց առօրյան և կյանքը հին ժամանակներում։ «Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում» թեմայով էլ ներկայացավ Գոհար Վարդումյանը, ով խոսեց Հայկական լեռնաշխարհում ձևավորված պաշտամունքային համակարգերից։ Այս զեկույցը ևս շատ հետաքրքիր էր։

առաջին ուսշրջանի իմ աշխատանքները․

Վանո Սիրադեղյան քննարկման լուսաբանում

«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ»․ Միջազգային գիտաժողովի ամփոփում

Կարմիր Բլուր կամ Թեյշեբաինի․ նախապատրաստական աշխատանք

Aram Manukyan biography

Արատտան և Արարատյան թագավորությունը․․․