
Ժամկետը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի -16
Նպատակը՝
- ծանոթություն գրողին, նրա ստեղծագործություններին,
- հայրենի հողին նվիրյալ գրողը,
- մարմրող, բայց չխամրող հուշեր,մահվան միջով անցած մարդկանց հերոսական մաքառումը, չարին դիմադիր լինելու, վերստին արմատ գցելու անկոտրում կամքը Գալշոյանի պատմվածքներում։
Ընթացքը՝
- պատմվածքների ընթերցանություն, վերլուծություն-քննարկումներ,
- ծանոթացե՛ք Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք,
- կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում,
- փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:
- Մուշեղ Գալշոյանի մասին
Մուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում ։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Գալշոյանը Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրո», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ - Պատմվածքներ
«Մամփրե արքան»
Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի գլխավոր հերոսը Մամփրեն էր ։
Մամփրեն մի ծերունի էր, ով ձգտում էր 80-տարեկանում սովորել տառերը։ Մամփրեն սիրում էր դիտել, թե ինչպես է իր երրորդ դասարանցի թոռնուհին այբուբենը սովորեցնում իր փոքր եղբորը: Մամփրեն շատ էր ուզում սովորել այբուբենը, բայց մի վախ կար սրտում, նա մտածում էր, որ համագյուղացիները կսկսեն խոսել, որ Մամփրեն օր ծերության որոշել է հայոց գիրը սովորել, նաև մտածում էր, որ չի կարողանա սովորել: Մափրեին սովորեցնում էր տառերը իր թոռնուհին էր Մամփրեն իր տետրում գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Մամփրեն, երբ վերջացրեց բոլոր տառերը, իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ:
Պատմվածքը ինձ միանշանակ դուր եկավ, ամեն մի նախադասություն ուներ իր խորհուրդը։