Posted in English

Travel guide

Are the sentences true or false?

1.Fisherman’s Wharf, Ghirardelli Square and Pier 39 are all in San Francisco.

True False

2. The Golden Gate Bridge is the shortest suspension bridge in the world.

True False

3. Alcatraz is still a prison today.

True False

4. You can see a surfboard damaged in a shark attack in the museum in Santa Cru. 

True False

5.Ice skating is a popular activity on Venice Beach.TrueFalse6. You can meet real film stars at Madame Tussauds in Hollywood.

True False

6. You can meet real film stars at Madame Tussauds in Hollywood.

True False.

7. The Grammy Museum in Los Angeles is dedicated to music and dance. 

True False

8. Space Mountain is the name of one of the hotels in Disneyland.

True False

  1. Match the person to the destination they will enjoy most. ‘I love ferry rides. They’re so much fun. I also like visiting places with an interesting and unusual history.’
Posted in Uncategorized

«Օրը՝ մուսալեռցիների հետ»

Մուսա լեռան հերոսամարտ 

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա գտնվում է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։

Մուսալեռ գյուղն այսօր

Մուսալեռը գյուղը գտնվում է Արմավիրի մարզում։ Գյուղն ունի մեկ եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, մեկ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, 2740 բնակչություն, երիտասարդական ակումբ։Հեռավորությունը Երևանից՝ 12 կմ, մարզկենտրոնից` 34 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։ Բնակչության մի մասը հայրենադարձել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և Կիլիկիայի Մուսալեռի գյուղերից 1946 թվականին։ Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 616.9 հեկտար է, որից՝ 48.3 հեկտարը արոտ, 248.3 վարելահողեր, 105.8 հեկտարը այգիները։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի ուշագրավ կառույցը նրա հյուսիս-արևելքում, բարձունքի վրա կանգնեցված հուշարձանն է՝ ի հիշատակ 1915 թվականի Մուսա լեռան հերոսական մարտերի։ 

Հարիսա՝ լեռան Մուսա

Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»: Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով: 

Ֆրանց Վերֆել՝ «Մուսա լեռան 40 օրը»

Արևմտահայաստանի Սուեդիայի շրջանի հայ գյուղերի բնակչության՝ թուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ կյանքի և մահու օրհասական պայքարն է արտացոլված Ֆր. Վերֆելի այս գրքում։ Վեպի հիմքում ընկած պատմական հերոսամարտը Մուսա լեոան վրա, որ տևեց քառասուն օր, ի հայտ բերեց հայ ժողովրդի ազատատենչ ու հերոսական ոգին, ապրելու և գոյատևելու անկոտրում կամքը։ Սա մի սովորական վեպ չէ՝ սովորական իմաստով, այլ մի դյուցազներգություն, որի իսկական հերոսը հայ ժողովուրդն է։

Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը, ինչպես և յուրաքանչյուր մարդ, զգում է կյանքի ազատությունը յուրովի՝ հոգով, սրտով, ինչպես նաև իր ապրելակերպով։ Նա գրող էր իր էությամբ, զգում է, կյանքը սիրում է ու գնահատում, անգամ ասում է՝ առանց ժպտալու պարզապես չի կարելի հայհոյել մարդկանց ցեղին: Պետք է ժպտալ, քանի որ առանց հումորի հույս չկա, իսկ մարդ առանց հույսի չի կարող ապրել: Նա կարծում է, որ ծննդյան կողքին մահը լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը: Նրա տողերը կարդալով ՝զգում ես մեծ փիլիսոփայություն: Ամեն բառի մեջ մի մեծ միտք կա։ Ամեն բառի մեջ մի մեծ ճշմարտություն և մեծ խորհուրդ: Նա սիրում է կյանքը իր լավ ու վատով: Նա չէր եկել ինչ որ մեկին դաստիրակելու: Չէ որ յուրաքանչյուր մարդ, կարծում եմ, ապրում է իր խղճի և հոգու ազատության համար: Սարոյանի դաստիրակչական խրատները՝ ինչու չէ մեզ՝ նոր սերունդիս ավելի խելացի է դարձնում, օգնում կյանքին ճիշտ դատողություներ անել և ինչու չէ ՝ ապրել ճիշտ։ Ապրել և ամենուրեք փնտրել բարին, գնալ դեպի լույսը։ Ընկածին մի տրորիր, այլ ապրեցրու թեկուզ քո բարի խոսքով, նոր լուսավոր լույս արարելով նրա սրտում:

Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան “Հայ մուկը”

Պատմվածք

Վերլուծություն

Կարծում եմ, որ այս պատմվածքում Վիլյամ Սարոյանը ուզում էր հատուկ միտք հաղորդել հայերին։ Ինձ թվում է, որ կենդանիները խորհդանշում էին մարդկանց և նա հերոսներին ստեղծել է կենդանիների կերպարներով, որպեսզի ավելի արտահայտիչ լինի իր ասելիքը: Այս դեպքում գլխավոր հերոսը մուկ էր, փոքր, շատերին վախկոտ թվացող մի կենդանի, որոնցից շատ կան, ուղղակի շատ չեն երևում: Իմ կարծիքով պատմվածքում այս մկներն էլ են խորհրդանշում իրենց նման մարդկանց, ովքեր չերևացող են ու փակ: Իսկ հայ մուկը արդեն երևի խորհրդանշում է ընդհանուր հայ բնավորությանը, կամ ընդհանրապես հայ ժողովրդին, իսկ օձը՝ նրանց թշնամին: Եվ կարծում եմ, որ պատմվածքի ամենակարևոր հատվածը վերջն էր, որովհետև այնտեղ Վիլյամ Սարոյանը, իմ կարծիքով, արտահայտել է պատմվածքի հիմնական ասելիքը: 

Posted in Uncategorized

Գրաբար 1 մաս․ Շարունակություն․

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ – լավ

զթագաւոր – ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր – քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ – աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Այս նաղադասւթյան մեջ «եւ» բառը պետք է օգտագօրծվի բայց իմաստով․

2. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ – զույգ դո՛ւրս գրիր:

Լավ է-վատ է, մանուկ-ծեր, աղքատ-հարուստ, իմաստուն-անգետ․

3. Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:

4. Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան– ին հաջորդող բառի վրա:

Posted in Uncategorized

Домашняя работа. Прямая и косвенная речь.

/\/ 7

l. Преподаватель сказал нам, чтобы мы прочитали эту книгу. Он сказал, что эта книга очень интересная. 2. Врач сказал больному, что у него неопасная болезнь. Он сказал, чтобы больной принимал лекарство. 3. Отец написал мне, чтобы летом я приехал домой. Он написал, что они с мамой очень хотят видеть меня. Я написал родителям, что летом я обязательно приеду к ним. 4. Я сказал товарищу, что я куплю билет в кино. Товарищ сказал мне, чтобы я купил ему два билета. 5. Преподаватель сказал, что сегодня мы будем писать сочинение. Он сказал, чтобы мы писали внимательно. 6. Мой друг сказал мне, чтобы я посмотрел балет «Лебединое озеро». Он сказал, что он смотрел этот балет в Большом театре.

/\/8

А) 1. Мой друг спросил меня: «Почему ты не был вчера на вечере?»-почему я не был вчера на вечере. 2. Он спросил нас: «Вы пойдѐте завтра в театр?»-пойдем ли мы завтра в театр 3. Анна сказала Павлу: «Позвони мне сегодня вечером»-чтобы он позванил ей сегодня. 4. Я сказал ей: «Подожди меня здесь»-чтобы она подаждала меня здесь. 5. Она спросила брата: «Ты можешь помочь мне?»-может ли он помочь ей. 6. Он спросил меня: «Ты помнишь этого человека?»-помню ли я етого человека. 7. Мой друг спросил меня: «Куда ты положил мой портфель?»-куда я положил его портфель. 8. Я спросил Виктора: «Ты приходил ко мне вчера?»-приьодил ли он ко мне вчера. 9. Он попросил меня: «Помоги мне, пожалуйста»-помочь ему.. 10. Олег попросил меня: «Ты прочитаешь эту книгу до субботы?»-прочитаю ли я ету книгу до субботы.

Б) 1. Он спросил нас: «Куда вы идѐте?» Мы ответили ему: «Мы идѐм в кино». 2. Он спросил меня: «Ты читал эту книгу?» Я ответил: «Нет, не читал». Он сказал мне: «Я могу дать тебе книгу на два дня». 3. Мать спросила сына: «Ты был вчера в кино?» Сын ответил: «Да, был». Мать спросила: «С кем ты ходил в кино?» Он ответил: «Я ходил Ее товарищем». 4. Товарищ попросил меня: «Объясни мне эту задачу». Я сказал ему: «Попроси Антона, потому что я сам не знаю, как решать еѐ». 5. Я попросил друга: «Расскажи мне, как ехать в театр». Он

сказал: «Спроси Анну, потому что она была в этом театре».

Posted in Uncategorized

Такой необычный человек- Ашот Блеян

Ашот Блеян играет большую роль в армянском образовании, потому что он первым в Армении начал компьютерное обучение. Он основал учебный комплекс, колледж и детский сад. Он создал новую отрасль образования в Армении – компьютерное обучение. Он дает студентам возможность выбора. Ашот Блеян болтает со студентами как друг.

Posted in գրաբար

Մայրենիի ընթերցարան (գրաբար)

Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ – լավ

կոյր – կույր

Բառարան

աչօք – աչքով

մտօք – մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։

Իմ կարծիքով այն ավելի գեղեցիկ է հնչում աշխարհաբար։

  • Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կույրմիտքով– զարգացած

  • Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Այո, մարդ կարող է անսիրտ լինել, ոչ մեկի մասին չմտածել և ոչ մեկին չօգնել:

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

3 ձևով

  • Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Լավ է ոչինչ չտեսնել, քան թե իմանալ:

Posted in Uncategorized

Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք

1. Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից։

Միավորների ՄՀ-ում ուժի միավորը մեկ նյուտոնն է (1 Ն)։ 1 Ն -ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1վ -ում փոխում է 1մ/վ -ով։

Ուժի թվային արժեքը սովորաբար նշանակում են F տառով, սակայն կան նաև այլ նշանակումներ: Եթե մարմնի վրա ուժ չի ազդում, այսինքն՝  F=0, դա նշանակում է, որ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, ուստի, նրա արագությունը չի փոխվում։ Իսկ եթե ուժը՝  F≠0, մարմնի վրա ազդում է այլ մարմին կամ մարմիններ, և նրա արագությունը փոխվում է։ Ընդ որում, որքան մեծ է F ուժը, այնքան զգալի է արագության փոփոխությունը: Եթե ուժը նշվում է գծագրում, քանի որ այն վեկտորական մեծություն է, դա ցույց է տրվում փոքրիկ սլաքով, որը դրվում է F տառի վերևում՝  F⃗  :

2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։

Որովհետև ապակու և թղթի կտորները այնպիսի մատերալներից են պատրաստված, որոնցով հնարավոր չի ստեղծել մագնիսական դաշտ:

3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթիշերտը։

Նրանք սկսում են ուժեղ կպչել, բայց մի քանի վարկյան հետո անջատվել իրարից:

4.Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:

Նրանք սկսում են վաննել իրարից:

5.Ինչպե՞ս է կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը

Գրավիտացիա:

6.Ինչպես է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը?

Հույները սաթն անվանում էին «էլեկտրուն», որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> անվանումը։

7.Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներկան:

Մինուս և պլյուս:

8.Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքունեցող մարմինները:

Նրանք իրար վաննում են:

9.Ձևակերպեք Կուլոնի օրենքը:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

10.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀում։

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կոչվում է Կուլոն (1 Կլ)`ի պատիվ Շ.Կուլոնի։