Posted in Խորացված պատմություն

Ռուբեն Գալիչյան

Ռուբեն Արամի Գալիչյան (Ռուբեն Գալչյան, 1938, Թավրիզ, Իրան), բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան։ Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում և լայնորեն դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, պարսկերեն լեզուներով։

Հայկական պատմական քարտեզագրությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ 2009 թվականին ստացել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալ[2]։

Կենսագրություն

Ռուբեն Գալիչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից, հաստատվել են` Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, հասել են Իրան։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին։

Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին նա ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրել է Երևանի Մատենադարանին։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։

Posted in Խորացված պատմություն

«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ»․ Միջազգային գիտաժողովի ամփոփում

Հոկտեմբերի 20-21-ը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտում կազմակերպվել էր «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մենք՝ 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողներս նույնպես հնարավորություն ունեցանք մասնակցելու։ Ես երկու օրերի նիստերին էլ մասնացել եմ, բայց տպավորված եմ 2 զեկույցներով, որոնք առաջին օրվա նիստի ժամանակ են հնչել։

Գիտաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը։

Զեկույցներ

Կարեն Թոխաթյան (ՊԻ, պ.գ.թ.)․ Թեման՝ Ժայռապատկերների ճանաչում՝ «արհեստական բանականության» կիրառմամբ

Առաջին նիստի առաջին զեկուցողը Կարեն Թոխաթյանն էր, ով ներկայացրեց ժայռապատկերների ճանաչումը, դրանց կարևորությունը և պատմական նշանակությունը։ Ասաց, որ ժայռապատկերներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում մարդկանց կյանքի, բնության, արհեստի ու արվեստի, աշխարհընկալման և մարդկային մտածողության մասին: Նկարների բովանդակային բազմազանության մեջ կա չորս հիմնական ոլորտ՝ բնություն, մարդու առօրյա, ներաշխարհ և արարման արդյունք։ Զեկույցի ընթացքում տեսանք ժայռապատկերների նկարներ, ինչի շնորհիվ ավելի պատկերավոր դարձավ զեկույցը։ Տեսանք, թե ինչպես են ժայռերի վրա պատկերվել կենդանիները, մարդիկ, բնական երևույթները։ Այս զեկույցն ինձ դուր եկավ, քանի որ պարոն Թոխաթյանը պրեզենտացիայի միջոցով մանրակրկիտ ամեն բան ցույց տվեց մեզ և բացատրեց։

Գոհար Վարդումյան (ՊԻ, Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ)․ Թեման՝ Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում

Երկրորդ զեկուցողը ՊԻ-ի Հին դարերի բաժնի վարիչ, պ․գ․թ Գոհար Վարդումյանն էր, ում թեման էր «Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում»։ Բավականին հետաքրքիր էր լսել այս զեկույցը։ Տիկին Վարդումյանը նշեց, որ Հայկական լեռնաշխարհում հազարամյակների ընթացքում բազմազան պետական կազմավորումներ և կառույցներ են ձևավորվել, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է իր պաշտամունքային համակարգը։ Նաև նշեց, որ ամենահինը Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ից թվերգած երգերի, վիպասանքի տեսքով պահպանվածն է։ Խոսքը «Հայկ և Բել» առասպելի մասին է։ Ըստ այս առասպելի՝ մ․թ․ա 2492 թվականին Հայկ Նահապետը կռվել է երեք հարյուր հոգուց բաղկացած զորքով։ Բելին հաղթելով՝ նա հիմք է դնում հայոց նախնական պետական կառույցին՝ Հայքին։ Հայքի 6-րդ սերունդը՝ Արամ Հայկազունը, իր հիսուն հազարանոց բանակով հաղթում է երեք կողմից՝ արևելքից, արևմուտքից և հարավից, որի արդյունքում էլ ստեղծվում է միավորված երկիր։ Այստեղից գալիս են այն եզրահանգմանը, որ Արամի ստեղծած Հայքը արդեն պետական կազմավորում էր, չնայելով այն փաստին, որ կան մարդիկ, ովքեր գրում են «ցեղային միություններ»։ Սա դասական պետության մոդել է, քանի որ ունի որոշակի տարածք, ունի մշակույթ, լեզու և բոլոր այն ցուցիչները, որոնք պետք են երկիրը պետություն անվանելու համար։ Շատ հետաքրքիր էր այս զեկույցը։

Խոսքս ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ մենք շատ ենք կարևորում նման գիտաժողովներին մասնակից լինելը։ Նմանատիպ գիտաժողովներին մասնակցելով ստանում ենք նոր գիտելիքներ, զեկույցներից բազմաթիվ թեմաների շուրջ մանրամասներ, նոր տեղեկություններ և ամենակարևորը՝ ծանոթանում ենք գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր գիտնականների հետ, ինչն օգուտից բացի, ոչ մի վնաս չի տա մեզ։ Ինչպես մնացած գտաժողովները, այնպես էլ այս գիտաժողովը շատ հետաքրքիր, նոր  բացահայտումներով ու ձեռքբերումներով հագեցած և օգտակար գիտաժողով էր։ Մեծ անհամբերությամբ սպասում եմ նոր գիտաժողովների, որոնք, հուսով եմ, շատ չեն ուշանա։

Posted in Խորացված պատմություն

Կարմիր Բլուր կամ Թեյշեբաինի․ նախապատրաստական աշխատանք

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։

1936 թվականին երկրաբան Ա․ Պ․ Դեմյոխինը բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտավ մի բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Նա այդ քարը տեղափոխեց Հայաստանի պատմության պետական թանգարան, և այն վերծանվեց Կ․ Գ․ Ղաֆադարյանի կողմից։ Պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ VII դարի կեսերին, քանի որ պարզ կարդացվում էր ուրարտական Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։ Հայտնագործությունից հետո Կ․ Գ․ Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվեցին տեղանքի հետախուզական աշխատանքներ և բացահայտվեց, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։

Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարերն օգտագործում էին շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են և բլրի մակերեսից դուրս եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ և ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ։

Պեղումներ

1939 թվականին երեք արշավախումբ միասին սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պեղումներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թվականին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի (1959թ․), ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Էրմիտաժի միացյալ արշավախմբի ուժերով՝ Բ․ Բ․ Պիոտրովսկու ընդհանուր ղեկավարությամբ։ Պեղումներն ավարտվեցին 1971 թվականին։

Երկարամյա պեղումների արդյունքում պարզվեց, որ Կարմիր բլուրն ուրարտական ուշ ժամանակաշրջանին պատկանող (մ․թ․ա․ VII֊VI դդ․) մի հուշարձան է, որն իրենից ներկայացնում է հզոր ուրարտական ամրոցի և քաղաքի միացյալ համալիր և զբաղեցնում է մոտ 100 հա տարածություն։ Ամրոցը, որն ընդգրկում է բլրի գագաթը, մի մոնումենտալ շինություն է և զբաղեցնում է 4 հա տարածություն։ Ամրոցի միջնաբերդը երկհարկանի մի հսկա շենք է, որի պահպանված նկուղային հարկը բաղկացած է 150 սենյակներից։ Այդ շինության արևելյան և հյուսիսային ճակատները աստիճանաձև են և ամրացված են մեծ քանակությամբ ոչ բարձր աշտարակներով, իսկ անկյուններն՝ ավելի խոշոր աշտարակներով։ Շենքի արևմտյան ճակատը նայում է դեպի ընդարձակ բակը, որն ամրացված է կրկնակի պարիսպներով և ունի երկու մուտք։ Հիմնական, հարավային մուտքն ունի լավ պաշտպանված դարպասներ, որոնց երկու կողմից բարձրանում են մեկական հսկայական աշտարակ, իսկ երկրորդ՝ հյուիսարևմտյան կողմի մուտքն ավելի փոքր է, որով անցնում էին մարտակառքերը։

Հզոր պարիսպները, որոնք կառուցված են քարե հիմքի վրա բարձրացող հում աղյուսե պատերով և ամրացված են աշտարակներով ու կոնտրֆորսերով, ապահովում էին ամրոցի պաշտշպանությունը։ Բացի դրանից, ամրոցի պաշտպանողական համակարգն ունի մի առանձնահատկություն ևս. եթե հակառակորդը ներխուժեր ամրոցի բակը, նա կհանդիպեր միջնաբերդի առանց որևէ մուտքի երկրորդ հզոր պարսպին։ Ոչ բակից, ոչ էլ մի այլ տեղից հնարավոր չէր մտնել միջնաբերդ։ Ամրոցի բնակիչները միջնաբերդ մտնելու համար բարձրանում էին հատուկ պանդուսով, որը կենտրոնական մուտքի մոտից դռնապանի սենյակի ետևից տանում էր դեպի առաջին հարկի տանիքի մակարդակին կառուցված հարթակները։ Այստեղից կարելի էր անմիջապես մտնել երկրորդ հարկի սենյակները, կամ աստիճաններով իջնել նկուղային հարկ։

Պեղումներից պարզ դարձավ նաև, որ նախնական հատակագծում ամրոցը փոքր է եղել և հետո մի քանի անգամ լայնացվել է հարավարևելյան ուղղությամբ, նախկին պարիսպները և կոնտրֆորսերը մնացել են սենյակների ներսում՝ կազմելով յուրահատուկ ելուստներ։ Նշված նկուղային սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ։ Երկրորդ հարկում գտնվել են նահանգապետի, բարձրաստիճան զինվորականների և այլ աստիճանավորների, քրմերի պալատներ, սենյակներ ու տաճարներ։

1946 թվականին արշավախմբի կողմից հաջողվեց որոշել ամրոցի անունը, երբ N 11 կացարանի դռան մոտ գտնվեց բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ․ «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի և տարերքի աստված Թեյշեբայի։ Մինչ այդ փականի գյուտը՝ դեռ 1941 թվականին, գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։ Պեղումները բացահայտեցին Ուրարտուի թեև ոչ կենտրոնական, բայց կարևորագույն նահանգներից մեկի քաղաքի արտադրության հոյակերտ պատկերը։

Posted in Խորացված պատմություն

Aram Manukyan biography

Aram Manukyan (Armenian: Արամ Մանուկյան; born March 9, 1957) is an Armenian politician.

Born in Vanadzor, Manukian graduated from the Hovhannes Tumanyan State Pedagogical University with a degree in physics. Between 1978 and 1983 he worked as a teacher at a secondary school in Yeghegnut. Between 1983 and 1993 he was an engineer at the Avtomatika Scientific-Production Association of Vanadzor.

He was elected to the Supreme Council in May 1990 parliamentary election from the Pan-Armenian National Movement and served as the deputy chairman of the Committee on Science, Language and Culture. To symbolize the revival of the Armenian statehood, the initial declaration of the independence of Armenia from the Soviet Union on 23 August 1990 was read by him because he bore the same name as Aram Manukian (1879-1919), the founder of the First Republic of Armenia.He was reelected in 1995 and remained a member of the parliament until 1999. He returned to the Armenian parliament in 2012when he was elected by the party-list of Armenian National Congress.

Posted in Խորացված պատմություն

Արատտան և Արարատյան թագավորությունը․․․

Արատտան՝ որպես առաջին պետական կազմավորում

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը, որն ուսումնասիրողները նույնացնում են Աստվածաշնչի Արարատ-Հայաստանի հետ:

Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին:  Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում՝ Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև Ք․ա․ XXIV դար։ Այդ ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ:

Արատտան եղել է աստվածապետական կարգեր ունեցող երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը գտնվում էր հոգևոր դասի ձեռքում, որն էլ Աստծո անունից կառավարում էր երկիրը։ Նաև Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քրմապետն էր։ Արրատայի բնակիչները հացահատիկներ և երկրագործական ապրանքներ արտահանելով Միջագետք՝ ներմուծել են մետաղներ և թանկարժեք քարեր։ Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկը նաև երկրի սեփական գրի գործածության փաստն է։

Արարատյան թագավորության բնութագիրը

Ք․ա․ IX դարի առաջին քառորդից սկսած՝ Ասորեստանի տիրակալները կարևոր տեղեկություններ են հաղորդում Հայկական լեռնաշխարհում ծաղկած մի այլ քաղաքական կազմավորման մասին, որը նրանց սեպագիր արձանագրություններում մշտապես կոչվում է Ուրարտու «երկիր»։

«Ուրարտու աշխարհ» անվանումն առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի Աշշուրնասիրապալ II թագավորը՝ Սուբնատ գետի ակունքի շրջանից, այսինքն Հայկական Տավրոսի լեռնաշղթայի արևմտյան հատվածից դեպի հյուսիս-արևելք ընկած գավառներն ասպատակելու կապակցությամբ։ 858-824թ․ արձանագրություններում Ուրարտու «աշխարհ»-ը մատնանշվում էր Հայկական լեռնաշխարհի միջնատարածքում, ճիշտ այն «աշխարհում», որը հնուց հայտնի է Այրարատ կամ Արարատ անվանումով։

Արարատյան թագավորության առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Ք․ա․ IX դարի վերջին քառորդին Իշպուինին և Մենուան մի մանրամասն արձանագրություն-հրովարտակով վավերացրին Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանեցին աստվածությունների տեղերը հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատեցին նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։

Այդ ընդհանրական դիցարանում ակնբախորեն արտահայտված էր Արարատյան պետության նվիրապետական կառուցվածքն ու բյուրոկրատական կարգը։ Արարատյան արքայատան գահակալները իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծո անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, ու իրենց սրբազան անդրիները զետեղել Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարում՝ աստվածների անդրիների շարքում։

Posted in Խորացված պատմություն

11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթացի» ծրագիր․ 2022-2023

Պատմության ընտրությամբ /խորացված/ դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել «Պատմություն» առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:

Հիմնական նպատակներ և խնդիրներ՝

  • համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
  • օժանդակ պատմական գրականության, աղբյուրների  ուսումնասիրություն
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում-ներկայացում
  • նախագծային աշխատանքների կազմակերպում-իրականացում
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
  • փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հմտությունների զարգացում
  • Պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում