Posted in Իրավունք

Սահմանադրական կարգի հիմունքները

Այս շաբաթ հասարակագիտության առարկայի քննարկման թեման կապված էր օրենսգրքի կետերի հետ։ Ունեցանք ուսումնասիրություններ այդ թեմայով, նաև կատարեցինք խմբային առաջադրանք, որի ժամանակ մեզ առաջադրվում էր Սահմանադրական կարգի հիմունքների՝ Գլուխ 1-ից ութ կետ, և մենք խմբով պետք է ուսումնասիրեինք այդ բոլոր ութ կետերը և ընտրեինք դրանցից չորսը, որոնք կարծում էինք, որ ամենակարևորն են։ Ըստ իս նման քննարկումներն ու խմբակային կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են կրթության մեջ։ Ստորև ներկայացրած է իմ և իմ խմբի մասնակիցների ընտրած չորս կետերը, որոնք ամեաանհրաժեշտն ենք համարել։

Հոդված 2 Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրություններիհանրաքվեներիինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ներքաղաքական վիճակում, որ այս հոդվածն ամբողջովին դրված է կասկածի տակ։ Այսօր շատ են խոսում, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ անհատին կամ կազմակերպությանը։ Այն հիմա ամենաարդիական և քննարկվող թեմաներից է։

Հոդված 3 Մարդընրա արժանապատվությունըհիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք էՄարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Այսօր, մի քանի տարի առաջ, և ընդհանրապես ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք չի եղել, անկախ իր սոցիալական, առողջական վիճակից և գաղափարներից։ Օրինակ՝ սովորական աշխատողն ու բարձր պաշտոնյան իրարից ներկայացնում են տարբեր արժեքներ ՀՀ համար, մեկը պետության համար կարևոր և իսկապես բարձրագույն արժեք է, մյուսը ոչ այնքան։ Եվ չեմ կարծում, որ սա միայն մեր երկրում է , միանշանակ ամբողջ աշխարհում էլ այդպես չէ, սակայն աշխարհում մարդը կլինի՞ բարձրագույն արժեք, դա կախված է իր սոցիալական և առողջական վիճակից, ինչպես նաև իր գաղափարներից։

Հոդված 5 Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներինիսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Միանշանակ կարող եմ ասել, որ Սահմանդրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, սակայն սահմանադրական շատ օրենքներ հարմարեցված են որոշ անձանց, և հաճախ այն դառնում է բարձրագույն իրավաբանական ուժ, երբ պետք է լինում որոշ անձանց։ Այսպիսով այս կետն իմ կարծիքով որոշ չափով համապատասխանում է իրականությանը, որոշ չափով ոչ։
Եվ նաև կարճ քննարկում ունեցանք վերջին կետի մասին, ըստ որի ՀՀ վավերացրած պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային նորմերը։ Մի փոքր շեղվելով թեմայից խոսեցինք վերջերս շատ քննարկված Ռուս-թուրքական կամ Մոսկվայի պայմանագրի մասին։ Քանի որ այն չի կարելի համարել միջազգային իրավական նորմերին համապատասխանող պայմանագիր։ Այն կնքվել է ռուսների և թուրքերի միջև, իսկ հարցի շատ կարևոր մասեր վերաբերում են Հայաստանին, իսկ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի ներկայացուցիչ չի եղել և չի մասնակցել պայմանագրի կնքման գործընթացին։ Ավելի կոնկրետ՝ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Եվ նաև մեկ այլ հանգամանք, պայմանագիրը կնքվել է և դրա ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։ Սա նույնպես միջազգային նորմերին չի համապատասխանում։

Հոդված 6 Օրինականության սկզբունքը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններորոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերը նշված հատվածում ինչպես ասեցի սահմանադրության շատ օրենքներ հարմարեցված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, և որքան էլ դա այդպես է կամ ոչ՝ դրանից տուժում են այն մարդիկ որոնց «հարմարեցված չեն» այդ օրենքները, ինչպես նաև այս տիպի լուրջ խնդիրների պատճառով է տուժում մեր պետության բարձրագույն իրավաբանական ուժը։

Posted in Իրավունք

human rights

Human rights are rights we have simply because we exist as human beings – they are not granted by any state. These universal rights are inherent to us all, regardless of nationality, sex, national or ethnic origin, color, religion, language, or any other status. They range from the most fundamental – the right to life – to those that make life worth living, such as the rights to food, education, work, health, and liberty.

The Universal Declaration of Human Rights (UDHR), adopted by the UN General Assembly in 1948, was the first legal document to set out the fundamental human rights to be universally protected. The UDHR, which turned 70 in 2018, continues to be the foundation of all international human rights law. Its 30 articles provide the principles and building blocks of current and future human rights conventions, treaties and other legal instruments.

The UDHR, together with the 2 covenants – the International Covenant for Civil and Political Rights, and the International Covenant for Economic, Social and Cultural Rights – make up the International Bill of Rights.

Universal and inalienable

The principle of universality of human rights is the cornerstone of international human rights law. This means that we are all equally entitled to our human rights. This principle, as first emphasized in the UDHR, is repeated in many international human rights conventions, declarations, and resolutions.

Human rights are inalienable. They should not be taken away, except in specific situations and according to due process. For example, the right to liberty may be restricted if a person is found guilty of a crime by a court of law.

Indivisible and interdependent

All human rights are indivisible and interdependent.  This means that one set of rights cannot be enjoyed fully without the other. For example, making progress in civil and political rights makes it easier to exercise economic, social and cultural rights. Similarly, violating economic, social and cultural rights can negatively affect many other rights.

Equal and non-discriminatory

Article 1 of the UDHR states: “All human beings are born free and equal in dignity and rights.” Freedom from discrimination, set out in Article 2, is what ensures this equality.   

Non-discrimination cuts across all international human rights law. This principle is present in all major human rights treaties. It also provides the central theme of 2 core instruments: the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, and the Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women.  

Both rights and obligations

All States have ratified at least 1 of the 9 core human rights treaties, as well as 1 of the 9 optional protocols. 80% of States have ratified 4 or more. This means that States have obligations and duties under international law to respect, protect and fulfill human rights.

  • The obligation to respect means that States must refrain from interfering with or curtailing the enjoyment of human rights.
  • The obligation to protect requires States to protect individuals and groups against human rights abuses.
  • The obligation to fulfill means that States must take positive action to facilitate the enjoyment of basic human rights.

Meanwhile, as individuals, while we are entitled to our human rights – but, we should also respect and stand up for the human rights of others.

Posted in Իրավունք

Ամեն մարդ ունի իրավունքներ

Իրավունքը հասարակական կարգի կարգավորիչներից մեկն է, որը կարևոր է յուրաքանչյուրի առօրյայում։ Բոլորս էլ բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ եկել ենք այն գիտակցության, որ չգիտենք մեր իրավունքները և դրանց սահմանները։ Այդ իրավիճակներից խուսափելու համար դպրոցներում ուսուցանվում է հասարակագիտություն առարկան, որի ժամանակ ուսումնասիրում և սովորում ենք մեր իրավունքները։ Սակայն կարծում եմ, որ միայն դպրոցում անցկացվող դասաժամը բավական չէ, որ մարդ լիարժեք իմանա իր իրավունքները։
Ինքս ապրում եմ իրավաբանների ընտանիքում․ հայրս և մայրս մասնագիտությամբ իրավաբան են, և դա ինձ համար մեծ հնարավորություն է ունենալ տեղեկություն իմ իրավունքների մասին։ Ավագ քույրս ապագա իրավաբան է և ամենից շատ տեղեկությունները ստանում են հենց նրանից։ Նա նաև ունի իր անձնական բլոգը, որտեղ վիդեոնյութերի տեսքով մարդկանց է ներկայացնում առօրյա կյանքին առնչվող իրավունքները և օգնում մարդկանց՝ լինել տեղեկացված։
Ինչպես հասկացանք, իրավունքները կարևոր դեր են զբաղեցնում մարդու կյանքում, սակայն շատ հաճախ այդ իրավունքները ոտնահարվում են այլ անձանց կողմից։ Կարծում եմ, որ դրա համար պետք է մեղադրել ոչ թե կառավարության մարմիններին, այլ յուրաքանչյուրը վերանայի իր իսկ պահվածքը և թույլ չտա, որ իր արարքի միջոցով ոտնահարվեն ուրիշների իրավունքները։
Բերեմ առօրյա կյանքում հանդիպող իրավունքների ոտնահարման օրինակ․

  • Շատերիս հետ է պատահել, որ գնենք որևէ զգեստ/զարդ կամ այլ իր և ընդամենը մի քանի օր անց այն ցանկանանք վերադարձնել խանութին, ներկայացնելով այն պատշաճ վիճակում և կտրոնով, սակայն լսենք հետևյալ խոսքերը՝ «Գնված ապրանքը ետ վերադարձնել հնարավոր չէ»։ Տվյալ իրավիճակում մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ այն մարդիկ, ովքեր չգիտեն իրենց իրավունքները, ըստ որի գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքը խանութին հանձնելու գնման պահից 14 օրվա ընթացքում։ Եվ երկրորդ խումբը, ովքեր չիմանալով իրենց իրավունքների մասին, և չիմանալով, որ գոյություն ունի նման օրենք պարզապես ճարահատյալ հեռանում են։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանալ իր իրավունքները և թույլ չտա, որ այն ոտնահարվի։

Posted in Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

ՀավաքիհասկացությունըՀավաքը երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ:

Ոչհանրայինևշինություններումանցկացվողհավաքներիառանձնահատկությունը
Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են նույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային տարածքում տեղի ունեցող հավաքներին։

ՀամաչափությանևայլհիմնարարսկզբունքներըՊետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

ՀավաքներիազատությանսահմանափակումներիհիմքերըՀավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:
Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

ՀավաքներինմասնակցելուիրավունքըՀավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

ՀավաքիկազմակերպիչըՀավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ: Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Posted in Իրավունք

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմի բուն նպատակն է ստեղծել հավասար իրավունքներ կանանց և տղամարդկանց համար՝ բոլոր ոլորտներում։ Ֆեմինիզմ բառը առաջացել է լատիներեն femina(կին) բառից և առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում։ Հաճախ մարդիկ սխալվում են, ասելով, որ ֆեմինիստնեը ատում են տղամարդկանց և պաշտպանում են միայն կանանց, բայց դա բոլորովին այդպես չէ։ Ֆեմինիստների նպատակը բոլոր սեռերի միջև հավասարության ապահովումն է։ Ըստ ֆեմինիզմի՝ աղջիկներըը նույնչափ իրավունք ունեն անել այն, ինչի իրավունքը նաև տղամարդիկ ունեն։

Կան մարդիկ, ովքեր ֆեմինիստներին ասում են, եթե կողմ եք նրան, որ կանայք և տղամարդիկ հավասար են, ապա գնացե՛ք և զբաղվե՛ք շինարարությամբ կամ սկսե՛ք երթուղային տրանսպորտ վարել։ Տղամարդիկ ի ծնե լինում են կենսաբանորեն ավելի ուժեղ և հաղթանդամ, դրա պատճառով սկսել են աշխատանքի բաժանում անել երկու սեռերի միջև և արդյունքում տղամարդկանց բաժին է ընկել զբաղվել ավելի ուժային գործերով։ Ըստ ֆեմինիզմի, յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իրեն և իր նախասիրություններին համապատասխան մասնագիտություն։

15 զարգացած երկրներում անցկացվել են հարցումներ ֆեմինիզմի հետ կապված, և արդյունքում պարզվել է, որ կանանց շրջանում իրենց ֆեմինիստ են համարում Շվեդիայում, իսկ ամենաքիչը Հարավային Կորեայում։ Տղամարդկանց շրջանում իրենց ֆեմնիստ համարողները գերակշռել են Իտալիայում, իսկ ամենաքիշ տղա ֆեմինիսի կողմնակիցները եղել են Հարավային Կորեայում և Հարավային Կորեայում։

Կանայք համառ պայքարի շնորհիվ ձեռք են բերել մի շարք իրավունքներ՝

  1. Կանայք կարող են հագնել այն, ինչ ուզում են։
  2. Կանայք իրավունք ունեն աշխատելու։
  3. Կանայք կարող են ստանալ նույնչափ աշխատավարձ, որքան տղամարդիկ։
  4. Կանայք իրավունք ունեն մասնակցել ընտրություններին;
  5. Կանայք կարող են ստանալ ուսում։
  6. Կանայք կարող են որոշել՝ կազմել ընտանիք, թե ոչ։
  7. Կանայք կարող են ստեղծել գրական և մշակութային արժեքներ։

Շատ աստղեր հայտնել են իրենց կարծիքը ֆեմինիզմի հետ կապված։ Արիանա Գրանդեն ասել է․ «Անհավատալի երկակի ստանդարտները, որոնց բախվում ենք մենք՝ կանայք, ամեն օր, արդյունաբերության և աշխարհում, դա ցնցող է»։ Էմմա Վաթսոնն ասել է․«Շատերը հաճախ շփոթում են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության պահանջը՝ տղամարդկանց հանդեպ ատելության հետ։ Դրան պետք է վերջ դրվի»։ Իան Սոմերհալդերն ասել է․«Ֆեմինիզմը վերաբերվում է ոչ թե որոշելուն, թե ինչպես ապրել կամ հասարակության ինչ-որ դերակատարությանը համապատասխանելը, այլ ավելի շուտ՝ ինքնադրսևորվելու և ազատ կամք ունենալու մասին է՝ անկախ սեռից»։

Օգտագործված աղբյուրներ՝ ինստագրամյան ֆեմինիստական էջեր և ամերիկյան կայքեր։

Posted in Իրավունք

Ֆեմինիզմ

Image result for feminism

Ֆեմինիզմը շարժում է, համոզմունք, ինչ-որ առումով նաև ցանկություն ձգտելու այնպիսի հասարակության, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ անկախ սեռից։ Կա կարծրացած մտածողություն, որ ֆեմինիզմը պայքար է ընդդեմ տղամարդկանց. իրականում, ո՛չ։

Ուզում եմ նշել, որ Հայստանում ֆեմինիզմի արմատները բավականին էլ խորն են, որքան էլ, որ դա նկատելի չէ մերօրյա իրականությունում։

12-րդ դարում մենք արդեն ունեինք Մխիթար Գոշի կողմից կազմված Դատաստանգիրքը, որում նաև խոսվում էր այն մասին, որ կինն իրավունք ունի ամուսնալուծության, եթե բռնության է ենթարկվում տվյալ ընտանիքում. Մինչդեռ այդ դարաշրջանում, արտասահմանյան մի շարք երկրներում կինն իր կարծիքն արտայատելու իրավունք անգամ չուներ։

1918 թվականին Հայաստանն ուներ պառլամենտ, որտեղ կային երեք կին պատգամավորներ։ Կրկին ուզում եմ նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսյան, այդ ժամանակ կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին։

Սակայն պետք է խոստովանել, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:

Posted in Իրավունք

Ժողովրդավարություն

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն, թեև սկզբնական շրջանում հույները օգտագործում էին այս եզրույթը աղքատների կամ զանգվածների իշխանությունը բնորոշելու համար։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ։ Ժողովրդավարական կառավարության հիմնումը նախ և առաջ բխում է մարդու իրավունքների, շահերի և բարեկեցության ապահովությունից։

Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝

  • Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն և կառավարություն-հասարակություն։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։ 
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներևհիմնարարազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում։

Ժողովրդավարական վարչակարգում որոշումների ընդունման գործընթացը լինում է երկու տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական։ Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Այս ձևի կիրառման վառ օրինակ է հանրաքվեի իրականացումը։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով քաղաքացիների շահերի առաջխաղացմանը։

Ժողովրդավարության առանցքային ինստիտուտներն են օրենսդիր, գործադիր, դատական մարմինները և դրանց հստակ տարանջատվածությունը և անկախությունը։ Օրենսդիր մարմինը կատարում է ներկայացուցչական, օրենքների ու նախագծերի մշակման գործառույթ։ Գործադիր մարմինը պատասխանատու է օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքների ու նախագծերի կիրառման համար, ապահովում է սահմանադրականություն։ Դատական մարմինը իրականացնում է արդարադատություն, լուծում իրավական վեճեր՝ ղեկավարվելով օրենքներով։ Օրենսդիրը, գործադիրն ու դատականը՝ իշխանության ճյուղերն են, որոնց արդյունավետ գործունեությունը երաշխավորում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, այն է՝ հնարավորություն է տալիս միմյանց վերահսկելու ու փոխլրացնելու՝ կանխելով ուղղակի միջամտությունը։ Իշխանության չորրորդ ճյուղ են համարվում լրատվամիջոցները, որոնք նույնպես կարևոր բաղադրիչ են ժողովրդավարական վարչակարգում բազմակարծություն ապահովելու հարցում։

Ժողովրդավարական վարչակարգերը լինում են տարբեր տեսակների, որոնք դասվում են երկու հիմնական խմբում՝ թերի ժողովրդավարություն ու կայացած կամ լիարժեք ժողովրդավարություն։ Ժողովրդավարության կայացվածությունը որոշվում է ժողովրդավարական սկզբունքների լիարժեք գործածման, ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեության, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանն ուղղված ոլորտների ապահովման միջոցով։ Ժողովրդավարության կայացման հինգ ոլորտներն են՝  օրենքի գերակայությունը, պետական կառավարման համակարգը, քաղաքական հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը, ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակությունը։

Posted in Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

Posted in Իրավունք

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները և հասնել միջազգային համագործակցության: 1992 թվականի մարտի 2-ից սկսած ՄԱԿ-ը համագործակցում է Հայաստանի հետ։ Այս օրերին ՄԱԿ-ը պետք է մեծ դեր ունենա Հայաստանում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար և Թուրք-Ադրբեջանական ագրեսիան և տերորիզմը դադարեցնելու համար, որովհետև նրանց արածը արդեն անցնում է մարդասիրական բոլոր սահմանները՝ հարձակվում է խաղաղ բնակչության վրա, օգտագործում է արգելված զինատեսակներ։ Երկրները, նաև ՄԱԿ-ը կոչ են անում դադարեցնել պատերազմը, սակայն նրանցից ոչ ոք հստակ քայլեր չի ձեռնարկում։ ՄԱԿ-ի կազմակերպության հիմնական գործառույթը հենց դա է՝ երկրների միջև պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ ՄԱԿ-ը լռում էր և շարունակում է լռել չգիտակցելով, որ իր լռելու պատճառով վերանում է մի անբողջ սերունդ, ովքեր նոր պետք է կյանք մտնեին․․․

Posted in Իրավունք

ՄԱԿ և ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ (Միավորված Ազգերի Կազմակերպություն)

Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • Գլխավոր Ասամբլեան– որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե. 
  • Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:
  • Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:
  • Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:
  • Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
  • Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր:ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները: