Posted in պատմություն 12

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

1.Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1 – ին, Հայրենական մեծ պատերազմը ՝ 1941 – 1945 թվականներին:

2.Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: Սկսած 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի էվակուացված գործարաններից մեկում ինքնաթիռների վերանորոգում էր կատարվում, արտադրվում էին ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ, իսկ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացան 10 հայորդիներ:

3.Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Հայ ռազմիկները կռվեցին ամենուր ՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ – ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել ավելի քան 100 հազարը:

4.Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:

5.Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390 – րդ հրաձգային դիվիզիան: Այն մասնակցեց Կերչի համար մղվող մարտերին, իսկ նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը զոհվեց: Ազգային զորամիավորումներից հիշատակության են արժանի 408 – րդ, 409 – րդ և հատկապես 89 – րդ հրաձգային զորաբաժինները: Վերջինիս հետագայում շնորհվեց «89 – րդ Թամանյան դիվիզիա» պատվանունը (ի նշանավորումն Թամանյան թերակղզու ազատագրման): Այս զորաբաժինն իր հրամանատարի ՝ գեներալ – մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ հասավ մինչև Բեռլին և այնտեղ թնդացրեց հայկական քոչարին: Ռազմական արվեստի պատմության մեջ իրենց անունը ոսկե տառերով գրեցին ԽՍՀՄ մարշալ, երկու աշխարհամարտերի մասնակից, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի (օդային) մարշալ (1944 թվական) Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

6.Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը ՝ 199 հայաստանցու:

7.Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայ ժողովրդի դերն ու ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում անգնահատելի է: Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ խորհրդային բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 միլիոն մարդկային կյանք և հսկայական նյութական կորուստներ: 1945 թվականի մայիսի 9 – ին Գերմանիան անձնատուր եղավ: Ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2 – ին Ճապոնիայի անձնատվությամբ (կապիտուլյացիա) ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն ունի հայ ժողովուրդը:

Leave a comment