Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում։ Ռեյ Բրեդբերի 

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում

Վերլուծում

Չիկագո-Լոս Անջելես գնացքի ուղեւորը քմահաճույքով դուրս է գալիս մի տարօրինակ քաղաքում։ Այնտեղ նա հանդիպում է մի ծեր մարդու, որը խոստովանում է, որ երկար ժամանակ է, ինչ կայարանի հարթակում սպասում է անծանոթ մարդու, որ իջնի գնացքից։ Երբ խոսում են երկու տղամարդիկ, նրանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը մյուսի գաղտնի ֆանտազիայի իրականացումն է: Ճանապարհորդը հանկարծ հասկանում է, որ գաղտնի ցանկացել է գնացքից իջնել մի քաղաքում, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում, սպանություն է կատարել,, ապա նորից գնացքով գնացեք, եւ ոչ ոք երբեք իմաստուն չի եղել: Այդպես էլ ծերունին տարիներ շարունակ սպասել է, որ անծանոթը գնացքից դուրս գալ: Չբացահայտված սպանություն կատարելու ցանկությունն ամբողջություն է։ Երբ յուրաքանչյուրն իմանում է, որ ինքը պետք է լինի մյուսի զոհը, մահանալու վախը չափազանց մեծ է: Տղամարդիկ շրջվում են իրարից եւ հեռանում:

Պատմությունը բացահայտում է թաքնված մտքերն ու ֆանտազիաները, որոնք զվարճացնում են բոլոր մարդիկ իրենց կյանքի ինչ-որ պահի, ատելության մութ մտքերի եւ սպանություն գործելու գաղտնի ցանկության մասին: Նման մտքերը բնորոշ են գիշերային խավարին։ Բրեդբերիի մարդկության գերագույն լավատեսությունը ապացուցված է, երբ պատմության մեջ ճանապարհորդն ու ծերը ոչ մի վնաս չեն հասցնում միմյանց, չնայած որ իրավիճակը կատարյալ է: Այստեղ կարելի է տեսնել Բրեդբերիի այն համոզմունքը, որ մարդն իր բնածին բարոյականության շնորհիվ կարողանում է ճնշել իր մութ մտքերը: Մարդը, սակայն, չի կարող ամբողջությամբ ազատվել այդ մութ ու կործանարար մտքերից: Սա պատկերված է ծերունու անձի միջոցով, ով շարունակում է սպասել կայարանում կատարյալ սպանության զոհի համար, չնայած որ կատարյալ հնարավորությունը հենց նոր է անցել նրան:

Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Շատ չհամարվի

Շատ Չհամարվի

Վերլուծում

Տիպիկ հայկական ավանդական հավաքույթի մասին էր Սիրադեղյանի այս պատմվածքը։ Ընթերցելիս մեծ ջերմություն, սեր և մտերմություն զգացի, որը այսօր շատ քիչ է հանդիպումը։ Նկարագրությունները, հավաքույթը պատմելիս՝ հետաքրքիր, զվարճալի ու անչափ գեղեցիկ էին։ Սիրեցի այս պատմվածքը, իր խոսքով, իմաստով, արտահայտություններով, նկարագրություններով… Հին ավանդական հայկական իրականությանը վերադառնալու և հասկանալու համար՝ պարտադիր ընթրեցանության նյութերից։

Դժվար է այսօր հանդիպել նման ընտանեկան կամ «գերդաստանյան» հավաքույթների, քանի որ շատերս ենք փոխվել… ժամանակներն են փոխվել… մեր պատկերացումներն են փոխվել:

Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Սիրելու տարիք

Սիրելու տարիք

Վերլուծում

Այն զգացումներն ու ապրումները, որ տղան էր զգում՝ ինձ փոխանցվեց մինչև վերջին կաթիլը, կարծես իր հետ ապրումակցում էի։ Իսկ գաղափարն իրականում շատ կարևոր և բաղկացուցիչ մասն է, քանի որ նա այդ ամենին դիմում էր առանց ցանկության՝ հարկադռված կերպով։ Այսօրվա պատանիներն ու երիտասարդությունն իրենից ներկայացնում են երկու ծայրահեղական կերպարները։ Ոմանց համար անունը, պատիվը, արժեքներն ամենակարևորն են, և դրանց համար պատրաստ են ամբողջ աշխարհն էլ շուռ տալ։ Իսկ մի զգալի զանգվածի համար էլ դրանք ընդհանրապես կարևոր ու էական երևույթներ չեն՝ մի բան, որ կարելի է զուտ անտեսել։ Կարծում եմ պետք է այս երկուսի միջև սահմանագիծը գտնել, քանի որ միշտ չէ, որ պետք է դիմել նմանատիպ քայլերի պատվի համար՝ այն էլ առանց ցանկության։ Եվ ոչ էլ անտեսել այն։

Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու. ամփոփիչ փաթեթ

Նոյեմբեր ամսվա ամփոփիչ փաթեթգործնական աշխատանքներ

1․ Հոմանիշ և հականիշ բառեր — Աշխ․փաթեթ

2․ Համանուն և հարանուն բառեր — Աշխ․փաթեթ

3․Հնաբանություններ և նորաբանություններ — Աշխ․փաթեթ 

4․ Փոխառություններ և օտարաբանություններ — Աշխ․փաթեթ

Posted in Հայոց լեզու 11

Փոխառություններ և օտարաբանություններ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։


կոլեկցիա     —       գրավատուն
օրիենտացիա —    ախտորոշում
տրադիցիա    —      կողմնորոշում
ստաբիլ          —       մեկնարկ
լոմբարդ         —       հավաքածու
վալյուտա     —        ավանդույթ
ստարտ         —        կայուն
դիագնոզ      —        արժույթ
դիսպետչեր    —    առևտրային
կոմերցիոն      —    կարգավար

գրավատուն-լոմբարդ, ախտորոշում-դիագնոզ, կողմնորոշում-օրիենտացիա, մեկնարկ-ստարտ, հավաքածու-կոլեկցիա, ավանդույթ-տրադիցիա, կայուն-ստաբիլ, արժույթ-վալյուտա, առևտրային-կոմերցիոն, կարգավար-դիսպետչեր

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք ձեր իմացած այլ լեզուների հետ)։

Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում, բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ, կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ, սպիրտ, հովիվ։

տեխնիկա-հունարենից

ալբոմ-ֆրանսերեն, ռուսերեն

ակորդեոն-ֆրանսերեն, ռուսերեն

ակվարիում-լատիներեն, իտալերեն, ռուսերեն

բալետ-ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն,

բալլադ-ռուսերեն

գլոբուս-ռուսերեն, լատիներեն

կոնկրետ-ռուսերեն, լատիներեն

կոնֆետ-ռուսերեն, իտալերեն, լատիներեն

հորիզոն-ռուսերեն, հունարեն, ֆրանսերեն

մագնիս-ռուսերեն, հունարեն,

մեթոդ-ռուսերեն, հունարեն

պոեմ-ռուսարեն-հունարեն

սպիրտ-ռուսերեն, լատիներեն

Posted in Հայոց լեզու 11

Հնաբանություններ և նորաբանություններ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։

Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր, պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի, որովհետև, վաղր, հանապազ։

այպանել- նախատել, պախարակել

աշտե- երկարակոթ նիզակ

մարդպետ-արքունի պալատի ներքինապետ հայ Արշակունիների ժամանակ

ատենադպիր- պաշտոնական գրագրությունները վարող պաշտոնյա

այրուձի- ձիավոր զորք, հեծելազոր

արդ- զարդ, հարդարում

ի փառս- պատիվ՝ հռչակ՝ համբավ

հանգույն- նման, համանման, նմանօրինակ

զի- որովհետև, որ, եթե, որպեսզի: վասն զի

վաղր- սրի մի տեսակ

հանապազ- միշտ, շարունակ

Posted in Հայոց լեզու 11

Համանուն և հարանուն բառեր 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց։ — ավել (ավելորդ)
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ — ավել (ցախավել)
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ — յուղում (յուղ քսել)
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ — յուղ (կարագի/ձեթի մեջ տապակել)
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ — կարող (կատարող, գործող)
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ — կարող (ընդունակ, հզոր)
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ —խմորում (տարրերի փոփոխության գործողություն)
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ — խմորում (ալյուրը ջրի կամ կաթի հետ խառնելուց ու շաղախելուց ստացվող, թանձր մածուցիկ զանգված, որից հաց կամ այլ թխվածք են եփում)
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ — գոլ (ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը հակառակորդի դարպասի մեջ գցելը)
  10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ — գոլ (ոչ շատ տաք, գաղջ)

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  1. բարձր հարկ — Շենքում գտնվող բարձր հարկեր կամ պետության կողմից գանձվող գումարների աճ՝ բարձր հարկ։
  2. ավել գնել — Գնել մի բան, որ ավելորդ է կամ գնել ցախավել։
  3. ոչխարի հոտ — Կենդանուց հոտ կամ ուղղակի ոչխարների խումբ, հոտ։
  4. մետաքսի կտոր — Շերամի որդուց արտադրված թելից պատրաստված կտոր կամ մետաքսյա թելի կամ գործվածքի նման նուրբ ու փայլուն բան։
  5. Նա ջրում է։ —Ոռոգել տարածքը կամ «ցրել» թեման։
  6. Նա գնում է։ — Հեռանում է կամ առնում է/ գնում է որևէ իր։
  7. Խավարում է։ — Մթնում է կամ աղոտ է դառնում։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։

  1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք) — Ես չեմ սիրում, երբ կաթը սառում է ու սեր է վրան հայտնվում։ Սերը բոլոր կենդանի էակներին բնորոշ խորը, հոգևոր զգացմունք է։
  2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի) — Սովորողները երբեմն չեն իմանում որտեղ դնել կետ նշանը։ Կետերը համրավում է ջրային/օվկիանոսային ամենամեծ կենդանիները։
  3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք) — Երկրաչափության դասերին միշտ պետք է քանոն ունենալ։ Քանոնը համարվում է հայակական ազգային նվագարան։
  4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ) — Սառը եղանակի պատճառով դրսում գտնվողները դողում էին։ Ռետինե շրջանակ՝ դողը։
  5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր) — Երբ ծնողները բարկանում են, հաճախ իրենց տոնը բարձրացնում են։ Պետական տոները համարվում են ոչ աշխատանքային օրեր։

4. Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։

Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Հարանուն բառեր՝ փաթիլ, կաթիլ, հողից, կողից, հասկահանի, հասկանալի, տակ, խակ, գրգիռն, թրթիռ, սեզ, դեզ, հեզ, ձորում, ծորում։

Posted in Հայոց լեզու 11

Հոմանիշ և հականիշ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Ողորկ-հարթ, հսկայական-վիթխարի, հավաքել-ժողովել, դժվար-խրթին, ստերջ-անպտուղ, դյութիչ-հմայիչ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, խոնավ-տամուկ, ծավի-բիլ։

2. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:

Փութաջան-ծույլ, երկչոտ-համարձակ, գագաթ-ստորոտ, ողորկ-խորդուբորդ, օրինական-ապօրինի, ուսյալ-տգետ, անջրդի-ջրարբի, նոսր-թանձր, անբասիր-արատավոր, ամպոտ-ջինջ։

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։

1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Անցորդը դանդաղ քայլերով անցնում էր խանութի ցուցափեղկի մոտով, իսկ հետո միանգամից քայլերն արագացնում է։

Նա անընդհատ գնում էր նոր հագուստներ, սակայն միշտ հագնում էր հները։

Սառը եղանակին միշտ պետք է տաք հագնվել։

Փողոցում բոլորը տարօրինակ էին նայում նրա վրա, մաքուր շորեր հագնելու փոխարեն, կեղտոտ հագուստով էր։

Ամառ-ձմեռ կապ չուներ, նա միշտ գնում էր ծովափ։

Թեք նստելու փոխարեն միշտ պետք է ուղիղ նստել։

Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11

Աշուն

Աշունը գեղեցիկ ժամանակաշրջան է, որտեղ կարելի է տեսնել, եղանակի և բնության փոփոխությունը: Բնության գրեթե մերկ ծառերից փափուկ թափվող ոսկե, կոշտ տերևները: Երկրորդ գարունն է, երբ ամեն տերև ծաղիկ է: Անձամբ աշունը մխիթարական ժամանակաշրջան է ինձ համար, երբ ,պատուհանից դուրս եմ նայում և տերևներն եմ տեսնում
գույնը փոխված, մեկ-մեկ՝ գետնին փռված:Ասում են՝ մահվան ամիսն է,
Բայց ես երբեք նման գեղեցկություն չեմ տեսել քայքայման մեջ։ Երբ երաժշտություն լսելով քայլում էս անձրևի տակ՝զգալով սառը քամին: Հագնել սվիտերներ, տաք հագուստ և զգալ, որ իր գրեթե ձմեռը։ Ես պարզապես սիրում եմ աշունը իմ սիրած եղանակներից մեկն է։