Posted in Հայոց լեզու 11

Արաբերեն բառեր,որոնք օգտագործում ենք հայերենում

Արաբական փոխառություններ

Արաբերենի ազդեցությունը հայերենի վրա կատարվել է երկու փուլով. նախ Հայաստանում արաբների տիրապետության շրջանում` 7-9-րդ դարերում, այնուհետև 12-16-րդ դարերում` Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում։ Արաբերենից անմիջական փոխառություններ են կատարել գրաբարը, միջին հայերենն ու հայերենի բարբառները։ Գրաբարում արձանագրված, միջին հայերենից ավանդված ու բարբառներից անցած արաբերեն ավելի քան 700 բառերից ժամանակակից հայերենում գործածվում են շատ քիչ` մոտ 60 բառ։

ադաթ — սովորույթ, ավանդույթ

ազաբ, ազապ— ամուրի, չամուսնացած

ազիզ — սիրելի, թանկագին

ալամ — աշխարհ․ գործածվում է հայերեն համարժեքի հետ միասին՝ «ալամ-աշխարհ» («ամբողջ աշխարհ» իմաստով)

ալվան — երփներանգ

ախմախ — հիմար

այիբ — 1. թերություն, պակասություն. 2. ամոթ

արաղ — օղի, ցքի

բաբաթին — կարգին, բավականաչափ, մեծ

բամիա

բարաքյաթ— օրհնություն,լիություն

դաբաղ

դախ, դահ (պրս., արբ.) — հնացած, ոչ մատղաշ

դախլ — վաճառասեղան

դամ (պահել) (արբ., պրս․) — նույն ձայնը երկար պահելով նվագակցել, ձայնակցել

դավի, դավա— վեճ, կռիվ (այս իմաստը թուրքերենից է․ արբ․ նշանակում է «դատ»)

դըռբ— հարված

եթիմ — որբ

զանջաֆիլ — կոճապղպեղ

զաթի, զաթեն — արդեն  իսկ

զատ, զաթ — որևէ բան

զեյթուն — ձիթապտուղ

զիբիլ — աղբ

զխկում — անարգական բառ․ տես  զահրումար

զուլալ — վճիտ, մաքուր

զուլում — աղետ, պատուհաս

թամամ — լրիվ, ամբողջական

թամաշա — տեսարան

թայֆա — խմբավորում (բացասական իմաստով)

թասիբ — պատիվ

թարխուն

թզբեխ — համրիչ, տերողորմյա

ինադ — համառություն, կամակորություն․ սրանից՝  ինադու — ի հեճուկս, (մեկին) հակառակ

իշտահ — ախորժակ (օր.՝ «իշտեդ քացախ»)

լազաթ — հաճույք, բավականություն

լահմաջո

լայաղ, լայեղ — արժանի, վայել

խաբար — լուր, տեղեկություն

խաթա — փորձանք

խաթաբալա — փորձանք, դժբախտություն

խաթր — հարգ, պատիվ. խաթեր, խաթրու — հանուն, ի սեր, համար

խալաթ

խալխ — ուրիշները, ժողովուրդ

խալըսել — վերջանալ

խասիաթ — բնավորություն

խարաբ — փչացած, անսարքին

խեր — բարիք

խումար — զարթխում

խուրջին — բրդյա երկաչք ուսապարկ

Posted in Հայոց լեզու 11

Դասարանական. Ուղագրություն

Առաջադրանք.

Կառքը սրընթաց գնում էր խավարչտին փողոցներով, և մթության մեջ հազիվհազ տարորոշվում էին բարձր տները։ Կռթնած կառքի վարդագույն բարձերին՝ կինն ինձ էր նայում գորովագութ հայացքով և անձկությամբ խնդրում իրեն «մայր» անվանել։ Վրդովված շեշտով նա մեղադրում էր ծնողներիս, որ հանդուրժել էին անփորձ, անպաշտպան պատանուս մենակ թողնել դժոխքի մեղքերով թրծված այս մեծ քաղաքում, ուր ամեն վայրկյան կարող էի սայթաքել։ Քիչ անց մտանք նրա առանձնատունը։ Ես սանդուղքների վրա կանգ առա շփոթված ու անհամարձակ։ Բայց սգավոր կինն ինձ նայեց այնպիսի գորովագութ աչքերով, որ աներեր հետևեցի նրան։ Նա ինձ առաջնորդեց մի գողտրիկ սենյակ՝ զարդարված մուգ թավշյա վարագույրներով, արդուզարդի պարագաներով։ Երբ նստեցինք ընթրիքի ես արդեն պաշտում էի այդ չնաշխարհիկ էակին և բարձրակենցաղ մթնոլորտում զգում որպես այդ տան անդամը։ Ընթրիքը նրբաճաշակ էր, մատուցումը՝ բարձրորակ։ Վշտալլուկ կինը անսեթևեթ պարզությամբ հյուրասիրում էր ինձ՝ անընդհատ ափսեիս մեջ դնելով զանազան աղանդերներ։

Posted in Հայոց լեզու 11

Առաջադրանք — հայոց լեզու

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։

Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուռ մազերով իննամյա մի տղա, դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօրինակ բան կար տղայի մեջ՝ որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ՝ Անտոնիո Պագանինիի որդին, Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում։ որ նվագը հասցնի կատարելության։

—Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյալ կապիկ,—գոռում էր նա,—դու ծախված ես սատանային, և դժողքի բաժին ես։

Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։

2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․

թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ,  ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

կրկնադիր– թե՛․․․թե՛, և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ

զուգադիր– եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի, ոչ միայն․․․այլև, եթե․․․ապա,  չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ

3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը․

Ինձ մոտ, իրեն հետ, քեզ համար, քո մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ, ոչ ոքու, մեզնից, ամեն մեկու, ոմանք, բանն ինչումն է։

4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները․

թը՛շշ,  քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ,  վա՜խ, խը՛շշ,  չո՛շ, ա՜խ,  քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։

զգացական-ա՜խ, վա՜խ, օ՜ֆ, վո՜ւյ, ջա՜ն, ծո՛
կոչական-նմանաձայնական – թը՛շշ,  քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ, խը՛շշ,  չո՛շ, քը՛շ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, միաո՜ւ, արա՛

5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։

1․տնտես, բանել, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
2․զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
3․առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

6․ Ընդգծի՛ր ժխտական բայաձևերը։

  • չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
  • չարադեմ, չաղոթեմ, չորանաս, չուրանաս, չարակամ, չպոռթկամ
  • չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

8․ Ընդգծի՛ր Ե խոնարհման բայերը։

  • ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
  • շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
  • կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել, առավել, պառավել
  • պոռթկում է, փոթորկում է, ողորկում է, սոսկում է, դողում է, պաղում է
  • ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է։

9․ Ընդգծի՛ր Ա խոնարման բայերը։

  • անսխալ, մխալ, կսկծալ, կանխակալ, հեկեկալ
  • սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, ժուժկալ, շրխկալ
  • նողկալ, փսփսալ, ծավալ, թվալ, անսա՛, որսում է, դարսում է
  • գվվում է, գգվում է, ժխտում է, վխտում է, սուրում է, բուրում է։
Posted in պատմություն 11

Հայկական պետականության ձևավորումը

Երբ է լուծարվել ԱԺԴՀ-ն, ինչ պետություններ առաջացան Անդրկովկասում։ Ի՞նչ որոշումներ կայացրեց Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին։ Ե՞րբ և ո՞ւմ ձևակերպումներով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։

Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշումը։ Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը։ Հայտարարվեց <<Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության>> անկախության մասին, որը հենց այդ ժամանակ էլ պայմանականորեն կոչվեց Ադրբեջան։ Մայիսի 28-ի քնարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Նաև որոշվեց պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայոց ազգային խորհրդի կոչը հրապարկվեց 1918թ․-ի մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում՝ Նիկոլ Աղբալյանի ձևակերպմամբ։

Ներկայացրե՛ք Բաթումի բանակցությունների արդյունքները։ Բաթումի հաշտության պայմանագիրը ի՞նչ հետևանքներ ունեցավ։

1918թ․-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին (գլխավորում էր թուրքական պատվիրակությունը) ՝ առաջարկելով  սկսել բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Խալիլ բեյը չհավատաց հայ պատվիրակների խոսքին, որոնք ասում էին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած Հայոց ազգային խորհրդի անունից և հրաժարվեց բանակացություններ վարել։ Սակայն Հայաստանի փաստացի անկախության հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր մասնակցել բանակցությունների։ Նույն թվականի հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Սակայն պայմանագրի պայմանները Հայաստանի համար ծանր էին։ Թուրքիան զավթեց Արդվինը, Կարսը, Արդահանը, Ախալքալաքը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը, Սուրմալուի գավառը և այլն։

Ինչպե՞ս ձևավորվեց ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը և ի՞նչ կազմ ուներ։ Ներկայացրե՛ք ՀՀ առաջին կառավարությունը։ Ի՞նչ խնդիրներ էին ծառացած ՀՀ առջև. Որի՞ լուծումն էր ձեր կարծիքով առաջնային. ինչո՞ւ։ ՀՀ նորընտիր խորհրդարանն ի՞նչ կազմ ուներ։ Ե՞րբ և ի՞նչ վարչամիավորների բաժանվեց ՀՀ-ն։ Որքա՞ն էր կազմում ՀՀ տարածքը և բնակչությունը 1920թ. մայիսին։

Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, որը կոչվեց Հայաստանի խորհուրդ, ձևավորվեց Թիֆլիսի, ինչպես նաև Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Նրա 46 անդամներից 18-ը դաշնակցականներ էին, 6-ական անդամներ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսուլմանները։

Բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր՝ մինիստրների խորհուրդ, հետագայում՝ նախարարների։  1918թ․ հունիսի 7-ին  Հայոց ազգային խորհուրդը կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն։

Խորհրդարանը և կառավարությունը պետք է լուծեին գաղթականության, պարենավորման, ֆինանսների, հաղորդակցության , բանակի ստեղծման, ներքին հակապետական խռովությունների ճնշման, սահմանային վիճելի խնդիրները և այլ խնդիրներ։ Թվարկված բոլոր խնդիրներն ունեն հրատապության և կարևորության իրենց բաժինը։ Կարծում եմ, որ պետք է առաջնային ուշադրություն դարձնել պարենավորմանը և սահմանային վիճելի խնդիրների լուծմանը։

1919թ․ հունիսի 21-23-ը տեղի ունեցավ խորհրդարանի ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրվեց խորհրդարանի 80 անդամ, որից 3-ը կին։ 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը ՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը։ 1920թ․ մայիսին հանրապետության տարածքը բաժանվեց վարչական չորս նահանգների՝ Արարատյան, Վանանդի, Շիրակի և Սյունյաց։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազար քառ․ կիլոմետրի՝  2մլն բնակչությամբ։

Ո՞ր օրենքով ՀՀ-ում ստեղծվեց դատական համակարգը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերենի ՝որպես պետական լեզվի ճանաչումը։ Ներկայացե՛ք ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը։

1918թ․ դեկտեմբերի 6-ին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը։ Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։ Ազգային պետության հաստատման կարևոր պայմանը և երաշխիքը  հայերենի՝ որպես պետական լեզվի ճանաչումն էր։ Պետական լեզվի մասին օրենքը ընդունվեց 1919թ․ դեկտեմբերի 26-ին։ 1920թ․ մայիսի 30-ին օրենք ընդունվեց, ըստ որի, աշխատանքից ազատվում էին այն պաշտոնյաները, ովքեր չէին տիրապետում պետական լեզվին։

Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը։ Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920թ․ հուլիսի 23-ին։ Հեղինակներն էին՝ Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը։ Որպես օրհներգ գործածվում էր <<Մեր հայրենիք>> երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը։

Համառոտ ներկայացրե՛ք  ՀՀ ազգային բանակի ստեղծման պատմությունը։ Ի՞նչ զորատեսակներ ուներ և ի՞նչ զինատեսակներով էր զինված հայկական բանակը։

1918թ․ սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումի պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատարն էր Մովսես Սիլիկյանը։ Անդրանիկը մի քանի ամիս անց միայն կազմացրեց իր զինվորական ուժերը, որոնք հանրապետության ռազմական ուժերի համակարգից դուրս էին։ 1919թ․ նա Ամենայն Հայոց կաթողիկոսի միջոցով զենքները հանձնեց Հայաստանի կառավարությանը և հեռացավ։ Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար։ Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ։ ՀՀ-ն 1920թ․ սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ, 2 զրահագնացք և այլ ուժեր։ 1920թ․ սեպտեմբերին Սևանա լճի վրա գործարկվեց <<Աշոտ Երկաթ>> ռազմանավը։ Հայկական բանակը հիմնականում սպառազինվեց անգլիական զենքով և զինամթերքով։