Posted in Քաղաքագիտություն

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Ներկայումս մարդկության կողմից օգտագործվում են հազարավոր բնական ռեսուրսներ, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների: Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝ մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք ուղղակի անհրաժեշտ են մարդու կյանքի համար։ Երկրորդը՝ արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն` արտադրության մեջ որպես հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները: Դրանք են, օրինակ, նավթը, ածուխը, մետաղների հանքաքարը, կրաքարը, տուֆը և այլն։ Երրորդը՝ մարդկանց համար առողջարարական­ -կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն): Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացած է Մերձավոր և Միջին Արևելքում: Մյուս երկրներից աչքի և են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը: Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում:

Աշխարհի նավթարդյունաբերության գլխավոր շրջանն առ այսօր մնում է Պարսից ծոցի ավազանն Արաբական թերակղզու հետ միասին, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային առևտրի գրեթե կեսը: Նավթի և գազի վիթխարի պաշարների պատճառով է, որ այս տարածաշրջանը դարձել է համամոլորակային աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը, որտեղ բախվում են միջազգային նավթային ընկերությունների և բազմաթիվ պետությունների շահերը:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Կովկասյան տարածաշրջանում իրենցից ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելի նեղուցները, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով` համաշխարհային ծովային ուղիներին: Այսպիսով՝ Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որն արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասն իրականացնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ Բաթումի և Փոթիի միջոցով:

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը

Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ և միջազգային հաղորդակցության առկա ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող նեղուցներն ու ջրանցքները: Աշխարհի «ուժեղները» մշտապես անհաշտ պայքարի մեջ են եղել միջազգային հաղորդակցության ուղիներին տիրանալու համար: Մեր օրերում ընդհանուր է այն ձգտումը, որպեսզի այդ ուղիների նկատմամբ որևէ առանձին պետություն մենաշնորհ չունենա, և դրանց օգտագործումը կարգավորվի միջազգային պայմանագրերի միջոցով:

Leave a comment