
Ողբ
Մովսես Խորենացին վաղ միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչներից է, հայ պատմագրության հայրը՝ Պատմահայրը: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը հայ ժողովրդի պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է, այդ ժամանակների ամենահավաստի աղբյուրը:
Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկի վերջին դրվագը «Ողբ»-ն է: Այն ներկայացնում է Խորենացու ապրած ժամանակաշրջանը: Նա վատ կերպով է նկարագրում բոլորին։
Ուսուցիչներին ինքնահավան, ոսկեսեր, նախանձոտ էր անվանում:
Աշակերտներին՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են:
Կրոնավորներին` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Ժողովրդականներին՝ ամբարտավան, մեծախոս, աշխատանքից խուսափող
Վիճակավորներին՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններ ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Զինվորականին՝ պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, կողոպտիչ:
Իշխաններին՝ ապստամբ, ժլատ, ագահ, աշխարհ ավերող:
Դատավորներին՝ խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող:
Պատմահայրը ծայրահեղ բոլորին քննադատում է, բայց նրա խոսքերի մեջ պարզ երևում է հայրենասիրությունը: Նա ուզում է ամեն ինչ փոխել դեպի լավը։