Posted in Գրականություն 12

Ավ․ Իսահակյան․ «Հավերժական սեր» բալլադը․

Կարդալ, գրավոր՝ կատարել առաջադրանքները։
Ավ․ Իսահակյան․ «Հավերժական սեր» բալլադը․

  1. Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
    Էլ-Սամանը Թադմորի երիտասարդ արքան էր, իսկ Թադմորը գտնվում է Սիրիայում։
  2. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Նկարագրությունը սկզբում

Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Նկարագրությունը վերջում

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Մինչ բամբիշի մահը Թադմորը շատ գեղեցիկ, հեքիաթային լուսավոր, ծաղկուն է նկարագրվում։ Բամբիշի մահից հետո կարծես այդ հեքիաթային քաղաքը մահանում է։ Քաղաքի բնությունը սկսում է չորանալ, թոռոմել։ Քաղաքը վերածվում է մթնշաղով պատված մենաստանի։ Իսահակյանը շատ գեղեցիկ է այս ամենը նկարագրել։

  1. Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»
    «Լուսիններ են եկել-անցել․․․» ասելով, հեղինակը ցանկացել է ասել, որ ամիսներ, տարիներ են անցել։
  2. Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։
    Այս տողերով հեղինակը ցանկանում է ասել, որ Էլ-Սամանը ոչնչացնող, սպանող կախարդական համբույրների մեջ թուլանում է, նվաղում և ժամանակն իր համար դառնում է մի երկար ու հավերժական վայրկյան, որն այդպես շարունակվելու էր մինչև վերջ։ Ժամանակը կանգ է առնում այդ մեկ վայրկյանում և դառնում հավերժական։
  3. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
    Բամբիշ-թագուհի
    Մանկլավիկ-սենեկապան
    Նաժիշտ-աղախին, սպասավոր
    Ձեղուն-տանիք
    Սնդուս-դիպակ, մետաքսաթել
    Թալկանալ-ուշաթափվել, թուլանալ
    Եբենոսյան- եբենոս ծառից պատրաստված
    Մուշկ-բուրավետ յուղային նյութ
    Կնդրուկ-մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ
  4. Գտիր հատուկ անունները, համացանցից տեղեկություններ գտիր դրանց մասին։
  5. Թադմոր — Թադմորի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Հոմսի մարզում, Հանդիսանում է Թադմորի գավառի 2 շրջաններից մեկը։ Էլ-Սաման — Հորինված կերպար Լիբանան — պաշտոնապես կոչվում Լիբանանի Հանրապետություն։ Պետություն է Միջերկրական ծովի արևելյան ափին։
    Տյուրոս — Տյուրոսը հնագույն քաղաք-պետություն է Փյունիկիայում, Միջերկրական ծովի արևելյան ափին։
    Սիդոն — Սիդոնի ամրոցմ, Սիդոնի միջնադարյան ամրոցի ավերակները (Լիբանան)։
  6. Կարդա՛ Իսահակյանի ստեղծագորություններից, վերլուծի՛ր քո բլոգում։Լրացուցիչ — թարգմանել առակներից մեկը (ռուսերեն),   (անգլերեն)
Posted in Գրականություն 12

Կարդում ենք Մուշեղ Գալշոյան

Ժամկետը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի -16
Նպատակը՝

  • ծանոթություն գրողին, նրա ստեղծագործություններին,
  • հայրենի հողին նվիրյալ գրողը,
  • մարմրող, բայց չխամրող հուշեր,մահվան միջով անցած մարդկանց հերոսական մաքառումը, չարին դիմադիր լինելու, վերստին արմատ գցելու անկոտրում կամքը Գալշոյանի պատմվածքներում։

Ընթացքը՝

  • պատմվածքների ընթերցանություն, վերլուծություն-քննարկումներ,
  • ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք,
  • կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում,
  • փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:
  • Մուշեղ Գալշոյանի մասին
    Մուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում ։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Գալշոյանը Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրո», որը նրան բերեց հասուն գրողի համարում։
  • Պատմվածքներ
    «Մամփրե արքան»

    Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի գլխավոր հերոսը Մամփրեն էր ։
    Մամփրեն մի ծերունի էր, ով ձգտում էր 80-տարեկանում սովորել տառերը։ Մամփրեն սիրում էր դիտել, թե ինչպես է իր երրորդ դասարանցի թոռնուհին այբուբենը սովորեցնում իր փոքր եղբորը: Մամփրեն շատ էր ուզում սովորել այբուբենը, բայց մի վախ կար սրտում, նա մտածում էր, որ համագյուղացիները կսկսեն խոսել, որ Մամփրեն օր ծերության որոշել է հայոց գիրը սովորել, նաև մտածում էր, որ չի կարողանա սովորել: Մափրեին սովորեցնում էր տառերը իր թոռնուհին էր Մամփրեն իր տետրում գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Մամփրեն, երբ վերջացրեց բոլոր տառերը, իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ:
    Պատմվածքը ինձ միանշանակ դուր եկավ, ամեն մի նախադասություն ուներ իր խորհուրդը։
Posted in Գրականություն 12

Մուշեղ Գալշոյանի կենսագրություն

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։

Վավերագրական այս ֆիլմը յուրօրինակ մոտեցում է Մուշեղ Գալշոյան գրող-արձակագրին:Գրողն այս ֆիլմում ներկայանում է հիմնականում իր իսկ գրած ակնարկների միջոցով, ակնարկներ, որոնք մինչև օրս էլ խիստ արդիական են: Դրանք գրողական մտքի մտահգության, հային հայեցի պահպանելու ուրույն գրողական դրսևորումներ են, լի վաղվա օրվա նկատմամբ մեծագույն պատասխանատվությամբ:

Վավերագական ֆիլմի սցենարիստներն են՝ արձակագրի դուստրը՝ Սիրանույշ Գալշոյանն ու Տարոն Ղափլանյանը, ով նաև սույն ֆիլմի ռեժիսորն է:

Posted in Գրականություն 12

Սասնա ծռեր

Սասնա ծռերը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։
«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած աղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատբուռ ջուր է խմում ու հղիանում։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք սպանում Խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում ՝ Սասունը։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

Posted in Գրականություն 12

Էվելին։ Ջեյմս Ջոյս

Էվելին

«Էվելին» պատմվածքը մի երիտասարդ աղջկա մասին է, որի անունը Էվելին է։ Նա ապրում էր Դուբլինում հոր հետ։ Մայրը մահացել էր։ Մոր մահից հետո ամբողջ տան հոգսն ու ծանրությունը նրա ուսերին էր մնացել։ Էվելինն աշխատում էր խանութում՝ հազիվ կարողանալով ծայրը ծայրին հասցնել։ Ուներ երկու եղբայր, մեկը` Հենրին, միշտ զբաղված էր իր գործերով, իսկ մյուսը` Էռնեստը, մահացել էր, բայց Էվելինը նրա հետ շատ էր կապված: Էվելինի հայրը ամեն օր հարբում էր, իսկ նա հոգնել էր այդպիսի կյանքից և որոշել էր իր սիրած տղայի՝ Ֆրանկի հետ փախչել և ապրել հանգիստ Արգենտինայում։ Նրանք նավի տոմս գնեցին, որպեսզի մեկնեն։ Երբ արդեն ժամանակն էր նավ նստելու, Էվելինը զղջաց՝ բաց թողնելով Ֆրանկի ձեռքը։

Այս պատմվածքը կարդալով՝ հասկացա, որ հեղինակը Էվելինի միջոցով ուզում էր ցույց տալ անցյալի ու ապագայի միջև եղած կապը։ Էվելինը չկարողացավ թողնել իր անցյալը ու ընտրել իրեն բաժին ընկած ապագան։ Նա չկարողացավ մոռանալ մոր ասած խոսքերը և նախընտրեց ապրել անցյալի ստվերում։