Կարդալ, գրավոր՝ կատարել առաջադրանքները։
Ավ․ Իսահակյան․ «Հավերժական սեր» բալլադը․
- Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
Էլ-Սամանը Թադմորի երիտասարդ արքան էր, իսկ Թադմորը գտնվում է Սիրիայում։ - Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Նկարագրությունը սկզբում
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Նկարագրությունը վերջում
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Մինչ բամբիշի մահը Թադմորը շատ գեղեցիկ, հեքիաթային լուսավոր, ծաղկուն է նկարագրվում։ Բամբիշի մահից հետո կարծես այդ հեքիաթային քաղաքը մահանում է։ Քաղաքի բնությունը սկսում է չորանալ, թոռոմել։ Քաղաքը վերածվում է մթնշաղով պատված մենաստանի։ Իսահակյանը շատ գեղեցիկ է այս ամենը նկարագրել։
- Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»
«Լուսիններ են եկել-անցել․․․» ասելով, հեղինակը ցանկացել է ասել, որ ամիսներ, տարիներ են անցել։ - Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։
Այս տողերով հեղինակը ցանկանում է ասել, որ Էլ-Սամանը ոչնչացնող, սպանող կախարդական համբույրների մեջ թուլանում է, նվաղում և ժամանակն իր համար դառնում է մի երկար ու հավերժական վայրկյան, որն այդպես շարունակվելու էր մինչև վերջ։ Ժամանակը կանգ է առնում այդ մեկ վայրկյանում և դառնում հավերժական։ - Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
Բամբիշ-թագուհի
Մանկլավիկ-սենեկապան
Նաժիշտ-աղախին, սպասավոր
Ձեղուն-տանիք
Սնդուս-դիպակ, մետաքսաթել
Թալկանալ-ուշաթափվել, թուլանալ
Եբենոսյան- եբենոս ծառից պատրաստված
Մուշկ-բուրավետ յուղային նյութ
Կնդրուկ-մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ - Գտիր հատուկ անունները, համացանցից տեղեկություններ գտիր դրանց մասին։
- Թադմոր — Թադմորի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Հոմսի մարզում, Հանդիսանում է Թադմորի գավառի 2 շրջաններից մեկը։ Էլ-Սաման — Հորինված կերպար Լիբանան — պաշտոնապես կոչվում Լիբանանի Հանրապետություն։ Պետություն է Միջերկրական ծովի արևելյան ափին։
Տյուրոս — Տյուրոսը հնագույն քաղաք-պետություն է Փյունիկիայում, Միջերկրական ծովի արևելյան ափին։
Սիդոն — Սիդոնի ամրոցմ, Սիդոնի միջնադարյան ամրոցի ավերակները (Լիբանան)։ - Կարդա՛ Իսահակյանի ստեղծագորություններից, վերլուծի՛ր քո բլոգում։Լրացուցիչ — թարգմանել առակներից մեկը (ռուսերեն), (անգլերեն)