Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

Հարուկի Մուրակամի | Սառցե մարդը

Սառցե մարդը

1. Կարդացե´ք պատմվածքը:

2.Գրավոր ներկայացրե´ք ձեր հիմնավորված վերաբերմունքը:

Ստեղծագործությունը շա՜տ դուրս եկավ եւ անչափ հետաքրքրեց։ Կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ պատվածքում ամեն ինչ դուրս եկավ, համահունչ էր եւ գրված գեղեցիկ, թե’ գրելաոճը, թե’ գաղափարը, թե’ սյուժեն…։ Սյուժեյի մասին կարող եմ ասել միայն այն, որ հնարավորինս հետաքրքիր էր եւ դրա պատճառով այն շատ հեշտ ընթերցվեց եւ սյուժետային գծի մեջ առկա փոխաբերությունները հավելյալ հետաքրքրություն էին տվել պատմվածքին։ Գրելաոճը գեղեցիկ էր։ Ինձ համար ՝ կատարյալ։ Չկային անիմաստ կամ անհետաքրքիր պատկերներ եւ դրանց առկայությունը միայն գեղեցկացնում էր տեսարանները եւ պատմածը։ Եվ վերջապես՝ գաղափարը։ Գաղափարային գծերը մի քանիսն էին եւ դրանք մեծ տեղիք տվեցին ինձ մտածելու եւ խորհրդածելու հետագայում կողակցի ընտրության վերաբերյալ շատ ու շատ նրբությունների մասին, ինչպես նաեւ հաշվի առնել հեռատես լինելու կարեւորությունը։

3. Դ´ուրս գրեք երեքական պատկերավորման միջոցներ՝ մակդիրներ, համեմատություններ, փոխաբերություններ:


մակդիրներ — սառցե հայացք, սառցապատ ձեռքեր, սառցե աչքեր
համեմատություններ
Նրա բառերը կախվեցին օդում սպիտակ ամպի տեսքով` մանգայի կոմիքսի երկխոսության նման:
Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառցալեզվակները ձմռան առավոտին.
Ամեն ինչ պարզ է, ինչպես սառույցի խորության մեջ նայելիս:

4.Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:


Ինչպես վերեւում նշեցի, ստեղծագործության գաղափարը ըստ իս մեկը չէր։ Այն ուներ տարբեր տեսանկյուններ եւ ցանկանում էր փոխանցել տարբեր մտքեր։ Առաջին միտքը եւ գաղափարային գիծը, որը բացահայտորեն կարելի էր նկատել դա հենց “Սառցե մարդու” փոխաբերությունն էր։ Կարծում եք հենց այնպե՞ս էր նա կոչվում “Սառցե մարդ”, հենց այնպե՞ս էր սառույցից։ Ոչ, նա ուղղիղ իմաստով սառույցից չէր եւ նրա վրայից սառցեբեկորներ չէին թափվում այս ու այն կողմ ՝ ինչպես ստեղծագորոծության մեջ էր նկարագրված։ Այն կայանում էր “սառը” մարդու կերպարանքի ներկայացում, որն իր էությամբ սառույց էր։ Նա սիրում էր իր կնոջը, շատ, եւ դա կարելի է տեսնել պատվածքում երեւացող բազում տեսարաաններում, խոսքերում եւ այլնում, սակայն սառը մարդիկ իրենց էությամբ հեշտ չեն եւ սիրելու զգացողությունն ու դրսեւորումն էլ իրեց մոտ ուրիշ է։ Ինքս միշտ զարմացել եմ մարդկանց վրա, ովքեր կարողացել են լինել սառը մարդու կողքը, լինելով լրիվ այլ տեսակի։ Պատվածքում կային մի քանի տեսարաններ, որտեղ կարելի էր նկատել, որ Սառցե մարդու սիրո դրսեւորումն այլ էր։ Օրինակ, երբ իր սիրելի կինը արտասվում էր, նա ուղղակի մաքրում էր նրա արցունքները, այնպես, որ պատվածքում այդ պահը նկարագրվում էր կարծես նա նրա արցունքները վերածում էր սարցեբեկորների։ Նա չէր հանգստացնում նրան, փաղաքշական խոսքերով չէր լցնում, կարեկցում, փայփայում։ նա ուղղակի գրկում էր եւ լռում։ Իսկ դա արդեն իսկ բարդ ընդունելի է, երբ քո տեսակը այլ է։ Այս ամենը կրում էր մի միտք, որ սերը կարող է դիմադրել անգամ այդ տարբերությանը, քանի որ անգամ այսքանից հետո աղջիկը դեռ անչափ սիրում էր իրեն, սակայն ինձ համար այս ամենը կրում է այն միքտը, որ եթե դու շատ ես մեկից տարբերվում, ապա այդ մեկին սիրելը կլինի շատ ու շատ բարդ եւ միգուցե հենց քեզ համար այն լինի հիասթափեցուցիչ եւ ընտրության սխալը՝ ճակատագրական։ Եվ երկրորդ միտքը դա նրա Սառցե մարդ լինելուց զատ, իրենց միջեւ եղած տարբերության միտքն էր։ Նրանք տարբեր էին, չափազանց։ Նրանց կիսում էին անդունդներ, սակայն նրանք սիրեցին միմյանց ու կարող է թվալ, որ բավականին երջանիկ էին, եւ աղջիկն էլ՝ երբեք չէր բողոքում, սակայն միեւնույն է իրենց տարբեր լինելը ունեցավ մեծ հետեւանք եւ դա այն էր, որ արդյունքում աղջիկը չունեցավ այն, ինչը միգուցե եւ սպասում էր ունենալ այդ սիրո արդյունքում եւ այդ ամուսնության մեջ։ Կարեւոր է կողակցի ընտրություն կատարելուց լինել շատ խորաթափանց, հեռատես եւ կայացնել մտածված որոշում, անգամ եթե սերը անտանելի ուժեղ է, ամեն ինչ չէ, որ այն կարող է դիմադրել, իսկ հիասթափվելը այսօր, այնքան հեշտ է։