Posted in Uncategorized

Միմիկրիա

Միմիկրիա   ( անգլերեն mimicry, նմանվող  ) կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում  կենդանին նմանվում է շրջապատող  միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև  գիշատիչների կողմից ոչ ուտելի  կամ դրանցից պաշտպանված կենդանիներին: Առաջացել է էվոլուցիայի  ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության  պայքարի միջոց: Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում:Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ունեն թարմ կամ  չոր տերևների գույներ,  ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն : Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի  ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների :Խոլորձի աղոթարար միջատը, որն իր անվանումն ստացել է ծաղկին անչափ նման լինելու համար, շփոթեցնում է իր զոհերին, այդ թվում՝ գիշատիչներին՝ հիանալիորեն ընդօրինակելով ծաղկի տեսքը:

Կենդանիների որոշ տեսակներ նման են կոտրված  ճյուղերի, քարաքոսերի : Որոշ չոր տերևների նման թիթեռներ շրջանաձև շարժումներ են կատարում  և  հիշեցնում թափվող տերևների : Տերևներին նմանվող շատ միջատներ ակտիվ են օրվա ամենաշոգ ժամին, երբ  նրանց համար վտանգավոր թռչունները քիչ են թռչում և հակառակը, անշարժ են առավոտյան և երեկոյան, երբ թռչունները ավելի ակտիվ են:

220px-Ctenomorpha_chronus02

Բույսերի միմիկրիան ծառայում է օգտակար կենդանիներին գրավելու և վնասակարներին վանելու համար: Հաճախ դա վերաբերվում է առանձին օրգանների և ոչ թե ամբողջ օրգանիզմին, ինչպես հատուկ է կենդանիներին: Այսպես, նեկտարազուրկ շատ ծաղիկներ նամն են մեղրատուներին, գրավում են միջատներին և ապահովում փոշոտումը: Միջատակեր բույսերի որսացող օրգանները հաճախ հիշեցնում են այլ բույսերի վառ ծաղիկների և դրանով հրապուրում միջատներին: Առանձին բույսեր իրենց փոշոտող միջատներին հրապարակող կամ խոտակեր կենդանիներին վանող հոտեր են արձակում:

Տեսքի միմիկրիայի ձևերից մեկն այն է, երբ անվնաս տեսակը պաշտպանության համար ձեռք է բերում մի այլ տեսակի գունավորումը կամ արտաքին տեսքը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։ Բացի տեսքից, այդպիսի միմիկրիայի դեպքում հնարավոր է նաև այլ հատկանիշների ընդօրինակումը՝ ձայներ, հոտեր և այլն։
Այս տեսակ միմիկրիայի վառ օրինակ է, երբ Մեքսիկայում տարածված Lampropeltistriangulumannulata անվնաս օձը էվոլյուցիայի ընթացքում ընդունել է թունավոր կորալային Micrurustener-ի խայտաբղետ գունավորումը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։

Posted in Uncategorized

«Հյուսնի պատմությունը» Վիլյամ Սարոյան

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի՛ ընկերս, մի՛ հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի՛ կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի՛ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյո՛ւսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Վերլուծություն
Կարծում եմ, որ այս պատմությունը լավատեսության և ներկայով ապրելու մասին է։ Հյուսնը անիրագործելի հանձնարարություն էր ստացել թագավորից և այդ պատճառով շատ էր հուսալքվել, նրա ընտանիքի անդամները՝ կինն ու երեխան, նույնպես, սակայն, ընկերը գիտակցում էր, որ դա կատարելը մեկ գիշերվա ընթացքում անհնարին է և ընկերոջը խորհուրդ տվեց չմտածել հաջորդ օրվա մասին, այլ պարզապես վայելել ներկան։
Ընկերը միակ լավատես կերպարն էր այս պատմվածքում, ով գիտակցում էր, որ պետք չէ վաղվա համար ներկան տապալել։ Մեր հասարակության մեջ շատ քիչ են նման մարդիկ։ Շատերի ներկան վատնվում է հենց ապագայի պատճառով։

Posted in Uncategorized

«Սովորականն ամենակարևորն է» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

ա) Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին: Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք. (ամենաանկրկնելին էրմեծամիտ էրինքնասիրահարված էրսիրված էրերիտասարդ էրհամառհետևողական էրսիրում էր դժվարություններ հաղթահարել🙂
բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Գետակը կարծում էր, որ Մեծ գետը սովորական է, ուրեմն անպետք է, անիմաստ է, իսկ ինքը ամենաանկրկնելին է, այսինքն պետք է լինի միակը, ում գովում, սիրում և կարևորում են։ Բայց նրա մեծամտությունն այնքան շատ էր, որ նա չէր նկատում, թե այդ Մեծ գետակը, ով սովորական էր թվում, ինչքան բարի գործեր է կատարել մարդկություն համար, սակայն այդ ամենից չի մեծամտացել։
Կյանքում էլ է այդպես․ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենցից այն կողմ ուրիշ ոչ ոք գոյություն չունի, և բացի իրենցից մյուսները սովորական են։ Նրանք շատ են մեծամտանում այդպիսի մտքերից և չեն էլ նկատում, թե այդ ընթացքում ինչքան են չարանում, գոռոզանում, իսկ այն մարդիկ, ովքեր չեն մեծամտանում և մարդկության, բնության, կենդանիների համար բարի գործեր են անում, սկսում են ավելի սիրվել։ Այդ ժամանակ մեծամիտները չեն հասկանում, թե մարդիկ ինչու են այդ «սովորական» մարդկանց վրա ուշադրություն դարձնում և սիրում։

Posted in Uncategorized

«Հովանոցը» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…

Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

ա)  Երկու համամեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունըՎերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:

1) Գնահատված կյանք

Աղջիկը գնահատում էր իրեն սիրողին և պատրաստ էր նրա հետ անցնել բազում փորձությունների միջով։ Նա գիտակցում էր, որ ապրելու տեղ չունեն, իսկ տղան հնարավորություն չունենալու պատճառով, ժամանակավոր ապրելավայր էր առաջարկում հովանոցը։

2) Չգնահատված կյանք

Աղջիկը չգնահատելով աղքատ տղայի սերը՝ ամուսնացավ հարուստի հետ։ Նա ապրում էր երեք սենյականոց բնակարանում, բայց դժբախտ էր, իսկ եթե ապրեր հովանողում, կանցներ դժվարությունների միջով, բայց կլիներ երջանիկ։ Նա խուսափեց դժվարություններից և ապրեց ապահով, բայց հոգով՝ դժբախտ կյանքով։

բՈ՞րն է ստեղծագործության գաղափարըհեղինակի ասելիքըՀամաձա՞յն եք այդ գաղափարի հետՀիմնավորե՛ք:

Ըստ իս ստեղծագործության գաղափարն այն էր, որ պետք է գնահատել ուրիշների աջակցությունը և երբեք չպետք է անտեսել այն: Ես համաձայն եմ այս գաղափարի հետ, որովհետև երբեք չես իմանա՝ ինչ կլինի քեզ հետ ապագայում։ Պետք է գնահատել ուրիշների աջակցությունը: Եթե ինչ-որ իրավիճակում հայտնվես, երբ ունենաս օգնության կարիք, և հայտնվի այդ մեկը՝ ով պատրաստ է օգնել քեզ, երբեք չպետք է անտեսես և չգնահատես նրա աջակցությունը:

Posted in Uncategorized

Համո Սահյան

-Ո՞վ է Համո Սահյանը
Համո Սահյանի իրական անունը եղել է Հմայակ Սահակի Գրիգորյան, ծնվել է 1914թ-ի ապրիլի 14-ին Լոր, Հայաստանում։ Եղել է հայ սովետական բանաստեղծ։ 1905թ-ին հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

-Հետաքրքիր դեպք Սահյանի կյանքից
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը:

-Ասույթներ Սահյանի մասին
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան  Համոն: …Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը… (Կայսին Կուլիև)

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները…  (Ռազմիկ Դավոյան)

-Համո Սահյան «Ամպրոպից հետո»
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

-«Ամպրոպից հետո» բանաստեղծություն վերլուծություն
Այստեղ դեպքերն ընթանում են ամպրոպից հետո։ Իսկ ի՞նչ է խորհրդանում ամպրոպը տվյալ ստեղծագործությունում։ Ըստ իս ամպրոպն այստեղ խորհրդանշում է մեր կյանքում տեղի ունեցով դժբախտությունները, ցավերը, տառապանքները։ Կան մարդիկ, ովքեր ցավից, տառապանքից հետո ավելի են ուժեղանում և սկսում են աշխատել, գործել այնպես, որ անցյալում մնան բոլոր անհաջողությունները։ Տառապանքից հետո ամեն փոքրիկ լավ բան ավելի գեղեցիկ և հաճելի է ընկալվում․․․
Կարծում եմ, որ ստեղծագործությունում ներկայացված են հենց այդպիսի մարդիկ, սակայն այն վերագրված է անկենդան բնությունը։ Երկինքը ամպրոպի ժամանակ մուգ է լինում, մռայլ է լինում, իսկ ամպրոպից հետո ավելի կապույտ քան երբևէ եղել է, որովհետև նա անցել է ցավի, տառապանքի միջով և պայքարել է և հիմա կյանքը ընկալում է ավելի պայծառ ու գեղեցիկ։ Նույնը կարող եմ ասել նաև խոտերի, կակաչի, սարերի, թռչունների և բանաստեղծությունում ներկայացված այլ կերպարների մասին։

Posted in Իրավունք

Սահմանադրական կարգի հիմունքները

Այս շաբաթ հասարակագիտության առարկայի քննարկման թեման կապված էր օրենսգրքի կետերի հետ։ Ունեցանք ուսումնասիրություններ այդ թեմայով, նաև կատարեցինք խմբային առաջադրանք, որի ժամանակ մեզ առաջադրվում էր Սահմանադրական կարգի հիմունքների՝ Գլուխ 1-ից ութ կետ, և մենք խմբով պետք է ուսումնասիրեինք այդ բոլոր ութ կետերը և ընտրեինք դրանցից չորսը, որոնք կարծում էինք, որ ամենակարևորն են։ Ըստ իս նման քննարկումներն ու խմբակային կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են կրթության մեջ։ Ստորև ներկայացրած է իմ և իմ խմբի մասնակիցների ընտրած չորս կետերը, որոնք ամեաանհրաժեշտն ենք համարել։

Հոդված 2 Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրություններիհանրաքվեներիինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ներքաղաքական վիճակում, որ այս հոդվածն ամբողջովին դրված է կասկածի տակ։ Այսօր շատ են խոսում, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ անհատին կամ կազմակերպությանը։ Այն հիմա ամենաարդիական և քննարկվող թեմաներից է։

Հոդված 3 Մարդընրա արժանապատվությունըհիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք էՄարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Այսօր, մի քանի տարի առաջ, և ընդհանրապես ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք չի եղել, անկախ իր սոցիալական, առողջական վիճակից և գաղափարներից։ Օրինակ՝ սովորական աշխատողն ու բարձր պաշտոնյան իրարից ներկայացնում են տարբեր արժեքներ ՀՀ համար, մեկը պետության համար կարևոր և իսկապես բարձրագույն արժեք է, մյուսը ոչ այնքան։ Եվ չեմ կարծում, որ սա միայն մեր երկրում է , միանշանակ ամբողջ աշխարհում էլ այդպես չէ, սակայն աշխարհում մարդը կլինի՞ բարձրագույն արժեք, դա կախված է իր սոցիալական և առողջական վիճակից, ինչպես նաև իր գաղափարներից։

Հոդված 5 Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներինիսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Միանշանակ կարող եմ ասել, որ Սահմանդրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, սակայն սահմանադրական շատ օրենքներ հարմարեցված են որոշ անձանց, և հաճախ այն դառնում է բարձրագույն իրավաբանական ուժ, երբ պետք է լինում որոշ անձանց։ Այսպիսով այս կետն իմ կարծիքով որոշ չափով համապատասխանում է իրականությանը, որոշ չափով ոչ։
Եվ նաև կարճ քննարկում ունեցանք վերջին կետի մասին, ըստ որի ՀՀ վավերացրած պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային նորմերը։ Մի փոքր շեղվելով թեմայից խոսեցինք վերջերս շատ քննարկված Ռուս-թուրքական կամ Մոսկվայի պայմանագրի մասին։ Քանի որ այն չի կարելի համարել միջազգային իրավական նորմերին համապատասխանող պայմանագիր։ Այն կնքվել է ռուսների և թուրքերի միջև, իսկ հարցի շատ կարևոր մասեր վերաբերում են Հայաստանին, իսկ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի ներկայացուցիչ չի եղել և չի մասնակցել պայմանագրի կնքման գործընթացին։ Ավելի կոնկրետ՝ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Եվ նաև մեկ այլ հանգամանք, պայմանագիրը կնքվել է և դրա ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։ Սա նույնպես միջազգային նորմերին չի համապատասխանում։

Հոդված 6 Օրինականության սկզբունքը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններորոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերը նշված հատվածում ինչպես ասեցի սահմանադրության շատ օրենքներ հարմարեցված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, և որքան էլ դա այդպես է կամ ոչ՝ դրանից տուժում են այն մարդիկ որոնց «հարմարեցված չեն» այդ օրենքները, ինչպես նաև այս տիպի լուրջ խնդիրների պատճառով է տուժում մեր պետության բարձրագույն իրավաբանական ուժը։

Posted in Uncategorized

Ինքնաստուգում

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույ.ծ, համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձ….թ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։
Ակունք – 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
բարձունք – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
խճանկար – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
անդունդ – 2 ձայնավոր, ձ բաղաձայն,
հրաժեշտ – 1 ձայնավոր, 6 բաղաձայն,
պայթյուն – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
դաստիարակ – 4 ձայնավոր, 5 բաղաձայն,
մանրէ – 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
սրբատաշ – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
հյուլե – 1 ձայնավոր, 4 բաղաձայն,
անընդհատ – 2 ձայնավոր, 6 բաղաձայն,
սրընթաց – 1 ձայնավոր, 6 բաղաձայն,
մերթընդմերթ – 11 բաղաձայն,
մտավոր – 1 ձայնավոր, 5 բաղաձայն,
դազգահ – 2 ձայնավոր, 4 բաղաձայն:

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարեոն,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամիոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբուժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեել, խնայել, հիանալ, որդիական

Posted in Uncategorized

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ» պատմվածքը փոքր տարիքում ընթերցել էի, սակայն բոլորովին չէի հավանել, որովհետև ինձ թվում էր, որ պարզապես հարուստ բառապաշարով նկարագրում է դաշտը և դաշտի կենդանիներին՝ ձիուն և գայլին։ Հինգ տարի անց նորից ընթերցեցի և հասկացա, որ մեծացել եմ, հասկացա, որ այլ կերպ եմ ընկալում պատմվածքի բովանդակությունը, հասկացա, որ այս պատմվածքում ուղղակի հարուստ բառապաշար չէ, պարզապես այդ բառապաշարի տակ թաքնված է ծնողի սերը, որը անսահման է, երեխանեի միամտությունը և այլ շատ թաքնված մտքեր։
Ձին և գայլը կռվում էին իրենց ձագերի համար, որովհետև ձին փորձում էր պաշտպանել իր քուռակին, իսկ գայլը չէր ցանկանում սոված թողնել իր ձագերին։ Այս ամենը խոսում է մայրական սիրո մասին, որ նրանք կարող են իրենց կյանքը փոխարինել երեխայի քաղցած չմնալու հետ։ Ըստ իս, ձին և գայլը ամենևին հակադիր կերպարներ չէին, որովհետև նրանք երկուսն էլ սիրող մայրեր էին, և ի վերջո բնույան օրենքն է այդպիսին, որ գայլերը պետք է սնվեն իրենցից թույլերով, և այս պարագայում գայլին մեղադրելը շատ սխալ կհնչի։