Posted in Էկոլոգիա

Water is important because …

Without water there cannot be life on our planet, that is to say on earth. Because every living organism needs water, and therefore having a good understanding and care for the water is a must for all of us. Water is the most important natural resource after oxygen but we don’t realise the real value of water. We use it like it is unlimited. We should understand the real importance of water.

Water is not only needed for our survival but it is also required for a healthy and happy life as well. Everybody has seen the situation of water-deprived nations like Africa, where citizens are living poor life. Also the fact that we know that water is important to us but we pour toxins and trash in it is just absurd . Plus because of the toxins people nature and more get poisoned by water. These are the reasons why we need to understand the importance of water

Posted in English, Էկոլոգիա

Dubais rule on animal cruelty

Dubai is one of the most popular arabic city. And Dubai has so many entertainment places such as the zoo the circus and even more. But let me talk about the animal rights in Dubai.

Let me tell you about the rules first then i will go on and talk about what is shown and what other zoo type places there are.

In 2016, the UAE passed a law banning ownership of dangerous, wild or exotic animals except by licensed zoos, wildlife parks, circuses, breeding and research centres. The Ministry of Climate Change and Environment (MOCCAE) has issued executive regulations for a new federal law on animal welfare. … The law will make it a criminal offence to use animals in a way that “goes against their nature in art and entertainment performances, in pranks, or in staged animal fights …

The UAE is committed to protecting and managing the rich biodiversity of the state and prevent the extinction of threatened species. The creation of natural reserves intend to improve the environment and protect the wildlife in the country, in addition to the promotion of eco-tourism. UAE has outlawed the keeping of wild animals, like lions or tigers, as pets. For some in the oil-rich Gulf State, owning the likes of a cheetah is a status symbol, but they now risk jail or a fine.

Now about how the zoos and circuses are in Dubai…

The zoos:

Dubai has many zoos but all of them are kind of an open zoo. The animal “cages” are very big and open like inside you will see how the animals are comfortable in there . People are not allowed to feed them unless it’s their food. The cages are cleaned and the zoos provide everything that the animals need to be healthy and don’t feel themself trapped.

Some pictures from the zoo.

The Aquariums:

There are also a lot of aquariums and underwater zoos in UAE. One of the most popular aquariums i think is in Abu Dhabi. And its called National Aquarium Abu Dhabi has opened its doors to the public. … The aquarium is the first attraction to open in Al Qana, a new waterfront destination, and is the largest aquarium in the Middle East. It’s also home to 46,000 creatures and 300 species.

Some pictures of the Abu Dhabi aquarium and Dubai mall aquarium.

The circuses:

One of the most popular Circuses is La perle. The backstory of this show is about a young girl who falls into a dream-like state and travels through the UAE in search of a lost pearl. During her journey, she comes across people from completely different worlds and cultures. This circus has no animals in it its people based with different acts.

Some pictures from the show.

Posted in Էկոլոգիա

Նախագիծ #2. Ամուլսար

Ի՞նչ է ցիանիդը

Ցիանիդները` բարդ քիմիական միացություններ են, որոնք բաղկացած են ածխածնի, ազոտի, ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմներից: Ցիանիդները հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակում: Արդյունաբերությունում սովորաբար օգտագործվում է նատրիումի ցիանիդի աղը` պինդ բրիկետների կամ խտացված լուծույթի ձևով: Ցիանիդները հանդիպում են կենցաղում և բնության մեջ: Արդյունաբերության պատճառով աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ջրածնի ցիանիդ (HCN), որից միայն 6%-ն է օգտագործվում հանքարդունաբերությունում:

Ամուլսար

Մինչ Հայաստանում շահագործման համար թույլտվություն ստանալը՝ «Լիդիան» ընկերությունը դիմել է մեր տարածաշրջանի մի քանի այլ երկրների։ Սակայն ոչ մի երկիրում՝ ինչպես օրինակ Վրաստանում, թույլտվություն չի ստացել հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար։ Իսկ Հայաստանում նրանք կարողանում են առանց մեծ ջանքեր գործադրելու անցնել գործի, այն դեպքում՝ երբ նրանք հանքարդյունաբերությունում փորձ չունեցող կազմակերպություն էին։

Քննարկումների ժամանակ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին, որ հանքավայրը մոտ է գտնվում գուղական բնակավայրերին և պնդում էին, որ որևէ բացասական ազդեցություն չեն ունենա այդ գյուղերի շրջակա միջավայրի և նրանց բնակիչների սոցիալական վիճակի վրա: Այժմ «Բնապահպանական և սոցիալական ազդոցության գնահատման» մեջ նշվում է. «Հանքավայրը գտնվում է Գնդեվազ և Սարավան գյուղերի արոտների տարածքի վրա, իսկ Հանքի տեղամասը գտնվում է գյուղական, բարձրադիր տարածքում: Հանքի տարածքի մեծ մասը մարգագետնային հողեր են, որոնք օգտագործվում են անասունների արածեցման նպատակով՝բացառությամբ ԿՏՀ-ի և փոխակրիչի մի հատվածի տարածքի, որոնք գտնվում են ցածրադիր տարածքում՝ Գնդեվազ և Սարավան գյուղերի մոտակայքում մասնավոր և համայնքային հողերում»: Այսինքն, ցիանիդային մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղի մեջ։

Foreign investors visited Amulsar project - Mediamax.am

Նշված հանքի գործարկման հետևանքով կախտոտվեն գյուղերի հողերը, ջրերը և մթնոլորտային օդը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի եւ լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի եւ մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով եւ գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Մինչդեռ, համաձայն նոր ներկայացրած փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի եւ գարշահոտության ազդեցությունը: Նույն Օրենքի 30-րդ հոդվածում, նշված է. «Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաև մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի ախտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ես միանգամայն դեմ եմ հանքի շահագործմանը, քանի որ այն կարող է տնտեսական, սոցիալական և բնապահպանական մի շարք խնդիրների աղբյուր դառնալ։ Եվ բացի այդ, հանքից ստացվող շահույթը դժվար թե եկամուտի թեկուզ փոքր աղբյուր հանդիսանա տվյալ տարածաշրջանում ապրող բնակիչներին։ Աղտոտելու են, փչացնելու են, հետո հեռանալու են այստեղից մոռանալով իրենց խոստումները։

Posted in Էկոլոգիա

Ամուլսար

Մինչ Հայաստանում շահագործման համար թույլտվություն ստանալը՝ «Լիդիան» ընկերությունը դիմել է մեր տարածաշրջանի մի քանի այլ երկրների։ Սակայն ոչ մի երկիր՝ ինչպես օրինակ Վրաստանը, թույլ չի տվել ընկերությանը հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար։ Իսկ Հայաստանում նրանք կարողանում են առանց մեծ ջանքեր գործադրելու անցնել գործի, այն դեպքում՝ երբ նրանք հանքարդյունաբերությունում փորձ չունեցող կազմակերպություն էին։

Քննարկումների ժամանակ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին, որ հանքավայրը մոտ է գտնվում գուղական բնակավայրերին և պնդում էին, որ որևէ բացասական ազդեցություն չեն ունենա այդ գյուղերի շրջակա միջավայրի և նրանց բնակիչների սոցիալական վիճակի վրա: Այժմ ԲՍԱԳ-ում նշված է. «Հանքավայրը գտնվում է Գնդեվազ և Սարավան գյուղերի արոտների տարածքի վրա, իսկ Հանքի տեղամասը գտնվում է գյուղական, բարձրադիր տարածքում: Հանքի տարածքի մեծ մասը մարգագետնային հողեր են, որոնք օգտագործվում են անասունների արածեցման նպատակով՝բացառությամբ ԿՏՀ-ի և փոխակրիչի մի հատվածի տարածքի, որոնք գտնվում են ցածրադիր տարածքում՝ Գնդեվազ և Սարավան գյուղերի մոտակայքում մասնավոր և համայնքային հողերում»: Այսինքն, ցիանիդային մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղի մեջ։

Նշված հանքի գործարկման հետևանքով կախտոտվեն գյուղերի հողերը, ջրերը եւ մթնոլորտային օդը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի եւ լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի եւ մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով եւ գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Մինչդեռ, համաձայն նոր ներկայացրած փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի եւ գարշահոտության ազդեցությունը: Նույն Օրենքի 30-րդ հոդվածում, նշված է. «Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի եւ թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաեւ մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի ախտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ես միանգամայն դեմ եմ հանքի շահագործմանը, քանի որ այն կարող է տնտեսական, սոցիալական և բնապահպանական մի շարք խնդիրների աղբյուր դառնալ։ Եվ բացի այդ, հանքից ստացվող շահույթը դժվար թե եկամուտի թեկուզ փոքր աղբյուր հանդիսանա տվյալ տարածաշրջանում ապրող բնակիչներին։ Աղտոտելու են, փչացնելու են, հետո հեռանալու են այստեղից մոռանալով իրենց խոստումները։

Posted in Էկոլոգիա

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Նախագիծ 1.

  • «Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում
    • վերլուծություն՝
      • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն
      • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները
      • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները
      • թվարկել բնապահպանական վնասները

Պոչամբար՝ սովորաբար ծալքավոր տեղանքում կառուցված հիդրոտեխնիկական կառույց՝ նախատեսված հանքահարստացումից հետո առաջացած նյութերի, դրանց նստվածքների ու պոչային խյուսի կուտակման, արտադրական հոսքային ջրերի հավաքման և մաքրման համար: Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, որը վարում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրանցված է 16 պոչամբար: Սակայն սա մեր երկրում առկա բոլոր պոչամբարների իրական թիվը չէ, քանի որ դրանք ավելի շատ են՝ 25 հատ:

Արծվանիկի պոչամբար, Ողջիի պոչամբար, Փուխրուտի համանուն պոչամբարը, Դարազամիի պոչամբարը, Գեղանուշի պոչամբարը, Հանքասարի պոչամբարը, Թեղուտի պոչամբար, Նահատակի պոչամբար․․․

Հանքարդյունաբերության հետևանքով կարող են առաջանալ հետևյալ  հիվանդությունները․

Քաղցկեղ, չբերություն, անոմալ ծնունդեր (նապաստակի շրթունք, գայլի երախ), հոդացավեր, մազաթափություն, սեռական հիվանդություններ։ Հանքարդյունաբերության հետևանքով առաջին հերթին վնասում է բնությանը՝հետո մարդուն, որից էլ մարդկանց մոտ առաջանում են առողջական լուրջ խնդիրներ։ Հայաստանում արդեն փակված պոչամբարների վրա լցնում են հող և այդ տարածքում գյուղացիները զբաղվում են բույսերի մշակմամբ, հաճախ չպատկերացնելով դրա վնասի չափը։ Այդ ամենի արդյունքում չորանում են բույսերը, գյուղացիների տնկած բերքատու ծառերը։ Շատերի համար այդ բերքատու ծառերը ապրելու միջոց են, սակայն հանքարդյունաբերության պատճառով մարդիկ կրում են մեծ վնասներ։ Կեղտոտում է օդը, ջուրը և թունավոր նյութերը անցնում են բույսերի մեջ, այն բույսերի, որից օգտվում են մարդիկ։ Երբ աղտոտվում է ջուրը, կենդանիները ստիպված խմում են այդ ջրից, քանի որ այլ տարածքում իրենց համար նախատեսված ջուր չկա։ Այսինքն այդ թունավոր նյութերը անցնում են նաև կենդանիների օրգանիզմ, որոնց միսը մարդիկ ուտում։ Այդ ջրով ջրվում են նաև մեծ ծավալի բերքատու այգիներ։ Թե ինչ վնասներ կարող է հասցնել հանքարդյունաբերությունը մեր փոքրիկ երկրին՝ անհաշվելի է։ Այդ ամենը ուսումնասիրելու նպատակով շուտով մեկնելու ենք Ալավերդի քաղաք, լինելու ենք Թեղուտ գյուղում․․․․

Posted in Էկոլոգիա

Տուն ֆիլմի դիտում, վերլուծություն

“Տուն” ֆիլմը պատմում է մեր երկրագնդի ստեղծման, բնակչության և խնդիրների մասին: Ֆիլմը պատմում է միջավայրի ու մթնոլորտի աղտոտման մասին: Աշխարհում մարդկանց դերը մեծ է՝ և դրական առումով, և բացասական: Աշխարհի բնակչության 20%-ը օգտագործում է Երկրի բնական ռեսուրսների 80%-ը:

Ամեն տարի Երկրի վրայից անհետանում է 13 մլն հեկտար անտառ, որի պատճառով էլ նվազում է օզոնային շերտը:

Վտանգված է նաև շատ կենդանիների կյանքը, որոշները կանգնած են ոչնչացման եզրին: Օրինակ՝ ձկները, ձկնատեսակների մի ահռելի քանակ անհետացել է, սպառվել, կամ գտնվում է վերացման վտանգի տակ:

Մեր Երկրի վրա մոտ 1 միլիարդ մարդ խմելու ջրից օգտվելու հնարավորություն չունի, քանի, որ նրանց շրջապատող ջրի աղբյուրները աղտոտված են: Կան շատ գետեր, լճեր կամ ջրի աղբյուրներ, որտեղ պարզապես չի կարող ապրել կամ գոյատևել անգամ մեկ ձուկ: Աշխարհում 1 միլիարդ մարդ քաղցած է: Այսպիսով՝ օրական 5000 մարդ է մահանում:

Եվ այս ամենի պատճառը հանդիսանում է մարդ արարածը: Մարդիկ շատ մեծ մնաս են հասցնում մեր շրջակա միջավայրին:

Մենք՝ բոլորս կանգնած ենք մի ահռելի խնդրի առջև՝ բնակչությունը նվազում է, իսկ բնությունը՝ ոչնչանում: Բոլորիս կյանքը վտանգված է, նույնիսկ մաքուր օդ չկա շնչելու այդ էլեկտրոկայանների արտանետած փոշու և կեղտի պատճառով:

Posted in Էկոլոգիա

Կղզի

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն

Տեսահոլովակը սկսվում է մի մարդու հետ, ով օգնության կարիք ունի և մնացել է օվկիանոսի կենտրոնում գտնվող մի փոքրիկ կղզում: Կղզում արմավենի կար մեջտեղում, և նա ժամերով նստում էր ծառի տակ: Մի քանի ժամ անց նավերն անընդհատ անցնում էին, բայց նրան չէին օգնում: Մարդիկ անընդհատ իջնում ​​էին նավերից և հարցազրույց վերցնում նրանից, այնուհետև հեռանում։ Ուրիշ մարդիկ եկան և կտրեցին արմավենին, և նա լաց եղավ դրա համար, բայց հետո ավելի վատ բան տեղի ունեցավ: Այլ մարդիկ եկան և նկատեցին, որ փոքրիկ կղզու տակ նավթ կա, և նրանք վերցրին ամբողջ նավթը իրենց մեքենաներով, և նավթը սկսեց լցվել օվկիանոս: Այժմ փոքրիկ մարդը ոչինչ չուներ: Հետո մեկ այլ փոքրիկ մարդ եկավ փայտով, և նա օգնեց նրան լողալ, և նրանք լողացին ՝ դեպի ապահով տեղ: Այս պատմությունն ավելի խոր իմաստ ունի: Փոքրիկ մարդը սովորական մարդիկ են, կղզին և արմավենին երկիր է: Արմավենին կտրելը և կղզու ոչնչացումը հիանալի միջոց է ցույց տալու, թե ինչպես են տարբեր նորարարությունները ոչնչացնում երկիր մոլորակը: Այս տեսանյութը մեզ սովորեցնում է մաքուր պահել մեր շրջապատը և ավելի լավ հոգ տանել երկիր մոլորակի մասին: