Posted in English

Essay about f1

In the realm of motorsport, Formula 1 stands as a beacon of speed, innovation, and unrelenting competition. Since its inception in 1950, Formula 1 has evolved into a global phenomenon captivating millions of fans worldwide. With cutting-edge technology, awe-inspiring athleticism, and a rich history, Formula 1 is not just a sport but a spectacle that transcends borders and cultures.

At its core, Formula 1 is the pinnacle of motorsport, characterized by the fusion of advanced engineering and unparalleled skill. The sport showcases the finest racing talents maneuvering sophisticated, high-performance machines on circuits that span the globe. Each race weekend unfolds as a dramatic saga, where drivers push the limits of human capability while teams meticulously fine-tune their cars for optimal performance. One of the defining features of Formula 1 is its relentless pursuit of technological advancement. From aerodynamics to hybrid powertrains, Formula 1 cars represent the zenith of automotive engineering.

Engineers and designers labor tirelessly to develop innovations that enhance speed, efficiency, and safety. The result is a symphony of carbon fiber, titanium, and high-tech components, engineered to deliver blistering speeds and razor-sharp handling. At the heart of Formula 1 are the drivers, modern-day gladiators who possess extraordinary skill, courage, and determination. These athletes push themselves to the limit, both mentally and physically, as they navigate treacherous corners and battle wheel-to-wheel at speeds exceeding 200 miles per hour. Behind the wheel, they demonstrate split-second decision-making, lightning-fast reflexes, and unwavering focus, making every race a test of nerve and skill.

Formula 1 is also a battleground for teams, each vying for supremacy in the relentless pursuit of victory. Behind the scenes, teams deploy armies of engineers, mechanics, and strategists, working in unison to extract every ounce of performance from their cars. The competition is fierce, with rivalries that span generations and iconic teams with legacies etched in the annals of motorsport history.

Formula 1 is more than just a sport; it’s a global phenomenon that transcends borders and cultures. From the historic streets of Monaco to the modern marvels of Abu Dhabi, Formula 1 races take place on some of the most iconic circuits in the world. Each race weekend attracts throngs of passionate fans, creating an electric atmosphere that pulses with excitement and anticipation. Beyond the thrill of competition, Formula 1 also serves as a catalyst for innovation and progress. Many of the technological advancements pioneered in Formula 1 find their way into everyday automobiles, driving improvements in safety, performance, and efficiency. Moreover, Formula 1 serves as a platform for social change, promoting diversity and sustainability initiatives that resonate far beyond the racetrack.

I have always had an interest in this sport but was too shy to talk about it since most people find f1 to be boring but i enjoy watching it the thrill to see how the drivers go head-to-head for the trophy is really interesting.
In the fast-paced world of Formula 1, speed, technology, and passion converge to create a spectacle unlike any other. From the roar of the engines to the nail-biting finishes, Formula 1 captivates audiences around the globe, uniting them in a shared love for the sport. As the sport continues to evolve and push the boundaries of innovation, one thing remains certain: Formula 1 will always hold a special place in the hearts of fans everywhere, a testament to the enduring power of human ingenuity and the pursuit of excellence.

Posted in պատմություն 12

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը

1․ Ինչպիսի՞ առնչություններ ունեին քրիստոնյաները Հայաստանի հետ մինչև 301 թվականը։

Աստվածաշնչում դրախտը նկարագրվում է Եփրատի և Տիգրիսի ակունքների շրջանում, որը փաստացի գտնվում էր Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Հազարամյակների խորքից եկող հայկական հին հավատալիքների ու առասպելների գաղափարը I-ին դարից միահյուսվում են քրիստոնեական քարոզչության հետ։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ քրիստոնեության պատմության ամենասկզբից ի վեր Հայաստանը սերտորեն կապված է եղել այդ հավատքի հետ։

Հայոց Աբգար թագավորի օրոք Քրիստոսի տասներկու աշակերտներից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվել է քրիստոնեական ուսմունքը։ Մինչև 301 թվականը, դեռ I դարում նրանք դնում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։

2․ Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման գործընթացը Հայաստանում։

Քրիստոնեության ընդունման գործընթացն այդքան էլ հեշտ չի եղել, քանի որ Հայաստանում շատ էին հեթանոսները և զրադաշտականները։ Հաշվի առնելով այն փաստը, որ հայերը հեթանոս են եղել դեռ շատ հին ժամանակներից, հեթանոսությունը արմատականացել էր նրանց մեջ և իրենց շրջանում հայտնված համեմատաբար նոր կրոնը՝ քրիստոնեությունը, բնականաբար խորթ էր և հեշտ չէին ընդունելու այն։ Միայն այն փաստը, որ Տրդատ Մեծը հեթանոսական արարողության ժամանակ իմանում է, որ Գրիգորը չի մասնակցում արարողությանը, քանի որ քրիստոնյա է և պարթև Անակի որդին է, արդեն բավական է հասկանալու համար, թե հեթանոս հայերն ինչպես էին վերաբերվում քրիստոնյաներին։ Սակայն մի դեպքից հետո Տրդատի վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ փոխվում է։

Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հետապնդումների արդյունքում Հայաստան են փախչում Հռիփսիմյան քույրերը։ Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, սակայն մերժվել էր նրա կողմից, ինչն էլ կույսերի նահատակության պատճառ էր դարձել։ Անցնում է վեց օր, և Տրդատը ծանր հիվանդանում է։ Նրա քույրը՝ Խոսրովիդուխտը, երազում տեսնում է, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը, որը բանտարկված էր Խոր Վիրապում։ Գրիգորին ազատում են, և նա բուժում է Տրդատին ու սկսում քրիստոնեական քարոզչությունը։ Սուրբ Գրիգորի կոչով շինվում են նահատակված Հռիփսիմյան կույսերի վկայանները, որոնց հիմքում դրվում են Ազատ Մասիսից Տրդատ թագավորի կրած ութ անտաշ քարերը։ Նախկին հեթանոսական տաճարների, ատրուշանների և պարսից մոգերի կատարած ավիրածությունների տեղերում կառուցվում են քրիստոնեական վկայարաններ և եկեղեցիներ։ 

Տրդատ թագավորի հրամանով հայոց աշխարհի զորավարները, մեծամեծերը, կուսակալները, գավառապետերը, նախարարները, ազատներն ու դատավորները Գրիգոր Լուսավորչին կարգում են քահանայապետ։ Գրիգորը մեկնում է Կապադովկիայի Մաժակ (Կեսարիա) քաղաք, որտեղ Ղրոնդիոսի գլխավորած եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Գրիգորը վերադառնում է Հայաստան որպես եպիսկոպոսապետ-կաթողիկոս։ Բագավանի Նպատ լեռան ստորոտում նրան մեծ պատիվներով դիմավորում է Հայոց թագավոր Տրդատը՝ իր ընտանիքի և զորքի հետ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը առաջնորդում է բոլոր հավաքվածներին Արածանիի ափը և մկրտում նրանց։ Այսպիսով՝ 301թ․ Հայաստանում, աշխարհում առաջինը, քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։

3․ Ի՞նչ կլիներ եթե Հայաստանը երբևէ չընդուներ Քրիստոնեություն։

Կարծում եմ՝ այս հարցին կարելի է մոտենալ երկու տեսանկյունից։ Իրականում, ըստ իս, քրիստոնեության ընդունման շնորհիվ է, որ մենք հիմա խոսում ենք մեր մշակույթի և պատմության մասին ու հպարտանում դրանով, որն ունենք։ Նաև կարծում եմ, որ քրիստոնեության ընդունումով ենք կարողացել պահել մեր ազգի ինքնությունը։ Սակայն, եկեք չմոռանանք, որ Հայաստանում քրիստոնեությունը հեշտ չի ընդունվել։ Մինչ քրիստոնեության ընդունումը հայերը հեթանոսներ էին և «հեթանոսական ժամանակաշրջանում» էլ ունեին հարուստ մշակույթ, որը, փաստացի, քրիստոնեության ընդունման պատճառով գրեթե ամբողջությամբ ջնջվեց։ Ժողովրդի համար քրիստոնեության ընդունումը բավականին արտառոց ու կտրուկ իրադարձություն էր։ Պետք չէ մոռանալ, որ այն շատ կարճ ժամանակում ընդունվեց և տարածվեց ժողովրդի մեջ։ Իմ կարծիքով ժողովրդի գիտակցությունը դեռ պատրաստ չէր նման մեծ փոփոխության։ Հստակ չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե քրիստոնեությունը երբևէ չընդունվեր Հայաստանում, բայց կարծում եմ, որ քրիստոնության ընդունումից հետո պետք չէ հիմնահատակ քանդել հեթանոսական հարուստ մշակույթը, քանի որ դա էլ էր մեր պատմության, ինքնության մի մասը։

4․ Ի՞նչ է Ավատատիրությունը։ Հողատիրության ինչպիսի՞ ձևեր գիտեք Հայաստանում։

Ավատատիրություն անվանումն առաջացել է «ավատ» բառից, որի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է։ Ավատատիրությունը հասարակությանն ավելի հայտնի է ֆեոդալիզմ անունով։
Միջնադարում հողատիրության ձևերը բազմազան էին։ Առավել մեծ կշիռ ունեին պետական՝ թագավորական, և ավատական խոշոր հողային տիրույթները։ Ավատատիրության խորացմամբ թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, մինչդեռ ծառայող ազնվականության հողատարածքներն աճում էին։  Գոյություն ունեին նաև հայրենական կամ հայրենիք կոչվող հողերը, որոնք փոխանցվում էին հորից որդուն՝ որպես ժառանգություն։ Պարգևականք էին կոչվում պայմանական հողատիրության այն կալվածքները, որոնք թագավորները շնորհում էին որպես նվեր՝ տարբեր ծառայությունների համար։ Հողատիրության մեկ այլ ձև էր գանձագին կոչվածը։ Դրանք մասնավոր հողեր էին և ենթակա էին առուվաճառքի։ Իշխաններն ու եկեղեցին գնում էին գանձագին կալվածքներ՝ մեծացնելով իրենց ենթակա հողատարածքը։

5․ Ներկայացրե՛ք Ավատատիրական դասակարգի աստիճանակարգումը Հայաստանում։

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ բդեշխներն ու գործակալները։ Բդեշխները սահմանամերձ տարածքների կառավարիչներն էին, որոնք նաև կողմնապահ, սահմանապահ զորավարությունների կուսակալներն էին։ Հայ հասարակությունը կազմված էր բարձր՝ ազատների, և ստորին՝ անազատների դասերից։ Ազատների դասը կազմում էին ազնվականությունը՝ նախարարները՝ աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, հոգևորականությունը։ Ազատների դասի աշխարհիկ ներկայացուցիչները զինվորական ծառայություն էին կատարում հեծելազորում։ Ժամանակի ընթացքում Արշակունյաց շառավիղներից ձևավորվեց ոստանիկներ կոչվող առանձին ազնվական խավը։ Անազատների դասին էին պատկանում քաղաքացիները՝ համեմատաբար արտոնյալ վիճակում գտնվող առևտրականներն ու արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ու գյուղական ռամիկները։ Նրանք կարող էին ծառայել միայն հետևակային զորքում։

6․ Ներկայացրե՛ք Միջնադարյան Հայաստանի ամբողջ պետական համակարգը։

Պետությունը կառավարում էր արքան՝ իր արքունիքով։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր նրան։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները։ Յուրաքանչյուր գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ։

  • Հազարապետության գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների կամ պետական պարհակների տնօրինությունը։
  • Սպարապետության գործակալությունը գլխավում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ հայոց սպարապետը։ Թագավորական կամ ոստանիկ այրուձին մշտապես նրա տրամադրության տակ էր, իսկ պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում նախարարների զինված ուժերն ու աշխարհազորը։
  • Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց շառավիղների դաստիարակությունը։
  • Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը՝ արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը։
  • Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ հայոց կաթողիկոսը։
  • Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր ասպետը, որը պատասխանատու էր նաև պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար։
  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում միջնադարյան հայկական քաղաքը, ի՞նչ հայտնի քաղաքներ գիտեք։

Միջնադարյան հայկական քաղաքի բնակչության մի մասը առևտրականներն ու արհեստավորներն էին։ Քանի որ Հայաստանով էր անցնում Մետաքսի ճանապարհը, հայերի կողքին էին ապրում նաև այլազգի վաճառականներ, որոնք մասնակցում էին Մետաքսի ճանապարհով կատարվող միջազգային առևտրին։ Տնտեսական՝ արհեստագործական և առևտրական, պատմական և մշակութային նշանակություն ունեցող քաղաքներից էին Արտաշատը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Դվինը, Կարինը, Մանազկերտը, Տիգրանակերտը, Վանը։ Միջնադարում Դվինն այնքան էր զարգացել, որ դարձել էր խոշոր քաղաք՝ շուրջ 100 հազարի հասնող բնակչությամբ։

Միջնադարյան քաղաքը շրջապատված էր պարիսպներով, որոնցից ներս տեղակայված էր շուկան։ Շուկայի տարածքում էին առևտրականների խանութները, արհեստավորների գործատները։ Թագավորական պալատը միջնաբերդում էր, որտեղից սկսվում էր ներքին փողոցը։ Հենց պալատի առջևում Մայր տաճարն էր կառուցվել։ Քաղաքի արևելյան դարպասից սկսվող ճանապարհը Վաղարշապատը կապում էր Արտաշատի հետ և կոչվում էր Արտաշատի պողոտա։
Մայրաքաղաքում հայ ազնվականությունն ապրում էր միջնաբերդում գտնվող թագավորական պալատին մոտ թաղամասում։ Այնտեղ էր նաև թատրոնը։ Առևտրականներն ու արհեստավորներն ապրում էին քաղաքի որոշակի թաղամասերում։ Քաղաքներում և քաղաքամերձ ավաներում մեծ թիվ էին կազմում ռամիկները։
Հայաստանյաց առաքելական եկեղեցու նվիրապետության հաստատմամբ քաղաքների և գյուղերի կենտրոնական՝ բարձրադիր վայրերում եկեղեցիներ էին կառուցվում։

Posted in պատմություն 12

Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը

1. Ո՞վ հաջորդեց Պապին, ինչո՞վ էր նա նշանավոր։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ Մուշեղ Մամիկոնյանը։ Մեկնաբանե՛ք նրա վերջին խոսքերը։

Պապին հաջորդեց նրա ազգական Վարազդատը, որը կառավարել է 374-ից 378թթ.: Նա վերադարձել էր Հռոմից, ուր հեռացել էր՝ խուսափելով Շապուհի հետապնդումներից։ Վարազդատը կայսրությունում գտնվելու տարիներին հայտնի էր դարձել որպես օլիմպիական խաղերի հաղթող։

Բատ Սահառունին մտադիր էր Մուշեղ Մամիկոնյանից խլել սպարապետության պաշտոնը, ուստի Վարազդատին սկսում է տրամադրել Մուշեղի դեմ՝ հավատացնելով, որ Մուշեղը թագավոր դառնալու նպատակով կազմակերպել է Պապի սպանությունը։ Խնջույքի ժամանակ որոշում են սպանել Մուշեղին, և ամենաթեժ պահին Բատը սպանում է Մուշեղին։

Մուշեղ Մամիկոնյանի վերջին խոսքերն էին. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու… հատուցումն ա՞յս եղավ։ Բայց այս մահը երանի՜ թե ձիու վրա հասներ»։ Մուշեղն այս խոսքերով ցանկանում էր ասել, որ իրեն ոչ արժանավայել ձևով մահացավ։ Նա նախընտրում էր կռվի դաշտում՝ ձիու վրա զոհվել, քանի որ յուրաքանչյուր զորականի համար կռվի դաշտում ընկնելը պատիվ է։

2. Ներկայացրե՛ք Մանվել Մամիկոնյանի գործունեությունը։ Ե՞րբ և ինչո՞ւ Արշակ III-ը հեռացավ Հայաստանի արևմտյան մասը։ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խոսրով IV-ը երկրի միավորման համար։

Մուշեղին հաջորդում է Պարսկաստանից հայրենիք վերադարձած Մանվել Մամիկոնյանը։ Նա տեր է կանգնում Մամիկոնյան տոհմի տանուտերության և նահապետության առաջնորդությանը և ստանձնում սպարապետության գործը՝ պահանջելով Վարազդատից հեռանալ երկրից։ Վարազդատը հարկադրված հեռանում է երկրից, իսկ Բատ Սահառունուն, ինչպես նաև Մուշեղի սպանության մյուս մեղսակիցներին մահապատժի են ենթարկում Մանվելի հրամանով։ Մանվել Մամիկոնյանը իր խնամակալության տակ է վերցնում Պապի որդիներին՝ Արշակին և Վաղարշակին, և նրանց հաստատում հայոց գահին։ Արշակին Մանվելն ամուսնացնում է իր դստեր՝ Վարազդուխտի հետ։

385 թվականին Հայ Արշակունիների տոհմից Խոսրովին պարսից արքան Հայաստան է ուղարկում։ Ճնշումների ենթարկվելով՝ Արշակը հեռանում է Հայաստանի արևմտյան մասը, որտեղ երկուսուկես տարի անց մահանում է։

Խոսրով IV-ը, Թեոդոսիոս I-ի համաձայնությամբ որոշ ժամանակ հարկ վճարելով, իշխում էր նաև Հայաստանի արևմտյան մասի վրա։ Նա Սահակ Պարթևին նշանակում է հայոց կաթողիկոս՝ առանց Սասանյանների հետ համաձայնեցնելու, փորձելով միավորել Հայաստանի երկու մասերը։

3. Ո՞վ էր Վռամշապուհը։ Համառոտ ներկայացրե՛ք նրա վարած քաղաքականության հիմնական արդյունքները։

Խոսրով IV-ի ձերբակալությունից հետո գահ է բարձրանում եղբայրը՝ Վռամշապուհը, որը կառավարել է 388-ից 414թթ․։ Նրա գահակալության տարիները խաղաղ և արգասավոր էին։ Քանի որ Հայաստանը բաժանված էր Սասանյան Պարսկաստանի և Հռոմի միջև, թե՛ Վռամշապուհը, թե՛ կաթողիկոս Սահակ Պարթևը մեծ ջանասիրությամբ գործում էին հանուն պետականության վերականգման։ Այդ ժամանակ Պարսկաստանում գահ էր բարձրացել Վռամ IV արքան։ Վռամշապուհը և Սահակ Պարթևը, ստանալով Վռամի համաձայնությունը, Համազասպ Մամիկոնյանին հայոց սպարապետ են նշանակում։ Կամսարականները և Ամատունիները հետ են վերադարձնում իրենց տոհմական տիրույթները։

Կոստանդնուպոլսում խռովություններ էին ծագել, և խառնաշփոթ էր ստեղծվել կայսրությունում, ինչը վտանգում էր վիճակը պարսկա-բյուզանդական սահմանային գոտում՝ Հյուսիսային Միջագետքում։ Վռամշապուհը, օգտվելով ստեղծված իրավիճակից, դիվանագիտորեն կարողանում է միավորել Մեծ Հայքի երկու մասերը՝ ախոյաններին հարկ վճարելու գնով։ Նրա գահակալման շրջանում տեղի է ունենում մշակութային դրակազմիկ իրադարձությունն․ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը(405թ․)։

4․ Քաղաքական և հոգևոր ի՞նչ մթնոլորտ էր Մեծ Հայքում Արտաշես Արշակունու օրոք։ Ի՞նչ դիրք էր բռնել կաթողիկոս Սահակ Պարթևը։ Ներկայացրե՛ք Արտաշես Արշակունու գահազրկման գործընթացը։

Ազդեցիկ նախարարները կարծում էին, որ Արտաշեսն իբրև թե հեղինակազրկվել է և կործրել երկրի կառավարման ղեկը։ Նրանք խնդիր էին դրել գահնկեց անելու Արտաշեսին, ինչի համար դիմում են պարսից արքային։ Պառակտված ուժերը հաշտեցնելու միակ հույսը Սահակ Պարթևն էր, որը կտրականապես դեմ լինելով Արտաշեսին գահընկեց անելու մտքի հետ, ասում էր․ «Քավ լիցի՝ իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին․․․»։

Մի խումբ նախարարներ, որոնք ցանկանում էին գահընկեց անել Արտաշեսին, երց Սուրմակի հետ բողոքով գնում են պարսից արքունիք՝ չարախոսելով, թե իբրև Արտաշեսը և Սահակ Պարթևը հույների(բյուզանդացիների) կողմն են անցել։ Պարսից արքա Վռամ V-ը իր պալատ է կանչում Արտաշեսին և Սահակ Պարթևին։ Տիզբոնի հրապարակում անցկացվում է քննություն, որի արդյունքում Վռամը, Արտաշեսի խոսքերին ուշադրություն չդարձնելով, լսում է չարախոսներին և, Արտաշեսից թագավորությունը վերցնելով, նրան արգելափակում Պարսկաստանում։ Այսպես էլ 428 թվականին Արշակունյաց թագավորությունն անկում է ապրում։

5․ Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ Արշակունիների արքայատոհմի անկումը։

Ըստ պատմիչ Եղիշեի՝ «Հայոց նախարարներին անցավ թագավորությունը, որովհետև թեպետև հարկը պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց այրուձին ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ»։
Արշակունյաց թագավորության անկումից հետո հայկական պետականությունը պահպանվում էր նախարարական համակարգի միջոցով։

Posted in պատմություն 12

Արշակ II և Պապ թագավորների քաղաքականությունը

1․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Արշակ II-ը։ Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հրավիրվել Աշտիշատի ժողովը։ Ի՞նչ կարևոր որոշումներ և կանոններ ընդունեց այդ ժողովը։ Ո՞րն է Արշակ II-ի և նախարարների միջև հակամարտության պատճառը։

Արշակ II-ը, որը կառավարել է 350-ից 368 թվականը, Արշակունյաց դինաստիայի նշանավոր արքաներից է։ Արշակն ուժեղ անձնավորություն էր և, հաստատվելով գահին, վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Սակայն, հռոմեա-պարսկական հակամարտության սրման պայմաններում Հայաստանին ահաբեկելու նպատակով Հռոմում սպանում են Արշակի եղբորը՝ արքայազն Տրդատին։

Արքունքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի ներքին կայունությանը։ 354 թվականին Տարոն գավառի Աշտիշատ գյուղում գտնվող Մայր եկեղեցում Ներսես Ա-ն հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը, որն ընդունում է հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոններ։ Որոշվում է կառուցել վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, իջևանատներ և աղքատանոցներ։ Ժողովում սահմանված կանոնը հայոց թագավորին և մեծամեծներին պատվիրում էր գթասիրտ լինել իրենց ծառաների նկատմամբ, սիրել նրանց՝ որպես իրենց ընտանիքի անդամների, անօրեն կերպով և մեծ հարկերով չնեղել հասարակ ժողովրդին։ Ծառաներին էլ պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Աշտիշատի կանոններով արգելվում են հեթանոսական մի շարք սովորույթներ՝ բազմակնությունը, մահացածների վրա անվայելուչ լացը, հարբեցողությունը և այլն։

Թագավորական իշխանության ամրապնդման և նախարարական կենտրոնախույս տրամադրություններն զսպելու նպատակով Արշակը Կոգովիտ գավառում կառուցում է Արշակավան քաղաքը։ Նա թույլ է տալիս, որ քաղաքում ազատորեն բնակություն հաստատեն բոլոր ցանկացողները, նույնիսկ օրինազանցները։ Այդ հանգամանքը նախարարների մոտ դժգոհություն է առաջացնում, քանզի նրանց կալվածքներից Արշակավան էին փախչում ավանդառուներն ու պարտապանները, ինչպես նաև նրանցից դժգոհ ծառաները։ Թագավորից դժգոհ նախարարները, օգտվելով առիթից, որ Արշակը մեկնել է Վրաստան, հարձակվում և ավերում են Արշակավանը։ Արշակը պատժում է որոշ նախարարների։

2․ Ի՞նչ ընթացք ունեցավ 359թ․ ծագած պարսկա-հռոմեական պատերազմը։ Ինչպե՞ս ընթացան հայ-հռոմեական հարաբերությունները։ Ի՞նչ գիտեք 363թ․ կնքված պայմանագրի մասին։

359թ․ ծագած պարսկա-հռոմեական պատերազմի ընթացքում Շապուհն օգնության խնդրանքով դիմում է Արշակին։ Արշակը հայոց զորքով պարսիկներից շուտ հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթանակ տանում հռոմեացիների նկատմամբ։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, սակայն Արշակը կտրականապես մերժում է, ինչ արդյունքում Շապուհը մտադիր էր սպանել Արշակին, բայց վերջինս տեղեկանում է և հետ վերադառնում։

Ռազմական գործողություններն անձամբ գլխավորելու նպատակով Արևելք ժամանած Կոստանդիոս II-ը Արշակին հրավիրում և Մաժակ քաղաք, և Արշակը մեկնում է։ Այդտեղ նրանք ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի և Օլիմպիայի՝ կայսեր մահացած եղբոր նշանածի ամուսնությամբ։ Փառանձեմը չէր կարող հաշտվել այդ իավիճակի հետ, այդ իսկ պատճառով նրա ծառաներից մեկը թունավորում է Օլիմպիային։

Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է Տիզբոնի մոտ Հուլիանոս Ուրացող կայսեր պարտությամբ և մահով։ Շապուհի և հռոմեական նոր կայսեր՝ Հովիանոսի միջև 363 թվականին կնքված պայմանագրով կայսրը պարտավորվում էր չօգնել հայոց արքային։ Ըստ Բուզանդի՝ կայսրը Շապուհին վստահեցրել էր․ «․․․եթե կարողանաս հաղթել նրանց և պարտադրես ծառայելու, ես նրանց թիկունքը չեմ պաշտպանի»։ 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելիանոսն այդ պայմանագիրն անվանել է «ամոթալի»։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարսկական պատերազմի ընթացքը։ Ինչպե՞ս Շապուհին հաջողվեց ձերբակալել Արշակ II-ին և Վասակ Մամիկոնյանին։ Փորձե՛ք մեկնաբանել Արշակի և Վասակի պահվածքը։

Մեծ Հայքի հարավային սահմանագլխին՝ Գանձակ քաղաքում տեղակայված հայոց սահմանապահ գնդի հրամանատարներն Արշակին տեղեկացնում են Շապուհի զորքերի ներխուժման վտանգի մասին։ Արշակի հրամանով Վասակ սպարապետի զորքը դուրս է գալիս թշնամու դեմ և 363թ․ պարտության մատնում նրան։
364թ․ Սասանյանների զորքերը Հայաստան են ներխուժում 3 ուղղությամբ։ Արշակը, Վասակը և նրա եղբայրը տեղի ունեցած մի քանի ճակատամարտերում ջախջախում են թշնամուն։ Պարսից զորքերի ներխուժումների պատճառով ավերվում էր Հայոց աշխարհը։ Վասակը կարողանում է թշնամուն դուրս մղել երկրից։ Հաջորդ անգամ Շապուհի զորքը հասնում է Անգեղ բերդ, որտեղ Արշակունիների գերեզմաններն ու գանձերն էին։ Չկարողանալով տիրել այդ բերդին՝ պարսիկները գնում և գրավում են Անի բերդը Դարանաղիում, որտեղ ևս ամփոփված էին հայ Արշակունիները։ Նրանց չի հաջողվում քանդել Սանատրուկ արքայի շիրիմը, սակայն արքայական մյուս գերեզմանները բացում են և թագավորների ոսկորները գերեվարում։ Վասակ Մամիկոնյանը հայոց 60 հազարանոց զորքով ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորները և վերաթաղում Արագած լեռան լանջին՝ Աղձք գյուղում։

Շապուհը, համոզվելով, որ ռազմական ճանապարհով ոչ մի հաջողության չի հասնում, որոշում է խաբեությամբ ձերբակալել Արշակին։ Դեսպանների միջոցով նա հայոց արքային Տիզբոն է հրավիրում՝ վիճելի հարցերը կարգավորելու պատրվակով։ Նա իր մատանիով կնքված աղ է ուղարկում, ինչը պարսիկների բարձրագույն երդումն էր համարվում։ Ի վերջո Արշակը Վասակ Մամիկոնյանի ուղեկցությամբ 368թ․ մեկնում է Պարսկաստան։ Շապուհն Արշակին փորձելու նպատակով հրամայում է արքունի դահլիճի հատակի կեսը ծածկել հայկական հող ու ջրով, իսկ մյուս կեսը թողնել պարսկական։ Պարսից հողի վրա Արշակը խոսում էր զղջումով, իսկ հայկականի վրա խրոխտանում և սաստիկ ըմբոստանում էր։ Շապուհը հրամայում է ձերբակալել Արշակին և փակել Անհուշ բանտում։

Շապուհի հրամանով պալատ են բերում նաև Վասակ Մամիկոնյանին։ Շապուհը ծաղրում է նրան՝ ասելով․ «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր խանգարիչը, որ այսքան չարչարեցիր մեզ․․․ Ես քեզ պիտի աղվեսի մահով սպանեմ»։ Վասակ սպարապետը արժանապատվորեն պատասխանում է․ «Այժմ, երբ ինձ տեսնում ես կարճահասակ, մեծությանս չափը չես հասկանում, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվես։ Բայց մինչ ես Վասակն էի՝ հսկա էի, մի ոտքս հենում էի մի լեռան վրա, իսկ մյուսն էլ՝ մյուս լեռան․ երբ հենվում էի աջ ոտքիս վրա, աջ կողմի լեռն էր գետնի տակ անցնում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ կողմի լեռն էր գետնի տակ անցնում։ Այդ երկու լեռներից մեկը դու էիր, իսկ մյուսը՝ հունաց թագավորը»։ Կատաղած Շապուհը հրամայում է սպանել Վասակին։ Շուտով բանտում նահատակվում է նաև Արշակ թագավորը։

Եթե Արշակի և Վասակի արարքները դիտարկենք հայի տեսանկյունից, անշուշտ, դա արժանապատիվ և հայրենասեր առաջնորդներին վայել քայլ էր: Ճիշտ է, նրանք երկուսն էլ նահատակվեցին, բայց արժանապատիվ կերպով: Նրանց արարքը նման էր Արտավազդ երկրորդի արարքին, երբ նա ցույց տվեց իր ոգու արիությունը և չխոնարհվեց Կլեոպատրայի առաջ: Սակայն, եթե դիտարկենք դիվանագիտական տեսանկյունից, ապա, ըստ իս, չմտածված և անիմաստ քայլի դիմեցին, ինչի պատճառով էլ մահվան դատապարտվեցին, հատկապես Վասակը: Կարծում եմ, եթե նրանք մի փոքր խորամանկ լինեին և դիվանագիտական հմտություններ ունենային՝ կկարողանային բանակցել Շապուհի հետ և իրենց համար ձեռնտու պայմանավորվածություն ձեռք բերել ընդդեմ Հռոմի, ինչի արդյունքում նրանց կհաջողվեր ոչ միայն ողջ մնալ և հետ վերադառնալ հայրենիք, այլև ձեռք բերել Շապուհի նման դաշնակից:

4․ Ինչպե՞ս ավարտվեց Արտագերսի պաշտպանությունը։ Պապը ե՞րբ դարձավ Հայաստանի թագավոր։ Ինչո՞վ ավարտվեց 370թ․ Ատրպատականում տեղի ունեցած ճակատամարտը։ Բնութագրե՛ք Մուշեղ սպարապետի արարքը։

Արշակի Տիզբոն մեկնելուց հետո Փառանձեմը 11 հազարանոց զորքով ամրացավ Արտագերս ամրոցում և երկարատև և հերոսական դիմադրություն ցույց տվեց պարսիկներին: Փառանձեմի միակ հույսը որդու՝ Պապի վերադարձն էր, որին նա Վաղես կայսեր մոտ էր ուղարկել՝ օգնություն խնդրելու: Թշնամին ներխուժում է ամրոց, ոչնչացնում ողջ մնացածներին, իսկ Փառանձեմին անմարդկային խոշտանգումների ենթարկելով՝ սպանում:
Պապը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած մի զորաջոկատով 370 թվականին վերադառնում է Հայաստան և հաստատվում հայոց գահին և կառավարում մինչև 374 թվականը:

370 թվականին սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը 40 հազար զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը: Այնտեղ էր եկել Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժան Արծրունին: 370թ. Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղ սպարապետի հրամանով մահապատժի ենթարկվում: Հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանն ու կանանոցը: Մուշեղը հրամայում է, որ կանանոցը վերադարձնեն Շապուհին, ինչի պատճառով հայ նախարարներից ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին: Պապը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել է իր մոր հանդեպ դաժան վարված մարդու կանանոցը։
Մուշեղի արարքն էլ կարող ենք դիտարկել 2 տեսանկյունից: Այդ արարքը հայ տղամարդուն արժանավայել արարք էր: Մուշեղը կանանց չներքաշեց իր և Շապուհի գործերի մեջ, ինչը գովելի է: Իր այդ արարքի համար նա նույնիսկ արժանացավ Շապուհի հարգանքին: Սակայն, դիվանագիտական տեսանկյունից դա այդքան էլ շահեկան և նպատակահարմար արարք չէր: Կանանոցի միջոցով Մուշեղը կարող էր ինչ-որ բան կորզել Շապուհից կամ, ուղղակի, Շապուհին իրենցից կախման մեջ պահել:

5․ Ներկայացրե՛ք Ձիրավի հաղթական ճակատամարտը։ Ի՞նչ պատժի արժանացավ դավաճան Մերուժանը։

Տեղեկանալով, որ 371թ. պարսից մեծաքանակ զորքը կրկին ներխուժել է Հայաստան և հասել Միջնաշխարհ, Պապը հրամայում է հայոց զորքերը հավաքել Այրարատ նահանգի Բագևրանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայկական զորքին են միանում նաև հռոմեական զորաջոկատները: Հայոց զորքի թիվը ավելի քան 90 հազար էր:
Տերենտիոսը հորդորում է Պապին և Ներսես կաթողիկոսին ապահովության համար բարձրանալ Նպատ լեռը և այնտեղից դիտել մարտը: Այնտեղ է գնում նաև Մուշեղ Մամիկոնյանը: Կաթողիկոսի բարեխոսությամբ փարատվում է Պապի զայրույթը Մուշեղի նկատմամբ։ Մուշեղը սուրբ երդում է տալիս, ստանում կաթողիկոսի օրհնությունն ու թագավորի բարի մաղթանքը, որից հետո կրկին սանձնում զորքի հրամանատարությունը:
Լուսադեմին սկսվում է Ձիրավի ճակատամարտը: Ներսես կաթողիկոսը, բազուկները տարածած, հայոց հաղթանակի համար աղոթում է Նպատ լեռան վրա: Մուշեղ սպարապետի գլխավորած զորագնդերը գրոհում են պարսիկների վրա և կատարյալ հաղթանակ տանում:

Պարսից զորքի մնացորդները դիմում են փախուստի: Մերուժան Արծրունուն Սմբատ Բագրատունին ձերբակալում է և, երկաթե շամփուրը տաքացնելով, բոլորում է պսակի ձևով և շիկացնելով ասում. «Քեզ պսակում եմ, Մերուժա՛ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով»: Շիկացած շամփուրը դնում է Մերուժանի գլխին և այդպես մահապատժի ենթարկում դավաճանին:

6․ Հայոց պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդման ուղղությամբ ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը։ Ի՞նչ արտաքին քաղաքականություն էր վարում նա։ Ներկայացրե՛ք Պապի կերպարը։

Պապը և Մուշեղը զբաղվում են պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ: Բանակի թիվը հասցվում է մոտ 100 հազարի: Հոգևորականների եղբայրներին, որդիներին և ազգականներին պարտադրվում է պետական ծառայություն կատարել:
Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը: Հայոց կաթողիկոսական աթոռին Ներսես Մեծի մահից հետո Աղբիանոսի տոհմից բարձրացած Հուսիկ-Շահակն այլևս Կեսարիա չի մեկնում՝ ձեռնադրվելու մետրոպոլիտի կողմից, ինչով հաստատվում էր Հայոց կաթողիկոսական աթոռի սկզբնական ինքնուրույնությունը:

Պապը հայոց պատմության նշանավոր արքաներից մեկն էր: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա վարում էր ինքնուրույն քաղաքականություն և ոչ ոքից կախում չուներ: Երկրի զարգացման համար մի շարք կարևոր բարեփոխումներ կատարեց: Վառ և եռանդուն կերպար է Պապը, որը, սակայն, շատ է քննադատվել հայ պատմիչների կողմից: Ինչպես գիտենք, մեր պատմությունը ներկայացրել են հոգևորականները: Պատճառներից մեկը, թե ինչու են պատմիչները քննադատել Պապին այն է, որ Պապի բարեփոխումները ի վնաս եկեղեցու են կատարվել: Պապը վերացրել է «պտղի և տասանորդների կարգը»: Հօգուտ արքունիքի՝ եկեղեցուց կտրել է դեռևս Տրդատ Մեծի տված հողի մեծ մասը:

Նաև ասում են, որ Պապի ներսում դևեր են եղել և նրանք են կառավարել Պապին: «Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գնալ, իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր ու ասում՝ «Մի՛ վախեցեք, սրանք իմն են», և ամեն մարդ ամեն ժամանակ այսպիսի կերպարանքներ էր տեսնում նրա վրա: Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր ու միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես հայրապետը կամ Խադ սուրբ եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դևերն ի չիք էին դառնում և աներևութանում:
Հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նախատում էր նրան ու հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս ոտք դնել եկեղեցու շեմքին ու ներս մտնել: Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստական գործերից հրաժարվի, ուղղության գա. շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարության գա: Իսկ Պապ թագավորն ամենևին չէր լսում նրան, այլ դեռ հակառակում էր և հետը թշնամանում, նրա մահվանն էր սպասում և ցանկանում սպանել նրան, բայց հունաց թագավորի ահից չէր համարձակվում նույնիսկ նրան խոսքով անարգել հայտնապես կամ նրա դեմ խստություն բանեցնել, թող թե մահացնել»: