1. Ո՞վ հաջորդեց Պապին, ինչո՞վ էր նա նշանավոր։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ Մուշեղ Մամիկոնյանը։ Մեկնաբանե՛ք նրա վերջին խոսքերը։
Պապին հաջորդեց նրա ազգական Վարազդատը, որը կառավարել է 374-ից 378թթ.: Նա վերադարձել էր Հռոմից, ուր հեռացել էր՝ խուսափելով Շապուհի հետապնդումներից։ Վարազդատը կայսրությունում գտնվելու տարիներին հայտնի էր դարձել որպես օլիմպիական խաղերի հաղթող։
Բատ Սահառունին մտադիր էր Մուշեղ Մամիկոնյանից խլել սպարապետության պաշտոնը, ուստի Վարազդատին սկսում է տրամադրել Մուշեղի դեմ՝ հավատացնելով, որ Մուշեղը թագավոր դառնալու նպատակով կազմակերպել է Պապի սպանությունը։ Խնջույքի ժամանակ որոշում են սպանել Մուշեղին, և ամենաթեժ պահին Բատը սպանում է Մուշեղին։
Մուշեղ Մամիկոնյանի վերջին խոսքերն էին. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու… հատուցումն ա՞յս եղավ։ Բայց այս մահը երանի՜ թե ձիու վրա հասներ»։ Մուշեղն այս խոսքերով ցանկանում էր ասել, որ իրեն ոչ արժանավայել ձևով մահացավ։ Նա նախընտրում էր կռվի դաշտում՝ ձիու վրա զոհվել, քանի որ յուրաքանչյուր զորականի համար կռվի դաշտում ընկնելը պատիվ է։
2. Ներկայացրե՛ք Մանվել Մամիկոնյանի գործունեությունը։ Ե՞րբ և ինչո՞ւ Արշակ III-ը հեռացավ Հայաստանի արևմտյան մասը։ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խոսրով IV-ը երկրի միավորման համար։
Մուշեղին հաջորդում է Պարսկաստանից հայրենիք վերադարձած Մանվել Մամիկոնյանը։ Նա տեր է կանգնում Մամիկոնյան տոհմի տանուտերության և նահապետության առաջնորդությանը և ստանձնում սպարապետության գործը՝ պահանջելով Վարազդատից հեռանալ երկրից։ Վարազդատը հարկադրված հեռանում է երկրից, իսկ Բատ Սահառունուն, ինչպես նաև Մուշեղի սպանության մյուս մեղսակիցներին մահապատժի են ենթարկում Մանվելի հրամանով։ Մանվել Մամիկոնյանը իր խնամակալության տակ է վերցնում Պապի որդիներին՝ Արշակին և Վաղարշակին, և նրանց հաստատում հայոց գահին։ Արշակին Մանվելն ամուսնացնում է իր դստեր՝ Վարազդուխտի հետ։
385 թվականին Հայ Արշակունիների տոհմից Խոսրովին պարսից արքան Հայաստան է ուղարկում։ Ճնշումների ենթարկվելով՝ Արշակը հեռանում է Հայաստանի արևմտյան մասը, որտեղ երկուսուկես տարի անց մահանում է։
Խոսրով IV-ը, Թեոդոսիոս I-ի համաձայնությամբ որոշ ժամանակ հարկ վճարելով, իշխում էր նաև Հայաստանի արևմտյան մասի վրա։ Նա Սահակ Պարթևին նշանակում է հայոց կաթողիկոս՝ առանց Սասանյանների հետ համաձայնեցնելու, փորձելով միավորել Հայաստանի երկու մասերը։
3. Ո՞վ էր Վռամշապուհը։ Համառոտ ներկայացրե՛ք նրա վարած քաղաքականության հիմնական արդյունքները։
Խոսրով IV-ի ձերբակալությունից հետո գահ է բարձրանում եղբայրը՝ Վռամշապուհը, որը կառավարել է 388-ից 414թթ․։ Նրա գահակալության տարիները խաղաղ և արգասավոր էին։ Քանի որ Հայաստանը բաժանված էր Սասանյան Պարսկաստանի և Հռոմի միջև, թե՛ Վռամշապուհը, թե՛ կաթողիկոս Սահակ Պարթևը մեծ ջանասիրությամբ գործում էին հանուն պետականության վերականգման։ Այդ ժամանակ Պարսկաստանում գահ էր բարձրացել Վռամ IV արքան։ Վռամշապուհը և Սահակ Պարթևը, ստանալով Վռամի համաձայնությունը, Համազասպ Մամիկոնյանին հայոց սպարապետ են նշանակում։ Կամսարականները և Ամատունիները հետ են վերադարձնում իրենց տոհմական տիրույթները։
Կոստանդնուպոլսում խռովություններ էին ծագել, և խառնաշփոթ էր ստեղծվել կայսրությունում, ինչը վտանգում էր վիճակը պարսկա-բյուզանդական սահմանային գոտում՝ Հյուսիսային Միջագետքում։ Վռամշապուհը, օգտվելով ստեղծված իրավիճակից, դիվանագիտորեն կարողանում է միավորել Մեծ Հայքի երկու մասերը՝ ախոյաններին հարկ վճարելու գնով։ Նրա գահակալման շրջանում տեղի է ունենում մշակութային դրակազմիկ իրադարձությունն․ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը(405թ․)։
4․ Քաղաքական և հոգևոր ի՞նչ մթնոլորտ էր Մեծ Հայքում Արտաշես Արշակունու օրոք։ Ի՞նչ դիրք էր բռնել կաթողիկոս Սահակ Պարթևը։ Ներկայացրե՛ք Արտաշես Արշակունու գահազրկման գործընթացը։
Ազդեցիկ նախարարները կարծում էին, որ Արտաշեսն իբրև թե հեղինակազրկվել է և կործրել երկրի կառավարման ղեկը։ Նրանք խնդիր էին դրել գահնկեց անելու Արտաշեսին, ինչի համար դիմում են պարսից արքային։ Պառակտված ուժերը հաշտեցնելու միակ հույսը Սահակ Պարթևն էր, որը կտրականապես դեմ լինելով Արտաշեսին գահընկեց անելու մտքի հետ, ասում էր․ «Քավ լիցի՝ իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին․․․»։
Մի խումբ նախարարներ, որոնք ցանկանում էին գահընկեց անել Արտաշեսին, երց Սուրմակի հետ բողոքով գնում են պարսից արքունիք՝ չարախոսելով, թե իբրև Արտաշեսը և Սահակ Պարթևը հույների(բյուզանդացիների) կողմն են անցել։ Պարսից արքա Վռամ V-ը իր պալատ է կանչում Արտաշեսին և Սահակ Պարթևին։ Տիզբոնի հրապարակում անցկացվում է քննություն, որի արդյունքում Վռամը, Արտաշեսի խոսքերին ուշադրություն չդարձնելով, լսում է չարախոսներին և, Արտաշեսից թագավորությունը վերցնելով, նրան արգելափակում Պարսկաստանում։ Այսպես էլ 428 թվականին Արշակունյաց թագավորությունն անկում է ապրում։
5․ Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ Արշակունիների արքայատոհմի անկումը։
Ըստ պատմիչ Եղիշեի՝ «Հայոց նախարարներին անցավ թագավորությունը, որովհետև թեպետև հարկը պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց այրուձին ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ»։
Արշակունյաց թագավորության անկումից հետո հայկական պետականությունը պահպանվում էր նախարարական համակարգի միջոցով։