
Էվելին
«Էվելին» պատմվածքը մի երիտասարդ աղջկա մասին է, որի անունը Էվելին է։ Նա ապրում էր Դուբլինում հոր հետ։ Մայրը մահացել էր։ Մոր մահից հետո ամբողջ տան հոգսն ու ծանրությունը նրա ուսերին էր մնացել։ Էվելինն աշխատում էր խանութում՝ հազիվ կարողանալով ծայրը ծայրին հասցնել։ Ուներ երկու եղբայր, մեկը` Հենրին, միշտ զբաղված էր իր գործերով, իսկ մյուսը` Էռնեստը, մահացել էր, բայց Էվելինը նրա հետ շատ էր կապված: Էվելինի հայրը ամեն օր հարբում էր, իսկ նա հոգնել էր այդպիսի կյանքից և որոշել էր իր սիրած տղայի՝ Ֆրանկի հետ փախչել և ապրել հանգիստ Արգենտինայում։ Նրանք նավի տոմս գնեցին, որպեսզի մեկնեն։ Երբ արդեն ժամանակն էր նավ նստելու, Էվելինը զղջաց՝ բաց թողնելով Ֆրանկի ձեռքը։
Այս պատմվածքը կարդալով՝ հասկացա, որ հեղինակը Էվելինի միջոցով ուզում էր ցույց տալ անցյալի ու ապագայի միջև եղած կապը։ Էվելինը չկարողացավ թողնել իր անցյալը ու ընտրել իրեն բաժին ընկած ապագան։ Նա չկարողացավ մոռանալ մոր ասած խոսքերը և նախընտրեց ապրել անցյալի ստվերում։
