Posted in Գրականություն 12

Սասնա ծռեր

Սասնա ծռերը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։
«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած աղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատբուռ ջուր է խմում ու հղիանում։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք սպանում Խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում ՝ Սասունը։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։