Կարծում եմ, որ այո ուսուցիչները միշտ կլինեն մեր կյանքում: Ուսուցիչները կարող են լինել ոչ միայն կրթահամալիրի/դպրոցի ուսուցիչներ, այլև կարող են լինել ուսուցիչներ, որոնք մեզ կյանքի դասեր են տալիս: Իմ կարծիքով ուսուցիչները կարող են լինել նաև մեր ընկերները, որոնք կարող են նոր բան սովորել մեր ընկերներից, ինչպես օրինակ, երբ մեր ընկերը սովորեցնում է մեզ լեզու կամ մի բան, որը մենք անում ենք ամեն օր, երբ ինչ-որ բան վերցնում ենք նրանց բնավորության գծերից, կարող է վատ կամ լավ լինել, բայց դուք դա սովորում եք նրանցից։ Կարծում եմ, որ այսօր շատ պատանիներ չեն ցանկանում դառնալ ուսուցիչներ, որովհետև ոչ բոլորն ունեն այն համբերությունը որը հարկավոր է ուսուցիչ դառնալու համար։Այսպիսով, վերջում բոլորը ինչ-որ ձևով ուսուցիչ են, նույնիսկ եթե ապագայում ակադեմիական ուսուցիչներ գոյություն չունենան, այլ տեսակի ուսուցիչներ կմնան։