Posted in Հայոց լեզու 11

Արաբական բառեր որոնք օգտագործում ենք հայերենում

Արաբերենի ազդեցությունը հայերենի վրա կատարվել է երկու փուլով. նախ Հայաստանումարաբների տիրապետության շրջանում` 7-9-րդ դարերում, այնուհետև 12-16-րդ դարերում` Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում։ Արաբերենից անմիջական փոխառություններ են կատարել գրաբարը, միջին հայերենն ու հայերենի բարբառները։ Գրաբարում արձանագրված, միջին հայերենից ավանդված ու բարբառներից անցած արաբերեն ավելի քան 700 բառերից ժամանակակից հայերենում գործածվում են շատ քիչ` մոտ 60 բառ։ 

ադաթ— սովորույթ, ավանդույթ

ազաբ, ազապ — ամուրի, չամուսնացած

ազիզ — սիրելի, թանկագին

ալամ — աշխարհ․ գործածվում է հայերեն համարժեքի հետ միասին՝ «ալամ-աշխարհ» («ամբողջ աշխարհ» իմաստով)

ալվան — երփներանգ

ախմախ — հիմար

այիբ — 1. թերություն, պակասություն. 2. ամոթ

արաղ — օղի, ցքի

բաբաթին — կարգին, բավականաչափ, մեծ

բամիա

բարաքյաթ— օրհնություն,լիություն

աբաղ

դախ, դահ (պրս., արբ.) — հնացած, ոչ մատղաշ

դախլ — վաճառասեղան

դամ (պահել) (արբ., պրս․) — նույն ձայնը երկար պահելով նվագակցել, ձայնակցել

դավի, դավա — վեճ, կռիվ (այս իմաստը թուրքերենից է․ արբ․ նշանակում է «դատ»)

դըռբ — հարված

եթիմ — որբ

զանջաֆիլ — կոճապղպեղ

զաթի, զաթեն — արդեն  իսկ

զատ, զաթ— որևէ բան

զեյթուն — ձիթապտուղ

զիբիլ — աղբ

թամաշա — տեսարան

թայֆա — խմբավորում (բացասական իմաստով)

թասիբ — պատիվ

լահմաջո 

խաբար— լուր, տեղեկություն

խաթա — փորձանք

խաթաբալա — փորձանք, դժբախտություն

խաթր — հարգ, պատիվ. խաթեր, խաթրու — հանուն, ի սեր, համար