Posted in Հայոց լեզու 12

Հայոց լեզու

1․ Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, բացատրել-բացատրելի, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկացուցիչ, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

2․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գլուխ ունեցող — յոթ գլխանի
Երկու երես ունեցող — երկերեսանի
Երկու փող ունեցող — երկփողանի
Եռանդով օժտված — եռանդուն
Շատ բուրդ ունեցող — բրդոտ
Գույ ունեցող — գունավոր
Թևեր ունեցող — թևավոր
Մեծ ուժ ունեցող — ուժեղագույն
Տասը տարեկան — տասնամյա


3․ Կետերը  փոխարինի՛ր  ածականակերտ  ածանցներով:
Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրենի, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդու, թրթռում, հնչեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն:

Posted in Հայոց լեզու 12

Դասարանական աշխատանք

Առաջադրանք.

Կառքը սրընթաց գնում էր խավարչտին փողոցներով, և մթության մեջ հազիվհազ տարորոշվում էին բարձր տները։ Կռթնած կառքի վարդագույն բարձերին՝ կինն ինձ էր նայում  գորովագութ հայացքով և անձկությամբ խնդրում իրեն «մայր» անվանել։ Վրդովված շեշտով նա մեղադրում էր ծնողներիս, որ հանդուրժել էին անփորձ, անպաշտպան պատանուս մենակ թողնել դժոխքի մեղքերով թրծված այս մեծ քաղաքում, ուր ամեն վայրկյան կարող էի սայթաքել։ Քիչ անց մտանք նրա առանձնատունը։ Ես սանդուղքների վրա կանգ առա շփոթված ու անհամարձակ։ Բայց սգավոր կինն ինձ նայեց այնպիսի գորովագութ աչքերով, որ աներեր հետևեցի նրան։ Նա ինձ առաջնորդեց մի գողտրիկ սենյակ՝ զարդարված մուգ թավշյա վարագույրներով, արդուզարդի պարագաներով։ Երբ նստեցինք ընթրիքի ես արդեն պաշտում էի այդ չնաշխարհիկ էակին և բարձրակենցաղ մթնոլորտում զգում որպես այդ տան անդամը։ Ընթրիքը նրբաճաշակ էր, մատուցումը՝ բարձրորակ։ Վշտալլուկ կինը անսեթևեթ պարզությամբ հյուրասիրում էր ինձ՝ անընդհատ ափսեիս մեջ դնելով զանազան աղանդերներ։

Posted in Հայոց լեզու 12

Մեջբերվող ուղղակի խոսք

Լինում է 2 տեսակի՝

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։(հետադաս)։

Ըստ այդ տեղի՝նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։ Օրինակ՝
  • Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  • «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  • — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  • «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  • -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

Առաջադրանքներ

Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

Реклама

about:blank

Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս,- երբ հանդիպեցինք։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով,- շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ,-հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,-ասաց տանտերն տեսնելով հյուրերին ու ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում, երբ հանդիպեցինք,-ասաց ընկերս։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց մեզ սպասավորը։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով, մի՛ մտածիր անցյալի մասին,-շշնջաց որդին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

-Էհ, չգիտեմ, որդիս,-մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Ընչացքդ արդեն սևացել է,-կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Դու, սիրելի՛ս,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

3. Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով, և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները, և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը, և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.
—Ազնի’վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի’ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Լրացուցիչ առաջադրանք

1․ Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:

ա) Արևելյան մի քաղաքի՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկել էր մի ծերուկ դերվիշ:
(միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)

բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի պարկի տակ, մյուսը նորից ժայռի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

2. Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:

ա) Այդ չարագույժ լուրից (խռովել, խռովվել) էր Այվազովսկու հոգու անդորրը:
բ) Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:

3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Նա դիմեց որդուն.
—Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առջև: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
Ես քեզ կստիպեմ նվագել անիծյալ,- գոռում էր նա,- դու ծախված ես թշնամուն:

4․Փոխակերպել ուղղակի խոսքը՝դարձնելով անուղղակի:

– Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, – սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:

Բանախոսը սաստեց և ձայնի եղանակը փոխելով օրիորդին ասաց, որ լռի և թող ասի այն, ինչ մտքում ունի, քանի որ կամենում է իմանալ, թե նա ինչ էր ուզում ասել իրենց մասին։

Նա ընկերներին հաճախ էր ասում.
– Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:

Նա ընկերներին հաճախ ասում էր, որ եթե ամեն մեկը մի փոքր բան անի, նրանք բոլորով մի մեծ գործ արած կլինեն։

5․Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։  

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

6․Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։  

1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել

2․ Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ

3․Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել

4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին

7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։    

1․ Ես  մի ընկեր ունեի՝ Լիպո անունով:

2․Ընկեր կդառնամ ես քո վշտերին…

3․Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր:

4․Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:

Posted in Հայոց լեզու 12

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Առանձին սյունակներով դուրս գրեք պարզ և ածանցավոր բայերը․ որոշե՛ք, թե դրանք որ խոնարհման են պատկանում։
Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը մարդը դեռևս չէր կարողացել հաղթահարել Երկրագնդի ձգողական ուժը և հնարավորություն չէր ունեցել թափանցելու տիեզերական ազատ տարածություն, լինել երկնային մարմինների վրա, անմիջականորեն հետազոտել այդ մարմինների բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերը:

Նրանց քիմիական կազմության միակ լրաբերը լույսի ճառագայթն էր: Բայց մարդկային հանճարը ալիքային այդ նեղ լուսամուտից քամեց զարմանալիորեն շատ տեղեկություն: Տակավին 17-րդ դարի կեսին՝ 1666 թ., Իսահակ Նյուտոնը նկատեց, որ ապակյա եռանկյուն հատվածակողմով (պրիզմա) անցնող ճառագայթները պատի վրա ծիածանանման մի լուսակ (սպեկտը) են առաջացնում։ Նյուտոնը կռահեց, որ լույսի ճառագայթների փունջը, որը գալիս է Արեգակից, կազմված է ալիքի տարբեր երկարություն ունեցող ճառագայթներից, որոնք տարբեր չափով են բեկվում ապակյա հատվածակողմում։ Փաստորեն այստեղից էլ սկսվեց ճառագայթներ գունակազմական վերլուծությունը, որը երկնային մարմինների ճանաչման մի հզոր ու անփոխարինելի միջոց դարձավ (ՀԳ)։
Չէր կարողացել, չէր ունեցել, լինել, քամեց, նկատեց, առաջացնում են, կռահեց, գալիս է, կազմված է, բեկվում են, սկսվեց, դարձավ։

2. Առանձնացրե՛ք ածանցավոր բայերն ըստ տեսակների (սոսկածանցավոր,պատճառական, բազմապատկական, կրավորական):

ա) Անվանել, գժվեցնել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել,

որոնել, հասցնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել,

մթնել, մեկնել, դեղնել, խթանել, յուղոտել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել,

թռչել, շնչել, գոչել, հնչել, գրվել

բ) Եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել, փախցնել, կոչել, կորչել,

շառաչել, սիրվել, թռչկոտել, մոտեցնել, կտրատել, վրդովվել, ներկոտել,

բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, խաղացնել, հեռանալ, քնեցնել արագաց-

նել, պոկոտել, մոտենալ, փախչել:
Սոսկածանցավոր- անվանել, գտնել, թոշնել, երկնչել, զանազանել, զբոսնել, իջնել, որոնել, հայտնել, հորինել, հիմնել, հասնել, տեսնել, օթևանել, ելնել, մթնել, մեկնել, դեղնել, խթանել, հագնել, ճանաչել, զեղչել, կանչել, թռչել, շնչել, գոչել, հնչել, ընդհատել, կոչել, կորչել, շառաչել, բոցկլտալ, մտնել, դիպչել, ճխլտել, փախչել, արագացնել, քնեցնել, գեռանալ, խաղացնել։
Պատճառական- գժվեցնել, հասցնել, փախցնել, մոտեցնել, խաղացնել, քնեցնել։
Բազմապատկական- յուղոտել, կոտրատել, վանկատել, թռչկոտել, կտրատել, ներկոտել, պոկոտել։
Կրավորական- գրվել, սիրվել, վրդովվել։

3. Կազմե՛ք հետևյալ բայերի պատճառականը (ածանցով կամ տալ բայի հարադրությամբ).

ա) Խոնավանալ, մոտենալ, թռչել, վերանալ, իջնել, գրել, մոռանալ, մերձենալ,
մորթել, հասնել, թարմանալ, փախչել, նվազել, կորչել, մգանալ, խաղալ, սպի-
տակել, տափակել
բ) Մտնել, վազել, նստել, երկարել, կարճանալ, նկարել, հնանալ, սառչել,
կպչել, հասկանալ, դադարել, մոլորվել, հաշտվել, պոկել հաչել, ուտել, սատկել, տափականալ, կազմել

Խոնավեցնել, մոտեցնել, թռչեցնել, վերացնել, իջեցնել, գրեցնել, մոռացնել, մերձեցնել, մորթեցնել, հասցնել, թարմացնել, փախցնել, նվազեցնել, կորցնել, մգեցնել, խաղացնել, սպիտակեցնել, տափակեցնել, մտցնել, վազեցնել, նստեցնել, երկարեցնել կարճացնել, նկարացնել, հնացնել, սառչեցնել, կպցնել, հասկացնել, դադարեցնել, մոլորեցվել, հաշտեցվել, հաչեցնել, ուտեցնել, սատկացնել, կազմեցնել։

4. Գտե՛ք սխալ բայաձևերը, ուղղե՛ք և բացատրե՛ք։
ա) Խոսացած, դիպչեցինք, խստացնել, հարցրեցի. մուրացող, խլացնել հանգչեց, վիճվել, մի՛ գրեցեք, թռչիր. խաչակնքվել, քծնել, սառում էն, սրդողաց, խնդրվել, ասեց։ բ) Հաջողացրեցինք, բուրող, ուռչած, կպչի՛ր, տուժված, փախչել է, ուտեցնել, մոտեցրա՛, կպնելիս, կապնվել, բռնվեց (կառչեց), մի՛ կորի, ճաքճքված, զանգվել, աշխատեցնել:
Մոտեցրա-մոտեցրու
վիճվել-վիճել
սառում էն- սառումեն
սրդողաց-սրտդողոց
ասեց-ասաց
կապնվել-կապվել