Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Լրացուցիչ գրականությույն՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, էջ 225 /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1․ Պայմանավորված պետության զբաղեցրած աշխարհագրական դիրքով՝ հնարավոր է մեծանա կամ էլ փոքրանա տվյալ պետության աշխարհաքաղաքական նշանակությունը արտաքին միջազգային քաղաքականության մեջ։ Գնահատե՛ք Հայաստանի աշխարհաքաղաքակն դիրքը Առաջավորասիական տարածաշրջանում։ Մանրամասնե՛ք։
Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։ Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։ Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։ Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։ Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։ Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։
Գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական շահերի բախման գոտում. մի տարածաշրջանում, որը հայտնի է իր քաղաքական անկայունությամբ։ Ռազմավարական գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման։ Լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ սահմանակից է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամենաարևելյան անդամ Թուրքիային: Միջազգային պատժամիջոցներ են սահմանվել ռազմավարական գլխավոր երկրի՝ Ռուսաստանի և հարավային հարևան ու բարեկամ երկրի՝ Իրանի նկատմամբ, ինչը դժվարացնում է այդ երկրների տնտեսական իրավիճակն ու ՀՀ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը: Լարված են վրաց-ռուսական հարաբերությունները, որը անդրադառնում է մեզ վրա, քանի որ Վրաստանը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցության միակ միջնորդն է:
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք։
Ներկայումս տրանսպորտային միջազգային բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ծովային ուղիներով, քանի որ ծովային տրանսպորտի դեպքում կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան տրանսպորտի այլ տեսակների դեպքում: Ատլանտյան օվկիանոսում է ձևավորվել ծովային ուղիների ամենախիտ ցանցը: Ծովային այս ուղիների միջոցով միմյանց հետ կապված են Ատլանտիկայի առափնյա պետությունների շուրջ 1700 նավահանգիստներ: Վերջին տարիներին ծովային նավահանգիստների բեռնաշրջանառության առաջատար դիրքերը Ատլանտյան օվկիանոսի նավահանգիստներից (Ռոտերդամ, Նոր Օռլեան, Հյուսթոն, Ռիո դը Ժանեյրո) փոխանցվել են Ասիականխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստներին (Շանհայ, Սինգապուր, Նինբո):
Ծովային ուղիների լայն ցանց ունի նաև Հնդկական օվկիանոսը։ Այստեղով են անցնում Հարավային Ասիայի ու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստները Եվրոպայի, Ավստրալիայի և Աֆրիկայի հետ կապող ծովային ճանապարհները։ Այս ճանապարհների հիմքի վրա կառուցվել են ժամանակակից ենթակառուցվածքներով ու տեխնիկայով հագեցած խոշոր նավահանգիստներ Հարավային Ասիայի ծովափերին (Մումբայ, Կարաչի), Չինաստանի արևելյան առափնյա գոտում (Շանհայ, Տյանին (Տյանցզին) և այլն) և Սինգապուրում: Հնդկական օվկիանոսի ծովային ուղիներով Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա ու Ճապոնիա են փոխադրվում գլխավորապես նավթ և նավթամթերք, իսկ Ասիականխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նոր արդյունաբերական երկրներից՝ մեքենաշինական արտադրանք ու գյուղատնտեսական մթերք։ Հնդկական օվկիանոսից դեպի Ատլանտիկա ջրի մեջ մինչև 13 մ ընկղմված ծովային նավերն անցնում են Սուեզի ջրանցքով, իսկ գերխոշոր լցանավերը՝ Աֆրիկան շրջանցելով: Իր նշանակությամբ երկրորդը Պանամայի ջրանցքն է, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Հյուսիսային ու Բալթիկ ծովերն իրար միացնող ջրային ուղիներից առանձնանում է Քիլի ջրանցքը: