
Դեղին ծաղիկը
«Դեղին ծաղիկը» ընդգծում է կյանքի անցողիկությունը, թե շարունակելիությունը, կամ գուցե այն համոզմունքը, որ ոչինչ չի ավարտվում, անգամ մարդկային կյանքը։ — Այս պատմվածքում նախ և առաջ կարելի է առանձնացնել անմահության թեման՝ վերամարմնավորման միջոցով: Պատմվածքի վերջում, հիանալով դեղին ծաղկի գեղեցկությամբ, որում կարծես վերածնվում է Լյուքը, հերոսը հրաժարվում է մահկանացու լինելու գաղափարից եւ սկսում փնտրել որևէ մեկին, որը «կվերապրեր» իր կյանքը՝ թեկուզ և թշվառ, լի անհաջողություններով ու հիասթափություններով: Իսկ դեղին ծաղիկը կարելի է դիտել որպես կյանքի մի նոր շրջափուլ սկսելու «ուրիշ» ձև: