Posted in Հայոց լեզու 11

Դասարանական աշխատանք

-Մուրա’դ,- խռպոտած ձայնով կանչեց Մռթոն, — Գոնե մի ձայն հանիր….
Ձայնը, խրճթի պատին զարկվելով,  դոդողացրեց նրա մարմինը։  Նա պարզորոշ լսեց լռության ձայնը։  Դա զարհուրելի ձայն էր։ Թվում էր  միլիոնավոր կատաղած  շներ ուզում են կաղկանձել, բայց չեն կարողանում,  և դառնում են ավելի արյունարբու։ Նրա հույսերն ի դերև էին ելնում։ Նա զգույշ շուրջ նայեց և տեսավ, որ թուրքերի աչք-ունքից ժանգեր են կախվել։ Կարծես  չարության արձաններ էին քրտինքի ու փոշու մեջ շաղախաված։
Խրճիթից մի գնդակ սուրած և անցնելով դիրքերի վրայով կպավ թիթեղյա տաշտակաին, որ ընկած էր նախորդ տարվանից մնացած չոր լոբածաղիկների մեջ։ 《Ուրեմն մուրադն այստեղ է》,-երանությամբ մտածեց Մռթոն։ Քիչ առաջվա ծանր տագնապներն արդեն խաբկանք էին թվում` հեռավոր և անիրական։ Սիրտը ծիծաղեց, ոտքերի մկանները խթխթացին, մեջքը քոր եկավ։ Նա ծռմռեց թիկունքը, որ քորն անցնի, և ախորժելի գրգիռ զգած։ Արևը կիսել էր երկինքը, և հողից գաղջ խոնավություն էր բարձրանում, օդը թրթռում էր։ Ինչ-որ տեղ ճկճկում էր արտույտը։

Leave a comment