Posted in պատմություն 11

Մայիսյան հերոսամարտեր` Սարդարապատ, Բաշ-ապարն և Ղարակիլիսա

1918 թվականին` գարնանը, թուրքական 50 հազարանոց բանակը կենտրոնացել էր Կովկասյան ճակատում։ Նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։ Հայ-Վրաց-Թաթարական միացյալ կառավարությունը` Չխենկելու գլխավորությամբ Հայերի հաշվին կատարվելիք զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ Թուրքերի հետ։ Արդյունքում 1918 թվականին` ապրիլի 12-ին (25), առանց դիմադրության հանձնվեց Կարսը որից հետո Թուրքական իշխանությունները վերջնագիր ներկայացրեցին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքերի հրամանատարությանը։ Պահանջվում էր հանձնել քաղաքը և 25 կիլոմետր Մայիսյան հերոսամարտեր` Սարդարապատ, Բաշ-ապարն և Ղարակիլիսա 1918 թվականին` գարնանը, թուրքական 50 հազարանոց բանակը կենտրոնացել էր Կովկասյան ճակատում։

Նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։ Հայ-Վրաց-Թաթարական միացյալ կառավարությունը` Չխենկելու գլխավորությամբ Հայերի հաշվին կատարվելիք զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ Թուրքերի հետ։ Արդյունքում 1918 թվականին` ապրիլի 12-ին (25), առանց դիմադրության հանձնվեց Կարսը որից հետո Թուրքական իշխանությունները վերջնագիր ներկայացրեցին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքերի հրամանատարությանը։ Պահանջվում էր հանձնել քաղաքը և 25 կիլոմետր զորքը հեռացնել երկաթուղուց։ Չսպասելով վերջնագրի պատասխանի, մայիսի 15-ին Թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը,  որից հետո Թուրք անդրկովկասյան պատերազմը վերածվեց Թուրք Հայկական պատերազմի։ Ճակատային գիծը ձգվում էր Ջավախքից Ալեքսանդրապոլ, Արաքս գետից մինչև Մարգարա մայիսի 7-ին թուրքերը արդեն ներխուժել էին Ջավախք հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախլքալաքում, թուր Ախլքալաքում, թուրքերին չհաջողվեց գրավել Ախլցխան։ Հայկական ուժերը` մեծամասամբ արևմտահայերից բաղկացած, լեռնազանգվածը մաքրեցին Քրդերից ու Թատարներից։ Թուրքական զորքերը Ալեքսանդրապոլը գրավելուց հետո շարժվեց դեպի Երևան։ Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը շարժվեցին թշնամու դեմ  հաղթանակին նպաստեց նաև Երևանի դիկտատր` Արամ Մուկյանը, կաթողիկոս` Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց ժողովրդի և զորքի հետ։ Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը։ Առանձին Հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահին կար մոտ 10 հազար մարտիկ` Սարդարապատի ուղղությամբ 5500, իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6000 կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։ Մայիսի 21-ին կատաղի մարտերից հետո հայկական ուժերը նահանջեցին հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Մովսես Սիլիկյանին հարամայված էր հակահարձակման միջոցով կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան։ Մայիսի 22-ին հայկական զորքը դիմեց հարձակման հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր մայիսի 22-ից 28-ը թշնամին կոր-ից 28-ը թշնամին կորցրեց 3500 զինվոր և նահանջեց 60 կիլոմետր, խուճապահար անցնելով Ախուրյանի աջ ափը։ Թուրքական 10000 զորքը շարժվեց Բաշ-ապարան նպատակ ունենալով դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջ։ Մայիսի 24-ին Երևանյան զորախմբից մի ուժ, հրամանատար Դրոյի շարժվեցին Բաշ-ապարան և տարան իրենց առաջին հաղթանակը։ Ապարանի ճակատում մարտերը շարունակվեցին մինչև Մայիսի 29-ը որտեղ հայկական ուժերը գրանցեցին իրենց երկորդ խոշոր հաղթանակը։

Leave a comment