Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Կարդա այսպես.
լաւ – լավ
կոյր – կույր
Բառարան
աչօք – աչքով
մտօք – մտքով
Հարցեր և առաջադրանքներ
- Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
Իմ կարծիքով այն ավելի գեղեցիկ է հնչում աշխարհաբար։
- Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
Կույրմիտքով– զարգացած
- Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
Այո, մարդ կարող է անսիրտ լինել, ոչ մեկի մասին չմտածել և ոչ մեկին չօգնել:
Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
3 ձևով
- Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
Լավ է ոչինչ չտեսնել, քան թե իմանալ: