Posted in պատմություն 11

Հայ Ազգային կուսակցություններ

Ի՞նչ պետական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Եվրոպական հասարակական մտքի ազդեցությամբ հայ մտավորական շրջանակները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր միավորվում էին ազգային ազատագրության գաղափարի շուրջ: Նրանց ոգեշնչում էին արևմտահայ զինված պայքարի հերոսական դրվագները:
Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան 1880-ական թթ. կեսերից ավելի հասուն մարտական ու գաղափարական քաղաքական կազմակերպությունների ազգային կուսակցությունների առաջացման համար:

Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսականները։

Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։
19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տարբեր քաղաքներում ստեղծվել էին գաղտնի կազմակերպություններ (Վան՝ «Միություն ի փրկություն» և «Սև խաչ», Ալեքսանդրապոլ՝ «Բարենպատակ ընկերություն», Ղարաքիլիսա՝ «Հայրենիքի սիրո գրասենյակ», Էրզրում՝ «Պաշտպան հայրենյաց» և այլն)։ Աստիճանաբար հայ իրականության մեջ պետք է ստեղծվեր առաջին կուսակցությունը։ «Սև Խաչի» ղեկավարներից Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և 1885 թվականի հուլիսի 20-ին սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները սկսում են նորից հանդիպումներ ունենալ։ Սկզբնական շրջանում գաղտնի հանդիպումները նախաձեռնում էին Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները։ 1885 թվականի աշնանը խիստ գաղտնիության պայմաններում ստեղծեցին առաջին կուսակցությունը։ Ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին «Արմենական»։
Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։
Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։

Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում: Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։
1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ «հեռավոր նպատակ»՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։
1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գևորգ Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թվականին կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին։
Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր և սոցիալիզմը։ 1880-1890-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։

Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ՀՅԴ, ժամանակակից արևելահայերեն ուղղագրությամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն): Ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890 թվականի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։

Leave a comment