Posted in Խորացված պատմություն

Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Սեբաստացու օրերի ընթացքում՝ Նոյեմբերի 22-ին, մենք մեծ սիրով հյուրընկալեցինք քարտեզագետ, ԳԱԱ դոկտոր Ռուբեն Գալչյանին։ Հանդիպումը կազմակերպվել էր պարոն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գրքի ուսումնասիրության հիման վրա։ 

Քննարկումը սկսեցին սովորողները՝ ներկայացրին իրենց տպավորությունները գիրքն ընթերցելուց հետո, ինչպես նաև՝ գիրքն ընթերցելու պատճառները։ Այնուհետև, պարոն Գալչյանը խոսեց Բրիտանական թանգարանում գտնվող մ․թ․ա․ 6-րդ դարի Բաբելոնյան սալիկի մասին։ Հնագույն աշխարհացույց քարտեզն է, որը ցույց է տալիս աշխարհի կենտրոնը, սեպագիր արձանագրված երեք երկրների անունները՝ Բաբելոն, Ասորեստան և Հայաստան։ 

Հիմնականում անդրադառնում էր ժամանակի ընթացում աշխարհացույց քարտեզների փոփոխությանը, ինչով էին նրանք պայմանավորված։ Նկատելի էր Հայաստանի կտրուկ փոքրացումը դարեր շարունակ։ Առաջին անգամ էի այսքան մանրամասնորեն ուշադրություն դարձնում քարտեզագրության վրա և պետք է ասեմ, որ շատ հետաքրքրեց։ Հանդիպման ավարտին պարոն Գալչյանը պատասխանեց սովորողների հարցերին՝ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման մասին։

Leave a comment