Posted in պատմություն 11

Հայկական պետականության ձևավորումը

Երբ է լուծարվել ԱԺԴՀ-ն, ինչ պետություններ առաջացան Անդրկովկասում։ Ի՞նչ որոշումներ կայացրեց Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին։ Ե՞րբ և ո՞ւմ ձևակերպումներով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։

Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշումը։ Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը։ Հայտարարվեց <<Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության>> անկախության մասին, որը հենց այդ ժամանակ էլ պայմանականորեն կոչվեց Ադրբեջան։ Մայիսի 28-ի քնարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Նաև որոշվեց պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայոց ազգային խորհրդի կոչը հրապարկվեց 1918թ․-ի մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում՝ Նիկոլ Աղբալյանի ձևակերպմամբ։

Ներկայացրե՛ք Բաթումի բանակցությունների արդյունքները։ Բաթումի հաշտության պայմանագիրը ի՞նչ հետևանքներ ունեցավ։

1918թ․-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին (գլխավորում էր թուրքական պատվիրակությունը) ՝ առաջարկելով  սկսել բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Խալիլ բեյը չհավատաց հայ պատվիրակների խոսքին, որոնք ասում էին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած Հայոց ազգային խորհրդի անունից և հրաժարվեց բանակացություններ վարել։ Սակայն Հայաստանի փաստացի անկախության հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր մասնակցել բանակցությունների։ Նույն թվականի հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Սակայն պայմանագրի պայմանները Հայաստանի համար ծանր էին։ Թուրքիան զավթեց Արդվինը, Կարսը, Արդահանը, Ախալքալաքը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը, Սուրմալուի գավառը և այլն։

Ինչպե՞ս ձևավորվեց ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը և ի՞նչ կազմ ուներ։ Ներկայացրե՛ք ՀՀ առաջին կառավարությունը։ Ի՞նչ խնդիրներ էին ծառացած ՀՀ առջև. Որի՞ լուծումն էր ձեր կարծիքով առաջնային. ինչո՞ւ։ ՀՀ նորընտիր խորհրդարանն ի՞նչ կազմ ուներ։ Ե՞րբ և ի՞նչ վարչամիավորների բաժանվեց ՀՀ-ն։ Որքա՞ն էր կազմում ՀՀ տարածքը և բնակչությունը 1920թ. մայիսին։

Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, որը կոչվեց Հայաստանի խորհուրդ, ձևավորվեց Թիֆլիսի, ինչպես նաև Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Նրա 46 անդամներից 18-ը դաշնակցականներ էին, 6-ական անդամներ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսուլմանները։

Բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր՝ մինիստրների խորհուրդ, հետագայում՝ նախարարների։  1918թ․ հունիսի 7-ին  Հայոց ազգային խորհուրդը կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն։

Խորհրդարանը և կառավարությունը պետք է լուծեին գաղթականության, պարենավորման, ֆինանսների, հաղորդակցության , բանակի ստեղծման, ներքին հակապետական խռովությունների ճնշման, սահմանային վիճելի խնդիրները և այլ խնդիրներ։ Թվարկված բոլոր խնդիրներն ունեն հրատապության և կարևորության իրենց բաժինը։ Կարծում եմ, որ պետք է առաջնային ուշադրություն դարձնել պարենավորմանը և սահմանային վիճելի խնդիրների լուծմանը։

1919թ․ հունիսի 21-23-ը տեղի ունեցավ խորհրդարանի ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրվեց խորհրդարանի 80 անդամ, որից 3-ը կին։ 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը ՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը։ 1920թ․ մայիսին հանրապետության տարածքը բաժանվեց վարչական չորս նահանգների՝ Արարատյան, Վանանդի, Շիրակի և Սյունյաց։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազար քառ․ կիլոմետրի՝  2մլն բնակչությամբ։

Ո՞ր օրենքով ՀՀ-ում ստեղծվեց դատական համակարգը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերենի ՝որպես պետական լեզվի ճանաչումը։ Ներկայացե՛ք ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը։

1918թ․ դեկտեմբերի 6-ին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը։ Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։ Ազգային պետության հաստատման կարևոր պայմանը և երաշխիքը  հայերենի՝ որպես պետական լեզվի ճանաչումն էր։ Պետական լեզվի մասին օրենքը ընդունվեց 1919թ․ դեկտեմբերի 26-ին։ 1920թ․ մայիսի 30-ին օրենք ընդունվեց, ըստ որի, աշխատանքից ազատվում էին այն պաշտոնյաները, ովքեր չէին տիրապետում պետական լեզվին։

Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը։ Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920թ․ հուլիսի 23-ին։ Հեղինակներն էին՝ Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը։ Որպես օրհներգ գործածվում էր <<Մեր հայրենիք>> երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը։

Համառոտ ներկայացրե՛ք  ՀՀ ազգային բանակի ստեղծման պատմությունը։ Ի՞նչ զորատեսակներ ուներ և ի՞նչ զինատեսակներով էր զինված հայկական բանակը։

1918թ․ սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումի պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատարն էր Մովսես Սիլիկյանը։ Անդրանիկը մի քանի ամիս անց միայն կազմացրեց իր զինվորական ուժերը, որոնք հանրապետության ռազմական ուժերի համակարգից դուրս էին։ 1919թ․ նա Ամենայն Հայոց կաթողիկոսի միջոցով զենքները հանձնեց Հայաստանի կառավարությանը և հեռացավ։ Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար։ Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ։ ՀՀ-ն 1920թ․ սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ, 2 զրահագնացք և այլ ուժեր։ 1920թ․ սեպտեմբերին Սևանա լճի վրա գործարկվեց <<Աշոտ Երկաթ>> ռազմանավը։ Հայկական բանակը հիմնականում սպառազինվեց անգլիական զենքով և զինամթերքով։

Leave a comment