Տարբեր թվականներին գրված կառավարության ծրագրում զբոսաշրջության մասին կետերը հիմնականում նույն են։ Ծրագրում կարևորություն են տալիս Հայաստանի զբոսաշրջութան շուրջ մարքեթինգային աշխատանքներին, տուրիզմի տարբեր տեսակների զարգացմանը։ Տարիների ընթացքում դրանք բավականին բարելավել են և փոփոխություններն ակնհայտ են։ Մանավանդ Երևան քաղաքի կենտրոնը բարվոք վիճակում է, նույնն էլ Գյումրին։ Սակայն այս երկու քաղաքաներից զատ՝ այլ բազմաթիվ քաղաքներ կան Հայաստանում, որոնք գտնվում են բավականին վատ վիճակում։ Եվ եթե օրինակ, զբոսաշրջիկը գնա Վրաստան՝ Թիֆլիսից բացի այլ քաղաքներ էլ կլինեն, որտեղ շրջելը բավականին հաճելի կլինի։ Հայաստանն այս տեսանկյունից աշխատելու շատ տեղ ունի, քանի որ ամեն բան գտնվում է Երևանի փոքր կենտրոնում։
Զբոսաշրջությունը կարևոր ճյուղ է ՀՀ տնտեսության համար։ Իմ կարծիքով, ներկա պահին միակ ոլորտը, որը հնարավոր է՝ խելացի մտածված և փոքր ինչ քիչ ջանքերով զարգացնել։ Կարևորություն եմ տալիս ճանապարհների հեշտ անցանելի լինելը։ Ինչպես նաև պատմամշակութային կոթողների հարակից շրջանների գեղեցիկ և մաքուր միջավայրը։ Սևանա լիճը զբոսաշրջության զարգացման հիանալի միջոց է, սակայն աղտոտված, վատ վիճակում գտնվելու հետևանքով չունի այն պոտենցիալը, որը կարող էր ունենալ։
Ըստ իս, զբոսաշրջության զարգացման կարևոր նախադրյալ է նաև լավ սպասարկումը։ Ոչ մի զբոսաշրջիկ ցանկություն չունի առընչվելու անբարեհամբույր սպասարկողի հետ, ով հայերենից բացի այլ լեզվի իմացություն չունի։ Բնականաբար կան այլ խնդիրներ, որոնց լուծման դեպքում կարող ենք զարգացնել զբոսաշրջությունը ՀՀ-ում։ Կարծում եմ, կառավարության ծրագրում այդ ամենին վերաբերող շատ փոքր կետեր և անելիքներ են ներկայացրած։(