1. Տրված բառերի միացումով կազմել բարդ բառեր
փափուկ սիրտ-փափկասիրտ
սուր միտք-սրամիտ
զորք հանդես-զորահանդես
վառել փայտ-վառելափայտ
աշխարհ աշխարհ-աշխարհեաշխարհ
անութ ցուփ-անթացուփ
2. Բացատրել հնչյուն, հնչուն բառերի տարբերությունը, դրանք գործածել նախադասությունների մեջ։
Հնչյուն-յու երկհնչյուն, գոյական։ Բառը կազմված է հնչյուններից։
Հնչուն-ածական։ Նրա ձայնը շատ հնչուն է։
3. Ինչ է համանունությունը, բերեք համանուն բառերի օրինակներ։
Երբ գրվում է նույն բառը, սակայն կարող է ունենել մի քանի իրարից տարբեր իմաստներ։ Օրինակ՝ ակ, սեր, բութ և այլն։
4. Կազմել նախադասություններ «ակ» համանունի բոլոր իմաստներով։
5. Յուրաքանչյուր նախադասության մեջ նշե՛ք սխալ գործածված բառը։
- Խնդրում ենք դահլիճում լռություն պաշտպանեք։
- Երկու էջ գրելու փոխանակ՝ չորս էջ էր գրել։
- Շան հարձակումից պահպանվելու համար ուրիշ ճանապարհով տուն գնաց։
- Տղային վիրահատեցին տեղական անզգայացումով։
- Գործած հանցանքների համար պիտի մեղանչել։
- Աշխատակցուհին խնդրեց վաղը կրկին զանգվել։
- Խումբը ամսեկան ունենալու էր չորս հանդիպում։
6. Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․
| ինտերնետ | շերտավարագույր |
| ժալյուզի | պարզունակ |
| էսկալատոր | վերելակ |
| լիֆտ | համացանց |
| Օնլայն | պաստառ |
| Աբոյ | հաղորդագրություն |
| Լինկ | հղում |
| Պրիմիտիվ | ոտնակ |
| Մեսիջ | շարժասանդուղք |
| Պեդալ | առցանց |
ինտերնետ-համացանց, ժալյուզ-շերտավարագույր, էսկալատոր-շարժասանդուղք, լիֆտ-վերելակ-օնլայն-առցանց, աբոյ-պաստառ, լինկ-հղում, պրիմիտիվ-պարզունակ, մեսիջ-նամակ, պեդալ-ոտնակ
7. Թվարկել հայերենի խոսքի մասերը, յուրաքանչյուր խոսքի մասից բերել մեկական օրինակ։
Գոյական, ածական, բայ, մակբայ, թվական, դերանուն, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։
8. Ինչ է նախադասությունը։ Բերել պարզ և բարդ նախադասությունների օրինակներ։
Նախադասությունը բառերի խումբ է, որոնք ճիշտ դասավորությամբ ներկայացնում են իմաստ։ Պարզ՝ նա խաղաղում է, բարդ՝ նա խաղում էր, հետո երգում էր։
9. Կետադրել տրված նախադասությունները։
- Մենք՝ երիտասարդներս, լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները։
- Դադարեց անձրևը, լուսինը վար նայեց՝ սպիտակ լեռների կապույտ ձորերից։
- Նրանք ավարտելով իրենց աշխատանքը՝ սկսեցին օգնել ընկերներին։
- Մեծատաղանդ դերասանի՝ Վահրամ Փափազզյանի արվեստը, միշտ հիացմունք է պատճառում։
- Ներս մտավ մի անձնավորություն՝ տարօրինակ արտաքինով։
10. Ընտրել դարձվածքի ճիշտ բացատրությունը․
Գլուխ պահել
- թաքնվել
- աշխատելուց խուսափել
- փախչել
- գաղտնի լսել
Աչքից ընկնել
- տարբերվել
- տեսադաշտից կորցնել
- նախկին հարգանքը չունենալ
- ուշադրությունը վրան պահել
Աշխարհով մեկ լինել
- երջանկանալ
- ճանապարհորդել
- ամենուրեք տարածել
- մարդկանցից հեռանալ
Աջ ձեռք
- ղեկավար
- աջլիկ
- վստահելի անձնավորություն
- ճշտախոս
Արյունը երակներում սառչել
- մահանալ
- շատ հոգնել
- մրսել
- սարսափել
Գլխի ընկնել
- շուռ գալ
- խելագարվել
- հասկանալ
- զղջալ
Գետինը մտնել
- կորչել
- սաստիկ ամաչել
- ոչնչացնել
- մահանալ
Քարը փեշից թափել
- համաձայնվել
- թեթևանալ
- հանգստանալ
- փչացնել
Մի ձեռքով երկու ձմերուկ բռնել
- չափազանց հաջողակ լինել
- դժվար գործեր ձեռնարկել
- շատ ուժեղանալ
- անկարող դառնալ