- Ո՞վ է Դանիել Վարուժանը․
Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։ - Դանիել Վարուժան «Անդաստան»
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։ - «Անդաստան» բանաստեղծության բառարան
ակոս – Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
կոչնակ – Եկեղեցի հրավիրող կոչնազանգ
կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ - «Անդաստան» բանաստեղծության փոխակերպումը գրաբարից աշխարհաբարի
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող լինի…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի մեջ ակոսին.
Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող լինի:
Արևմտյան կողմն աշխարհի|
Բերրիությո՜ւն թող լինի…
Ամեն աստղից ցող կաթա,
Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Ցորենի ոսկի ծովի մեջ
Թող հավետ լողա գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող լինի:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող լինի։
Author: araxkalijain
Կոնֆուցիոս: Զրույցներ և ասույթներ
Կոնֆուցիոսն ասում է.
- Երիտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:
- Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից:
- Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:
- Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:
- Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:
- Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:
- Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
- Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:
- Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:
- Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:
- Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
- Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
- Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:
- Մարդը ինքը կարող է ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:
- Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:
- Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:
- Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:
Կոնֆուցիոսի մտքերի վերլուծություն․
Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :
Այստեղ մարդուն չափում են իրենց գիտելիքներով, մտածելակերպով և մակարդակով։ Եթե մարդ ունի ցածր մակարդակ և ամեն լուրջ թեմա նա կարող է ծաղրի առարկա դարձնել, ապա պետք չէ նրա հետ խոսել։ Պետք է խոսել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կվերաբեվեն զրույցին այնպես, ինչպս դու ենթադրում ես, օրինակ դու նրանից խորհուրդ կհարցնես, որովհետև նեղ իրավիճակում ես, եթե նա լինի վեհ մարդ, ապա նա կմտածի և համապատասխան խորհուրդ կտա, իսկ եթե լինի միջինից ցածր մարդ, ապա նա միգուցե ծաղրի նրա համար, որ նա իքնուրույն չի կարողանում որոշում կայացնել։
Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:
Այս միտքը շատ ճիշտ է արտահայտված, որովհետև կա մարդկանց մի մաս, ովքեր մտածում են, որ միայն երեխաներին պետք է դաստիրակել, մտածում են, որ բոլոր չափահասներն արդեն դասիրակված են, սակայն շատ ու շատ չափահասներ չունեն այն դաստիրակությունը, որն ունի օրինակ տաս տարեկան երեխան։ Այսպիսով դաստիրակվելու համար որևէ տարիք չկա, բոլորը մինչև կյանքի վերջ պետք է դասիարակվեն։
Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
Հնում, երբ դեռ չկար համացանցը, իսկ հեռուստատեսությունը նոր էր լույս տեսնում, մարդիկ չէին մտածում հայտնի կամ ճանաչված լինելու մասին, այն ժամանակ մարդիկ փորձում էին պարզապես կատարյալ լինեին իրենց շրջապատում, որպիսի բոլորը ցանկանակ նրանց հետ շփվել։ Այժմ, երբ աշխարհում կան բազմաթիվ ճանաչված մարդիկ, բոլորը ցանկանում են նմանվել նրանց և ունենան մեծ լսրան։
Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
Մարդիկ, ովքեր արդեն գտել են իրենց և իրենց եսը, ուրիշներից կախվածություն չունեն շփվում են ազատ, որովհետև գիտեն, որ իրենք գիտեն այն ինչ պետք է և երբեք գլուխները չեն կախի նրանց հետ շբվելուց։ Իսկ մարդիկ ովքեր փոքր են, դե իհարկե այստեղ փոքր բառը փոխաբերական իմաստով է գործածվում, այն նշանակում է, որ մարդիկ դեռ չեն գտել իրենց սեփական եսը, չեն կողմնորոշվել իրենց նախասիրություններում, միշտ քայլում են արդեն «մեծ» մարդկանց հետևից, որպիսի նրանցից բան սովորեն և կարողանան առաջ գնալ։ Բայց նրանք հեշտ չեն ապրում «մեծ» մարդկանց հետ, որովհետև կամ ամաչում են, կամ մտածում, որ իրենց գիտելիքները այնքան շատ չեն և դա կարող է ամաչելու առիթ տալ։
Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
Այն մարդիկ, ովքեր գիտեն լսել և չհակաճառել նրանք ամենևին էլ հիմար չեն, որովհետև նրանք համաձայնվում են իրենց զրուցակցի հետ և նրանց կարծիքը հաշվի են առնում, ինչքան էլ իրենց կարծիքը տարբերվի նրանք լռում են, դա հագանքի նշան է։
Դաս 18
Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ․
Բնության մեջ ոչ մի օրգանիզմ չի կարող գոյություն ունենալ առանց միջավայրի և այդտեղ ապրող մյուս օրգանիամների հետ կապված է, որովհետև , օրինակ՝ մի օրգանիզմը սնվում է մյուսով և ինքն էլ իր հերթին սնունդ է ծառայում երրորդի համար: Օրգնիզմների մեջ գոյություն ունեցող կապերը կարող են լինել շահավետ և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար: Մյուս կողմից նույն ապրելավայրում կողք կողքի կարող են գոյություն ունենալ տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր լինեն իրար նկատմամբ:
Կապի այն տեսակը, որը երկկողմանի շահավետ է, կոչվում է սիմբիոզ /հուն. նշ. է համակեցություն/ և նշանակվում է ++: Սիմբիոզի դրսևորում է նուտուալիզմը /նուտուս նշ. է փոխադարձ/, որի դեպքում տեսակների միջև կապն այնքան սերտ է, որ առանց իրար դրանք այլևս գոյություն ունենալ չեն կարող, օր՝. քարքարոսը, որի մարմինը բաղկացած է երկու օրգանիզմից՝ սնկից և ջրիմուռից: Սունկը ջրիմուռի համար ծառայում է որպես գրունտ, որի վար աճում է և նրան մատակարարում է հանքային տարրեր, փոխարենը ջրիմուռը սնկին ապահովվում է լուսասինթեզի ժամանակ, սինթեզած սննդանյութով: Եթե սնկի և ջրիմուռի այս տեսակներին առանձնացնենք, ապա առանց իարա, առանց համատեղ կեցության նրանք գոյություն ունենալ չեն կարող: Նուտուալիստական կապն առկա է ծաղկավոր բույսերի և դրանք փոշոտող թռչունների և միջատների միջև, խոտակեր կենդանիների, նորմալ մարսողության գործընթացի և դրանց մարսողական ուղիում ապրող միկրոօրգանիզմների միջև: Մարդու օրգանիզմում ևս մարսողական ուղիներում ապրում են օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են մարսողությանը: Եթե մարդը երկարատև բուժվելու ընթացքում զանազան և ուժեղ անտիբիոտիկներ է ընդունում, ապա այս միկրոօրգանիզմները ոչնչանում են և հիվանդի մոտ ի հայտ է գալիս դիսբակտերիոզը: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ մի նշանակություն չունի մյուսի համար, կոչվում է կոմենսարիզմ, օր՝. մի շարք թռչունների և գետնափոր կենդանիների բներում ապրում են հոդվածոտանիները, որոնք սնվում են բնի տիրոջ սննդի մնացորդներով կամ արտաթորանքներով և նպաստավոր միկրոկլիմա են ստեղծում բնում: Սեփական բնում այս օրգանիզմների առկայության նկատմամբ բնի տերը միանգամայն անտարբեր է: Այս կապն առկա է նաև առյուծների և բորենիների միջև, քանի որ երկրորդները սնվում են առաջինների սննդի մնացորդներով: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ շահավետ՝ կործանարար է մյուսի համար նշանակվում է +- և կոչվում է գիշատչություն և մակաբուծություն: Գիշատիչը սնվում է զոհով /գիշատիչ-զոհ համակարգ/: Գիշատիչը սնվում է զոհով և էվոլուցիայի ընթացքում երկուսն էլ անընդհատ կատարելագործվում են, և՛ զոհը, և՛ գիշատիչը ցանկացած իրաբիճակում պետք է կարողանա արագ կողմնորոշվել, լավ վազել, ունենալ հատկապես սուր լսողություն, հոտառություն, որպեսզի գիշատիչը կարողանա հաջող որս կատարել, իսկ զոհը՝ փախչել: Մակաբույծը, ի տարբերություն գիշատչի, չի ձգտում ոչնչոցնել իր տիրոջը, որովհետև կզրկվի և՛ սննդից, և՛ բարենպաստ ապրելավայրից: Նման փոխհարաբերության դեպքում ձևավորվում է մակաբույծ-տեր համակարգը, որտեղ ի տարբերություն գիշատիչ-զոհ համակարգի, կողմերը հարմարվում են միմյանց: Դեռ ավելին մակաբույծը էվոլուցայի ընթացքում կորցնում է իր որոշ օրգանները՝ հոտառություն, շոշաելիք, մաշկային ծածկույթ, կարճանում է նաև մարսողական ուղին և այլն: Մակաբույծի համար կործանարար է միայն տիրոջ մահը, բայց այս դեպքում էլ նա դնում է բազմաթիվ ձվեր, որով մեծանում է նոր տիրոջ հետ հանդիպելու հավանականությունը և տեսակը պահպանվում է: Կապի այն տեսակը, որը շահավետ չէ կողմերից և ոչ մեկի համար, կոչվում է մրցակցություն և նշանակվում է = : Եթե երկու տարբեր տեսակներ միջավայրի նկատմամբ դրսևորում են նույն պահանջմունքը, ապա դրանց միջև ծագում է մրցակցություն, հաղթում է այն տեսակը, որն ավելի լավ է հարմարված միջավայրի պայմաններին: Պարտվողը պետք է կամ ոչնչանա կամ փորձի որոնել, գտնել նոր ապրելավայր: Կապի հազվադեպ հանդիպող տեսակ է ամենսալիզմը, որի դեպքում կապը ոչ մի նշանակություն չունի կողմերից մեկի և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար է մյուսի համար, օր.՝ պենիցիլյում սունկը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է անտիբիոտիկ, որը սպանում է հիվանդածին միկրոօրգանիմներիին և այդ փաստ նկատմամբ սունկը միանգամայն անտարբեր է: Որոշ կապտականաչ ջրիմուռներ իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույններ, որոնք թունավորում են ջուրը: Վերջինս բավական մեծ վտանգ է ներկայացնում ջուր խմող կենդանիների համար: Նույն ապրելավայրում կարող են գոյություն ունենալ երկու տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր են իար նկատմամբ: Սրանց միչև առկա է չեզոքությունը՝ նետարալիզմը, օր՝ անտառում ապրող սկյուռը և որմզդեղենը /իշայծյամ/:
human rights
Human rights are rights we have simply because we exist as human beings – they are not granted by any state. These universal rights are inherent to us all, regardless of nationality, sex, national or ethnic origin, color, religion, language, or any other status. They range from the most fundamental – the right to life – to those that make life worth living, such as the rights to food, education, work, health, and liberty.
The Universal Declaration of Human Rights (UDHR), adopted by the UN General Assembly in 1948, was the first legal document to set out the fundamental human rights to be universally protected. The UDHR, which turned 70 in 2018, continues to be the foundation of all international human rights law. Its 30 articles provide the principles and building blocks of current and future human rights conventions, treaties and other legal instruments.
The UDHR, together with the 2 covenants – the International Covenant for Civil and Political Rights, and the International Covenant for Economic, Social and Cultural Rights – make up the International Bill of Rights.
Universal and inalienable
The principle of universality of human rights is the cornerstone of international human rights law. This means that we are all equally entitled to our human rights. This principle, as first emphasized in the UDHR, is repeated in many international human rights conventions, declarations, and resolutions.
Human rights are inalienable. They should not be taken away, except in specific situations and according to due process. For example, the right to liberty may be restricted if a person is found guilty of a crime by a court of law.
Indivisible and interdependent
All human rights are indivisible and interdependent. This means that one set of rights cannot be enjoyed fully without the other. For example, making progress in civil and political rights makes it easier to exercise economic, social and cultural rights. Similarly, violating economic, social and cultural rights can negatively affect many other rights.
Equal and non-discriminatory
Article 1 of the UDHR states: “All human beings are born free and equal in dignity and rights.” Freedom from discrimination, set out in Article 2, is what ensures this equality.
Non-discrimination cuts across all international human rights law. This principle is present in all major human rights treaties. It also provides the central theme of 2 core instruments: the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, and the Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women.
Both rights and obligations
All States have ratified at least 1 of the 9 core human rights treaties, as well as 1 of the 9 optional protocols. 80% of States have ratified 4 or more. This means that States have obligations and duties under international law to respect, protect and fulfill human rights.
- The obligation to respect means that States must refrain from interfering with or curtailing the enjoyment of human rights.
- The obligation to protect requires States to protect individuals and groups against human rights abuses.
- The obligation to fulfill means that States must take positive action to facilitate the enjoyment of basic human rights.
Meanwhile, as individuals, while we are entitled to our human rights – but, we should also respect and stand up for the human rights of others.
Reported speech
Exercise 1
1. Mary said, “I will play a card game tomorrow.”
Mary informed me that she would play a card game the next day.
2. Sophie said, “I went to bed early last night.”
Sophie said that she had gone to bed early the previous night.
3. The teacher said to Jenny, „You have to learn your grammar.”
The teacher told Jenny that she had to learn her grammar.
4. Jessica told the immigration officer,” This is my first trip to England.”
Jessica told the immigration officer that was her first trip to England.
5. He told me, “You are the most beautiful girl I have ever seen.”
He told me that I was the most beautiful girl she had ever seen.
6. Marty said, “I’m going to visit my uncle next month.”
Marty said that he was going to visit his uncle the following month.
7. Lara said, “I get on with my parents really fine.”
Lara said that she got on with her parents really fine.
8. Gloria explained, “I can’t come to the party because I’m going away for the weekend.”
Gloria explained that she couldn’t come to the party because she was going away for the weekend.
9. Mark said, “My friend found a new job in the music business.”
Mark said that his friend had found a new job in the music business.
10. Judy complained, “I have already written this essay four times.”
Judy complained that she had already written this essay four times.
11. Peter announced, “I will not give up until this factory is shut down.”
Peter announced that he wouldn’t give up until this factory was shut down.
12. Her boyfriend told her,” You have bought a wonderful dress.”
Her boyfriend told her that she had bought a wonderful dress.
13. Paul said, “I don’t like my new flat.”
Paul said that he didn’t like his new flat.
14. My father told Ben, “I am sure I saw you here last week.
My father told Ben that he was sure he had seen him here the previous week.
15. Betty said, „If I knew the answer, I would tell you.”
Betty said that if she had known the answer, she would have told him.
Exercise 2
1.He works in a bank.
She said that he worked in a bank.
2.We went out last night.
She said that they had gone out last night.
3.I’m coming!
She said that she was coming.
4.I was waiting for the bus when he arrived.
She said that she had been waiting for the bus when he arrived.
5.I’d never been there before.
She said that she had never been there before.
6.I didn’t go to the party.
She said that she hadn’t gone to the party.
7.Lucy will come later.
She said that Lucy would come later.
8.He hasn’t eaten breakfast.
She said that he hadn’t eaten breakfast.
9.I can help you tomorrow.
She said that she could help me tomorrow.
10.You should go to bed early.
She said that I should go to bed early.
11.I don’t like chocolate.
She said that she didn’t like chocolate.
12.I won’t see you tomorrow.
She said that she wouldn’t see me tomorrow.
13.She’s living in Paris for a few months.
She said that she was living in Paris for a few months.
14.I visited my parents at the weekend.
She said that she had visited her parents at the weekend.
15.She hasn’t eaten sushi before.
She said that she hadn’t eaten sushi before.
16.I hadn’t travelled by underground before I came to London.
She said that she hadn’t travelled by underground before she came to London.
17.They would help if they could.
She said that they would help if they could.
18.I’ll do the washing-up later.
She said that she would do the washing-up later.
19.He could read when he was three.
She said that he could read when he was three.
20.I was sleeping when Julie called.
She said that she had been sleeping when Julie called.
5-9 апреля (Урок 2)
Упражнение 1. Прочитайте предложения, вставляя союзы поэтому, потому что, так как.
1. Весь день мы сидели дома, потому что на улице шел дождь. 2. Вчера он не был в
бассейне. так как простудился. 3. Она очень любит балет, поэтому не пропускает ни одного
спектакля. 4. Я немного опоздал, так как зашел сфотографироваться. 5. Вечерние
прогулки улучшают сон, поэтому перед сном рекомендуется пройтись по свежему
воздуху. 6. Гормоны играют важную роль в организме, потому что они являются
причиной роста и развития. 7. Непременным условием жизнедеятельности
человека и животных является непрерывное движение крови в организме, так как
кровь обеспечивает нормальный обмен веществ. 8. Все пищеварительные ферменты вызывают растворение в воде исходных веществ, поэтому огромная роль в пищеварении принадлежит этим химическим веществам.
Упражнение 2. Трансформируйте придаточные предложения причины в придаточные следствия. Замените союзы потому что, так как союзом поэтому, делая необходимые изменения в порядке следствия частей предложения.
1. Он получил отличную оценку, так как без ошибок выполнил работу.
Он без ошибок выполнил работу, поэтому получил отличную оценку.
2. Студент добился больших успехов, так как много работал.
Студент много работал поэтому добился больших успехов.
3. Я не смог сделать домашнее задание, потому что не понял его.
Я не понял, поэтому не смог сделать домашнее задание.
4. Тренировки необходимо проводить систематически, так как их положительные результаты исчезают через 3-6 месяцев бездеятельности.
Положительные результаты тренировок исчезают через 3-6 месяцев бездеятельности, поэтому их необходимо проводить систематически.
5. Листья растений имеют зеленую окраску, так как их клетки содержат пигмент-хлорофилл.
Клетки листья растений содержат пигмент-хлорофилл, поэтому они имеют зеленую окраску.
6. Водород, кислород, углерод и азот являются основными элементами живого организма, так как они составляют около 97% его массы.
Водород, кислород, углерод и азот составляют около 97% массы живого организма, поэтому они являются его основными элементами.
7. Самое распространенное неорганическое соединение в живых организмах – это вода, потому что многоклеточные организмы на 80% состоят из нее.
Многоклеточные организмы на 80% состоят из воды, поэтому она самое распространенное неорганическое соединение в живых организмах.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում
Վարդանանց պատերազմը
Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը
Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:
449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:
Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:
Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:
Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները
Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:
Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ` դագանակներով զինված, հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծ ուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:
Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:
Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:
Շարժման ծավալումը
Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր: Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուզանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:
Բյուզանդիայի թշնամական դիրքորոշումը, սակայն, ապստամբներին չհուսահատեցրեց: Նրանք քաջ գիտակցում էին, որ պետք է հույսը դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա: Հայերն անգամ պատրաստ էին օգնելու պարսիկների դեմ ապստամբած իրենց բախտակից հարևաններին:
Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:
Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:
Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:
Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների` Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը, փաստորեն, դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:
Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք: 450-451թթ. ձմեռն էր, սպառվել էին պարենի պաշարները: Ուստի սպարապետն արձակեց իր զորաբանակը՝ գարնան վերջին հավաքելու ծրագրով:
Ավարայրի ճակատամարտը
Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:
Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը:
Կռվից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ: «Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»,- այս խոսքերով դիմեց սպարապետն իր զորքին:
451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:
Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Այդ ի նկատի ունենալով՝ ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով` երկու կողմն էլ պարտություն կրեցին»:
Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն: Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը: Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները:
Ի վերջո` ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից: Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին: Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը: Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին: Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից: Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին: Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն:
Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից:
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար
Արշակ II–ի քաղաքականությունը
Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում։ Նրա խորհրդով՝ Ներսես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան Գնելն ու Տիրիթը։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրել էր Գնելի դեմ: Սակայն վերջինիս սպանությունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկվում։ Այդ դեպքերից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ Պապը: Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը: 354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը։ 359 թ. վերսկսված հռոմեա–պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II–ը օգնություն է խնդրում Արշակից։ Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շուտով Շապուհը թշնամանում է Արշակի հետ: Հայոց արքան, վերադառնալով հայրենիք, ընդունում է Արևելք եկած հռոմեական կայսեր հրավերը և նրա հետ հանդիպում է Մաժաքում։ Հայ–հռոմեական վերականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ: Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են: Պարսկա–հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Նոր գահակալած կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնելու հայերին: Այդ պայմանագիրը IV դ. հռոմեացի պատմիչ Ամմիանոսն անվանել է «ամոթալի»։
Պապ թագավոր
Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370–374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր` Վասակ սպարապետի վրեժը։ Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները` Ուրմիայից հարավ գտնվող Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում` Մեծ Հայքի և Վիրքի միջև` Կուր գետով: Մուշեղ զորավարը քանդում է նորակառույց մազդեզական ատրուշանները: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, զարգանում է տնտեսությունը: 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը: Պարսից հրամանատարներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և կանայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մորդահճի` Շապուհի նկատմամբ` ազատելով պարսից արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետմիավորված, բանակ էին դրել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետևելու ճակատամարտին: Կաթողիկոսի բարեխոսությամբ Պապի զայրույթը փարատվում է Մուշեղի նկատմամբ: Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: Ներսես կաթողիկոսը, բազուկները տարածած, աղոթում էր Նպատ լեռան գագաթին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էր: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում: Ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. Հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Հռոմեացի պատմիչ Ամմիանոսը խստորեն դատապարտել է Հռոմի այդ նենգ քայլը հայոց արքայի նկատմաբ: Պապին հաջորդած իր ազգականը` Վարազդատը (374–378 թթ.), հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, երիտասարդ էր և Մեծ Հայքի թագավորության պաշտպանության և կառավարման գործն իրականացնում էր Մուշեղ սպարապետի խորհուրդներով: Իսկ նրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը․
Թագավորը և արքունի գործակալությունները
65–428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների` գործակալների միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100–120 հազար էր։ Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստան այրուձիները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց կաթողիկոսը: Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը: Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայացուցիչներից մեկին: Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր: Պետական զինանշանը արծիվն էր։ Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ։ Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում: Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բագավանում՝ ամանորի օրը: IV դ. երկրորդ կեսից Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվող եկեղեցական ժողովներին:
Վարչական բաժանումը, քաղաքային կյանքը:
Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումը համապատասխանում էր նահանգների գավառաբաժանմանը: Վաղարշապատի կառուցումով հինավուրց Արտաշատը շարունակում էր պահպանել իր մայրաքաղաք լինելու նշանակությունը: Մեծ Հայքի մյուս քաղաքները` Վանը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Կարինը, Մուշը, Արճեշը, Դվինը, Նախիջևանը, Խլաթը, Մանազկերտը, Տիգրանակերտ անունը կրող քաղաքները կարևոր տնտեսական, մշակութային և արհեստագործական նշանակություն ունեին Մետաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող մայրուղիների վրա: Թագավորական շրջանում արքունիքը մայրաքաղաքի միջնաբերդում էր: Հայ ազնվականությունն ապրում էր թագավորական պալատին մոտ թաղամասում: Այնտեղ էր նաև թատրոնը: Քաղաքների որոշակի թաղամասերում ապրում էին առևտրականներն ու արհեստավորները՝ իրենց համքարություններով: Քաղաքներում և քաղաքամերձ ավաններում մեծ թիվ էին կազմում մերձակա հողատարածքում այգեգործությամբ և հացահատիկի մշակմամբ զբաղվող ռամիկները:
Թեմա 11․ Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունում․
Հողատիրության ձևերը
Միջնադարում ձևավորված ավատատիրության հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփականատիրությունն էր: Մեծ Հայքում մինչև 428 թ. պետական` թագավորական, ծառայողական, մասնատիրական` ժառանգական և համայնքային հողատիրության գերագույն տերը թագավորն էր: Գյուղատնտեսությունը հիմնված էր մասնավոր և համայնական հողատիրության վրա: Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները` բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական: Երկրի կենտրոնում՝ միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները` Ոստան Հայոցը: Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները: 484 թ. Պարսկաստանը ճանաչեց Տանուտերական իշխանությունը, նախարարական ժառանգական հողատիրությունը և Հայ եկեղեցին: Արևմտյան Հայաստանում Բյուզանդական կայսրությունը փոփոխեց նախարարական հողային ժառանգության` հորից որդուն անցնելու ավանդական կարգը:
Աստիճանակարգությունը
Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, Վահան Մամիկոնյանը այն անվանվեց Տանուտերական իշխանության աշխարհ: Նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին: Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրության նոր` վանքապատկան ձևը: Նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատ կանում էին ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը: Ստորին՝ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, որոնցից կազմվում էր հետևակը: VIII դ. ընթացքում բազմաթիվ հողատեր, նախարարներ ոչնչացվեցին, և ծանր հարկերի հետևանքով երկրի զարգացումը խաթարվեց: IX դ. երկրորդ կեսին Հայոց թագավորական իշխանությունը վերականգնումից հետո հայկական ավատատիրական համակարգը լիովին վերականգնվեց։
Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ
I դ. հաստատվեց Հայ առաքելական եկեղեցին: IV դ. սկզբին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման մեջ մեծ գործունեություն ծավալեցին ս. Գրիգորը և Տրդատ III–ը: Ս. Գրիգորի կոչով կառուցվեցին Հռիփսիմյան կույսերի վկայարաններ: Այդ գործում Գրիգոր Լուսավորչին օգնեցին Տրդատ թագավորը, թագուհին, թագավորի քույրը և նրանց օգնականները: Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ III Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորիչին կարգում եպիսկոպոսապետ: Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժաք–Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է հայոց կաթողիկոս: Այնուհետև նա վերադառնում է Հայաստան: Բագավանում` Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են ս. Գրիգորին: Լուսաբացին հայոց կաթողիկոսն արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է: Այդպես 301 թ. քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն: Ս. Էջմիածին Մայր տաճարի հիմնադրումից հետո հայոց կաթողիկոսը եկեղեցիներ է հիմնում` Տարոնում և Աշտիշատում:
Քրիստոնեության՝ պետականորեն ընդունման պատմական նշանակությունը
Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր և դարձան ազգային–եկեղեցական տոներ` Ամանոր, Ս. Ծնունդ, Տրնդեզ, Ս. Սարգիս, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ կամ Ս. Հարություն, Համբարձում, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը: Ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն: Հայ եկեղեցու հովանու տակ հայ գիտության ու մշակույթի մեծ գործիչների` Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և հետնորդների ստեղծագործական ժառանգությունը գումարվեց հազարամյակների խորքից եկող հայ մշակույթի ու գիտության գանձարանին: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդ ու պաշտպանը: