Posted in Քաղաքագիտություն

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Ներկայումս մարդկության կողմից օգտագործվում են հազարավոր բնական ռեսուրսներ, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների: Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝ մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք ուղղակի անհրաժեշտ են մարդու կյանքի համար։ Երկրորդը՝ արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն` արտադրության մեջ որպես հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները: Դրանք են, օրինակ, նավթը, ածուխը, մետաղների հանքաքարը, կրաքարը, տուֆը և այլն։ Երրորդը՝ մարդկանց համար առողջարարական­ -կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն): Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացած է Մերձավոր և Միջին Արևելքում: Մյուս երկրներից աչքի և են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը: Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում:

Աշխարհի նավթարդյունաբերության գլխավոր շրջանն առ այսօր մնում է Պարսից ծոցի ավազանն Արաբական թերակղզու հետ միասին, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային առևտրի գրեթե կեսը: Նավթի և գազի վիթխարի պաշարների պատճառով է, որ այս տարածաշրջանը դարձել է համամոլորակային աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը, որտեղ բախվում են միջազգային նավթային ընկերությունների և բազմաթիվ պետությունների շահերը:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Կովկասյան տարածաշրջանում իրենցից ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելի նեղուցները, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով` համաշխարհային ծովային ուղիներին: Այսպիսով՝ Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որն արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասն իրականացնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ Բաթումի և Փոթիի միջոցով:

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը

Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ և միջազգային հաղորդակցության առկա ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող նեղուցներն ու ջրանցքները: Աշխարհի «ուժեղները» մշտապես անհաշտ պայքարի մեջ են եղել միջազգային հաղորդակցության ուղիներին տիրանալու համար: Մեր օրերում ընդհանուր է այն ձգտումը, որպեսզի այդ ուղիների նկատմամբ որևէ առանձին պետություն մենաշնորհ չունենա, և դրանց օգտագործումը կարգավորվի միջազգային պայմանագրերի միջոցով:

Posted in Քաղաքագիտություն

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Լրացուցիչ գրականությույն՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, էջ 225  /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․ Պայմանավորված պետության զբաղեցրած աշխարհագրական դիրքով՝ հնարավոր է մեծանա կամ էլ փոքրանա տվյալ պետության աշխարհաքաղաքական նշանակությունը արտաքին միջազգային քաղաքականության մեջ։ Գնահատե՛ք Հայաստանի աշխարհաքաղաքակն դիրքը Առաջավորասիական տարածաշրջանում։ Մանրամասնե՛ք։

Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։ Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։ Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։ Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։ Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։ Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։

Գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական շահերի բախման գոտում. մի տարածաշրջանում, որը հայտնի է իր քաղաքական անկայունությամբ։ Ռազմավարական գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման։ Լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ սահմանակից է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամենաարևելյան անդամ Թուրքիային: Միջազգային պատժամիջոցներ են սահմանվել ռազմավարական գլխավոր երկրի՝ Ռուսաստանի և հարավային հարևան ու բարեկամ երկրի՝ Իրանի նկատմամբ, ինչը դժվարացնում է այդ երկրների տնտեսական իրավիճակն ու ՀՀ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը: Լարված են վրաց-ռուսական հարաբերությունները, որը անդրադառնում է մեզ վրա, քանի որ Վրաստանը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցության միակ միջնորդն է:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք։

Ներկայումս տրանսպորտային միջազգային բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ծովային ուղիներով,  քանի որ ծովային տրանսպորտի դեպքում կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան տրանսպորտի այլ տեսակների դեպքում: Ատլանտյան օվկիանոսում է ձևավորվել ծովային ուղիների ամենախիտ ցանցը: Ծովային այս ուղիների միջոցով միմյանց հետ կապված են Ատլանտիկայի առափնյա պետությունների շուրջ 1700 նավահանգիստներ: Վերջին տարիներին ծովային նավահանգիստների բեռնաշրջանառության առաջատար դիրքերը Ատլանտյան օվկիանոսի նավահանգիստներից (Ռոտերդամ, Նոր Օռլեան, Հյուսթոն, Ռիո դը Ժանեյրո) փոխանցվել են Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստներին (Շանհայ, Սինգապուր, Նինբո):

Ծովային ուղիների լայն ցանց ունի նաև Հնդկական օվկիանոսը։ Այստեղով են անցնում Հարավային Ասիայի ու Ասիական-­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստները Եվրոպայի, Ավստրալիայի և Աֆրիկայի հետ կապող ծովային ճանապարհները։ Այս ճանապարհների հիմքի վրա կառուցվել են ժամանակակից ենթակառուցվածքներով ու տեխնիկայով հագեցած խոշոր նավահանգիստներ Հարավային Ասիայի ծովափերին (Մումբայ, Կարաչի), Չինաստանի արևելյան առափնյա գոտում (Շանհայ, Տյանին (Տյանցզին) և այլն) և Սինգապուրում: Հնդկական օվկիանոսի ծովային ուղիներով Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա ու Ճապոնիա են փոխադրվում գլխավորապես նավթ և նավթամթերք, իսկ Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նոր արդյունաբերական երկրներից՝ մեքենաշինական արտադրանք ու գյուղատնտեսական մթերք։ Հնդկական օվկիանոսից դեպի Ատլանտիկա ջրի մեջ մինչև 13 մ ընկղմված ծովային նավերն անցնում են Սուեզի ջրանցքով, իսկ գերխոշոր լցանավերը՝ Աֆրիկան շրջանցելով: Իր նշանակությամբ երկրորդը Պանամայի ջրանցքն է, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Հյուսիսային ու Բալթիկ ծովերն իրար միացնող ջրային ուղիներից առանձնանում է Քիլի ջրանցքը:

Posted in Քաղաքագիտություն

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար: Կառավարությունը պարբերաբար իրազեկում է Հանրապետության նախագահին Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման, իսկ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ առանձին հարցերի վերաբերյալ:

Արտաքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման, համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացման, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման, պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում։

Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում՝

1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով`

1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը:

2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Posted in Քաղաքագիտություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԼԻԲԵՐԱԼԻԶՄ)

«Լիբերալ» բառը հատուկ քաղաքական նշանակություն է ստացել Շվեյցարիայում և Իսպանիայում, երբ ստեղծվեցին լիբերալ պառլամենտական խմբերը: Երբ նորաստեղծ քաղաքական կուսակցությունները կիրառեցին «լիբերալ» բառը, նրանք ցանկանում էին արտահայտել իրենց դրական գնահատականը որոշ երկրներում ձևավորվող դեմոկրատական համակարգերի մասին։ Այս եզրույթը սովորաբար օգտագործվում է բնութագրելու ավելի հին երևույթ։ Համաձայն դասական լիբերալիզմի, պետական միջամտությունը պետք է լինի նվազագույն, որը նշանակում է գրեթե ամեն ինչ, բացառությամբ զինված ուժերի և իրավապահ մարմինների, պետք է թողնել քաղաքացիների ազատ տնօրինմանը, իսկ կազմակերպությունները պետք է ստեղծվեն ըստ քաղաքացիների ցանկության և միայն նրանց մասնակցությամբ: Այդպիսի պետությանը հաճախ անվանում են «գիշերային պահակ պետություն», քանի որ պետության հիմնական նպատակն է  պահպանել հասարակական կարգի հիմնական ու ամենակարևոր կողմերը: Որոշ հեղինակներ (հատկապես Ջոն Լոկը) նույնիսկ մտածում են, որ պետությունը անհատների միջև ազատորեն ստեղծված ասոցիացիա է, որտեղ նրա մասնակիցներն ունեն ապստամբության արդարա ցված պատճառ, եթե պետությունը «գրավում է» ավելի շատ իշխանություն, քան սկզբնապես տրված էր քաղաքացիների կողմից:

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ)

Այն քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև Ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍԵՐՖԱՏԻԶՄ

Ընդհանրապես` «պահպանողականություն» (կոնսերվատիզմ) հասկացությունը մեկնաբանվում է չորս տարբերակներով.

  1. Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան:
  2. Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դիմադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
  3. Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
  4. Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողություն, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով։
Posted in Քաղաքագիտություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Դեմոկրատիա

Ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից որոշակի ժամանակով: Որևէ կարգի կոլեկաիվի ղեկավարման գործում ամբողջ կոլեկաիվի մասնակցության ու գործուն ազդեցության ապահովում:

Արիստոկրատիա

Պետական կառավարման համակարգ, որտեղ իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց, որոնք համարվում են բարձրագույն խավի ներկայացուցիչներ` ազնվականներ։ Ազնվականներ համարվում են բարձր դասի ներկայացուցիչները։

Օլիգարխիա

Քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։

Օխլոկրատիա

Ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։

Տիրանիա

Տիրանիան բռնություններ իրագործող իշխանավոր է: Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձի իշխանությունը կոչվել է տիրանիա:

Կլեպտոկրատիա

Կլեպտոկրատիայի ժամանակ կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։ Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:

Մոնարխիա

Մոնարխիան (միապետությունը) պետական կառավարման համակարգ է, երբ պետության մեջ բարձրագույն իշխանությունը մեկ անձի՝ միապետի ձեռքում է, որտեղ իշխանությունը իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է սերնդեսերունդ: Միապետն իր ենթակայության տակ գտվող տարածքում ունի բարձրագույն իշխանություն, մարմնավորում է տվյալ երկրի ազգային ինքնությունը, ապահովում է արտաքին անվտանգությանը, ներքին կայունությունը, սահմանադրականությունն ու օրենքի գերակայությունը, և անուղղակիորեն համարվում է այդ պետության «գլուխը»։

Posted in Քաղաքագիտություն

Հայաստանի 3-րդ հանրապետությամ քաղաքական համակարգը

Հայաստանի անկախության հռչակման գործընթացը
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:

1.Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։

2.Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։

3.Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4.Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5.Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։

6.Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։

7.Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։

8.Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9.Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։

10.Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։

11.Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։

12.Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր Անկախության հանրաքվե՝ ժողովրդական քվեարկություն: Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանին:

Նախագահական, կիսանախագահական, պառլամենտական համակարգերի տարբերությունը

Նախագահական համակարգ

Գործադիր  իշխանությունը  ամբողջությամբ  պատկանում է նախագահին: Նախագահը  և պառլամենտը  ընտրվում  են առանձին–առանձին,  ուստի փոխադարձ  կախվածության մեջ չեն, նախագահը քաղաքականորեն  պատասխանատու  է  ժողովրդի  առջև,  իսկ  կառավարությունը`  նախագահի  առջև, պառլամենտը  իրավասու  չէ  հետ  կանչելու կառավարությանը  կամ  նախագահին  (բացառությամբ  իմպիչմենտի),  բայց  նա  կրում  է օրենսդրական  իշխանության  ամբողջական  լիազորությունները: Այդպիսով  նախագահը  պատասխանատու  չէ  պառլամենտի  առջև  և  կարող  է  պաշտոնանկ  արվել  միայն իմպիչմենտի  միջոցով:  Նախագահը  ընտրվում  է  ոչ  պառլամենտական  ուղղով,  այլ  կամ  համընդհանուր  քվեարկությամբ,  կամ  էլ  ընտրիչների կոլեգիայի  կողմից,  որը  ևս նշանակվում  է    համընդհանուր  քվեարկությամբ: 

Կիսանախագահական համակարգ

Կիսանախագահական  կամ  խառը  կառավարման  ձևը ,  միավորում  է  պառլամենտական  և  նախագահական  հանրապետությունների    առանձին    բնութագրիչները,  սակայն  դրանց  ընդհանրացումը  նոր  որակ  է  ստեղծում:  Այստեղ  նախագահի  դերը  առավել  մեծ  է: Պետության  գլուխը`  նախագահը,  ընտրվում  է  համընդհանուր  ընտրությունների  միջոցով, նախագահը  նշանակում  է    կառավարությանը`  հիմնվելով  պառլամենտական  մեծամասնության  վրա,  և  վարչապետին,  ով    քաղաքականապես  պատասխանատու  է  նրա  առջև, կառավարությունը  ոչ  միայն  նախագահից  է  կախված,  այլև    պատասխանատու  է  պառլամենտի  առջև  և  կարող  է  փոխարինվել  անվստահության  քվեի  դեպքում, նախագահը  իրավունք  ունի  ցրելու  պառլամենտը  (առավելապես  ստորին  պալատը)  և  նշանակելու  նոր  ընտրություններ, պետության  գլուխը  պառլամենտի  օրինագծերի  վրա  հետաձգող  վետոյի  իրավունք  ունի  և  կարող  է  նաև  հանդես  գալ  օրենսդրական  նախաձեռնությամբ:

Պառլամենտական համակարգ

Պառլամենտական  հանրապետություններում պետական  իշխանության  ղեկավար  մարմինը  պառլամենտն  է:  Կառավարությունը  ձևավորվում  է  պառլամենտի  հիման  վրա  և  նրա  հանդեպ  պատասխանատվություն  է  կրում: Ընտրությունները  միաժամանակ  որոշում  են  պառլամենտի  և  կառավարության  կազմի  հարցերը,  ինչպես  նաև  կուսակցությունների  միությունների  (կոլաիցիաների), պառլամենտն  է  նշանակում  կառավարություն  և  կարող  է  հետ  կանչել, կառավարության  գլուխը  մտնում  է  ստորին  պալատի  կազմի  մեջ,  որը  ընտրվում  է  համընդհանուր  քվեարկությամբ,    և  լիազորություն  ունի    ցրելու  այն  (կառավարությունը): Պառլամենտը  ցրելու  իր  իրավունքը  իրականցնում  է  կամ  օրենսդրության  հրամայական  նորմերին  համապատասխան,  կամ  էլ  վարչապետի  նախաձեռնությամբ:  Պետության  գլուխը  (նախագահը)  ընտրվում  է  որպես  կանոն  պառլամենտական  ճանապարհով,  այսինքն    պառլամենտի  անդամների  կամ  ընտրիչների  կոլեգիայի  կողմից,  որոնց  կեսից  ոչ  պակասը  կազմված  են  պատգամավորներից:
Նախագահական ընտրությունների հակիրճ պատմությունը
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում։ Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

1991թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան 1991 թվականի հոկտեմբերի 17-ին։ ՀՀ առաջին նախագահ դառնալու համար պայքարող թեկնածուներն էին` Զորի Բալայանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Ռաֆայել Ղազարյանը (անկուսակցական), Աշոտ Նավասարդյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Սոս Սարգսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Լևոն Տեր-Պետրոսյանը (Հայոց համազգային շարժում): Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 83%-ը։ Մասնակցությունը 74% էր։

1996թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով: Նախագահական 2-րդ ընտրությունների քվեաթերթիկում արդեն 4 թեկնածու կար` Սերգեյ Բադալյան (Կոմկուս), Վազգեն Մանուկյան (ԱԺՄ, ընդդիմության միասնական թեկնածու), Աշոտ Մանուչարյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Ընտրություններից հետո ընդդիմությունը չընդունեց դրանց արդյունքները, տեղի ունեցան անկարգություններ, սրվեց քաղաքական իրավիճակը: 1996 թվականի քաղաքական լարվածության պատճառը պայմանավորված էին նախորդած խորհրդարանական ընտրություններով, երբ պարզվեց, որ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայությունը չի համապատասխանում իրական կյանքում նրանց քաղաքական կշիռներին:

1998թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 1998թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու և ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Լենսեր Աղալովյանը (անկուսակցական), Սերգեյ Բադալյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Աշոտ Բլեյանը (Նոր ուղի կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն), Կարեն Դեմիրճյանը (անկուսակցական), Հրանտ Խաչատրյանը (Սահմանադրական իրավունք միություն կուսակցություն), Վիգեն Խաչատրյանը (Ռամկավար ազատական կուսակցություն), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն) Արամ Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցական): Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը` մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը: Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2003թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններին պայքարելու համար առաջադրվեցին հետևյալ թեկնածուները`  Ռուբեն Ավագյանը (Միավորված հայեր կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն),Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Արամ Հարությունյանը (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարաան միություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցություն): Առաջադրվածներից Րաֆֆի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ: Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներով թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը: Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2008թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 5-րդ ընտրություններին առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Արթուր Բաղդասարյան (Օրինաց երկիր), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն կուսակցություն), Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն), Արամ Հարությունյան (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վահան Հովհաննիսյան (Հայ հեղափոխական դաշնակցություն), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն), Արման Մելիքյան (անկուսակցական), Սերժ Սարգսյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Լևոն Տեր-Պետրոսյան (անկուսակցական` ինքնառաջադրման կարգով): ՀՀ Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

2013թ. նախագահական ընտրություններ

Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, 2013թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող: Այս անգամ նախագահ դառնալու համար կպայքարեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը: Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտարարել: Եվ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: