Posted in Uncategorized

Փետրվարի 8-12

1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները.
Երվանդ Սակավակյացի թագավորւթյան սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:

2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.
Արտաշես 1-ինի գլխավոր խնդիրներից էր ետ բերել Մեծ Հայքից անջատված տարածքները:Նա վերագրավեց Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից մի փոքր ուշ Սելևկյան տերությունից և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը:Իսկ Ծոփքի թագավոր Զարեհի մահվանից հետո Արտաշեսը փորձում է գրավել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն նրան դա չի հաջողվում նրա թոռ Տիգրան II Մեծը իրականացնում է այդ ծրագիրը:

3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը
Արտաշես 1-ինը բանակը բաժանում է չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի:Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների և կարգավորեց երկրի կառավարման համակարգը:Իր օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը:Ինչպես Խորենացին էր ասում՝ Արտաշեսի օրոք անմշակ հող չէր մնացել:Հողային բարեփոխման հետ են կապվում նաև սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ:Արտաշեսն ամրապնդում է թագավորական նախնիների պաշտամունքը:Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, գետերի և լճերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ:Նաև կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ տարբեր շինություններ:Այդ ամենի նշանակությունը այն է, որ Արտաշես 1-ինը իր այս մեծագործությունների համար փառաբանվել է ժողովրդավարական երգերում, նրան մեծարել են Մեծ, Աշխարհակալ և Բարեպաշտ պատվանուններով:Նրան են նվիրված <<Արտաշես և Սաթենիկ>> <<Արտաշես և Արտավազդ>> և <<Երվանդ և Արտաշես>> ասքերը:Ըստ Մովսես Խորենացու Արտաշեսի հողարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Posted in Uncategorized

Տորմակ եկեղեցի (Գյուլագարակ)

Գյուլագարակի Տորմակ եկեղեցին հայ ճարտարապետության սրահավոր միանավ դահլիճների ինքնատիպ և լավագույն օրինակներից է։
Եկեղեցին հորինվածքով դահլիճի տիպի է, Օձունի գմբեթավոր բազիլիկի նման երեք կողմից շրջապատված սրահով։ Բեմին հարավից կից է քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված ավանդատունը, որն արևելքից վերջավորվում է կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցու առանձնահատկություններից է դասական ճակտոնը, որի հորիզոնական գոտին զուգակցված է լուսամուտի պարակալին, կամարիկներով մշակված քիվը վերևից շրջանցում է լուսամուտը։ Ճակտոնի այսպիսի լուծումը զուտ հայկական արվեստին հատուկ դեկորատիվ ձև է։
Տորմակ եկեղեցին կիսավեր է։ Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը։ Բուտոբետոնե շարվածքը երեսպատված է բազալտի միջին խոշորության սրբատաշ քարերով։ Աղոթասրահը ուղղանկյուն հատակագծով, արևելյան խորանով սրահ է՝ զույգ որմնամույթերով բաժանված երեք մասերի, որին հարավից կից է քառակուսի հատակագծով, արևելյան արտաքին խորանով ավանդատունը։ Արտաքին խորանը քանդված է, պահպանվել են ավանդատան խաչվող թաղածածկի հետքեր։ Աղոթասրահը երեք կողմից շրջապատված է եղել արտաքին սրահով։ Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյանից) շրջափակված է եղել 210 սմ լայնությամբ արտաքին սրահով, որի արևմտյան թևը եզերվել է հոծ պատով՝ միջին մասում ունենալով կամարակապ բացվածք (203 սմ լայնությամբ)։ Երկայնական թևերում, որ ունեցել են ոչ սիմետրիկ լուծում, հիմնականում պահպանվել են արտաքին պատի ստորին շարքը, հարավային թևի արևելյան վերջավորության պայտաձև խորանը։ Աղոթասրահը (12.9 X 5.6 մետր) և արտաքին սրահը, ըստ շինարարական տեխնիկայի և գործածված շինանյութի, համաժամանակյա կառույցներ են։ Արտաքին սրահից պահպանվել է արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ, իսկ հարավային և հյուսիսային կողմերում՝ մոտ երկու-երեք մետր հատվածներ։ Սրահն արևմտյան կողմում ուներ կամարակապ մեծ բացվածքով մուտք, որից միայն հետքեր են մնացել։ Արտաքին սրահի արևմտյան և հարավային կողմերում, հատակին կան տապանաքարեր։ Եկեղեցու արտաքին հարդարանքից պահպանվել են դռան, լուսամուտի կամարակապ պարակալի առանձին մանրամասեր, արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մաս՝ զարդարված խորադիր, պայտաձև կամարիկներով։ Եկեղեցին շրջապատված է եղել պարսպով, որի մնացորդները կան արևմտյան և հյուսիսային կողմերում՝ 20-25 մետր հեռավորության վրա:

Եկեղեցի «Տորմակ» 1.JPG
Posted in Uncategorized

Համեմատություն

  1. Կաթարի վերջին տարիներին ծնելիությունը շատացել է, իսկ Հայաստանում նվազում է։

2. Հայաստանի միջին տարիքը 35.4 Իսկ Քաթարի միջջին տարիքը 32.2։

3. Հայաստանում երկրի բնակչությունն ավելի շատ է, քան Կաթարում։

4.Հայաստանը մոտավորապես 29,743 քառակուսի կմ է, իսկ Կատարը մոտավորապես 11,586 քառ. Կմ

5.Տարածքային համեմատությամբ Հայաստանը ավելի մեծ է։

Posted in Uncategorized

1-5 февраля (Урок 2)

» Страх в жизни- это полное отсутствие свободы, а “футлярность жизни” – это внутреннее рабство»

Быть в страхе это другое, а быть футлярным человеком совсем другое. Человек, который боится жизни, он лишает самого себя очень много, в том числе и свободы. Как мы все знаем свобода, это одно из самых важных заслуг нашего мира, а без него, человек не может быть таким, каким он есть на самом деле. Но есть другой тип человека; футлярный человек. Футлярный человек не может жить в позоре, для него самое главное в жизни, это его честь и почет, что о нем думают другие люди. Он этим вредить самому себе, делает его психический больным. Как он боится их, так и они начинают боятся его. Футлятность, это тоже страх, но уже без границ. Страх от всего. Страх от человека, от роботы, от критики, даже от собственного повара. Страх, что все таки где то, что то не так, в чем то есть подвох и что все может обернутся катастрофой. С такими людьми сложно общаться и дружить.

Posted in Uncategorized

«Թմկաբերդի առումը» պոեմը

Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»

1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքումՄեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիսանց ենք կենումԷս անցավոր աշխարհից։

Ըստ իս Հ․Թումանյան նկատի ունի, որ բոլոր մարդիկ հավասար են, ճիշտ է, մարդիկ ապրում են տարբեր կերպ, սակայն միևնույն է բոլորն էլ վերջում մահանալու են։ Կյանքը անցնում է անկնթարթորեն, և մարդիկ փորձում են այնպես անել, որ մահվանից հետո իրենց մասին մտածելիս նրանց հիշեն, որպես լավ մարդ։

2. Համաձայնեքընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնըԴավաճանում են ընդհանուր գործինհամերաշխությանըկրոնականբարոյականազգային կամ դասակարգային շահերինԴավաճանումեն վախկոտությունիցշահամոլությունիցեսամոլությունից դրդվածլավագույն դեպքում՝ մոլորված են լինումԲայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն էդավաճանությունայս հարցը պատասխան չունիամեն ինչ որոշում էկոնտեքստըՈրոշիչը հասարակական կամ պետական շահն էիսկ այնինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն էԱյս չափանիշը այնքանհեղհեղուկ և հարաբերական էոր ի վերջո մնում է միայն վերջինչափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելըՈ՞վ է որոշում դավաճանությանեղելությունըո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Ինձ համար դավաճանությունը ամենավախկոտ քայլն է։ Դավաճանում են այն մարդիկ, ովքեր չունեն հարգանք դիմացի հանդեպ, չունեն խիղճ և գթասրտություն։ Դավաճանել, միայն չի նշանակում դավաճանել դիմացինին, այլ նշանակում է, դավաճանել ինքդ քեզ, քո սկզբունքները, որն անտանելի տհաճ զգացողություն է։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ դավաճանելու փոխարեն լինեին հավատարիմ, այն ինձ համար կյանքի կարևորագույն արժեքներից մեկն է։

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհունԿարող եք այս հերոսուհունլավ կամ վատ կերպարի որակում տալ:

Թմկա տիրուհին շատ գեղեցիկ կին էր, սակայն նա կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Դավաճանության մասին իմ կարծիքն արդեն արտահայտել եմ առաջին հարցի պատասխանում։

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ«Ոչ մեկըմեզ չի պատկանումքանի որ չի պատկանումչի էլ կարողդավաճանել»Ի՞նչ կասեք սրա մասին:

Դավաճանում են հարազատ մարդիկ, սակայն նրանք մեզ չեն պատկանում, բայց նրանց համարվում են մեր մտերիմը։ Եվ եթե նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, արդեն սխալ արված քայլը համարում ենք դավաճանություն։

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանողճանապարհինԻնչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալընրանթվաց ավելի մեծ դավաճանությունքան հայրենիքի և ամուսնուդավաճանությունըԱվելի պարզի՞նչ է փորձում պահպանելդավաճանըինչի՞ն է մնում անդավաճաներբ դավաճանում է:

Ըստ իս, այդ քայլով նա փորձում էր քավել իր մեղքերը, որովհետև կարծում եմ՝ նա պարզապես զղջում էր։ 

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի ևԹումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Ես Լիլիթի և Թմկա տիրուհու միջև նմանություններ շատ եմ տեսնում։ Նրանք երկուսն էլ ձգտում էին հասնել անսահման փառքի։ Սակայն տարբերություններ ևս կան։ Լիլիթը չէր զղջում իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջում էր։

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Թաթուլի կերպարն ինձ համար քաջ և հավատարիմ էր, սակայն Նադիրն ավելի խորամանկ էր, ով փորձում էր հաղթանակի հասնել խորամանկության և նենգության շնորհիվ։

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝մեզանումմեր առօրյայում:

Երևի թե չկա մարդ, ով դավաճանության զոհ դարձած չլինի։ Շատերն են այդ մտքից բողոքվում, բայց նաև պետք է հաշվի առնեն, որ մյուսներն էլ իրենց են դավաճանված զգում իրենց կողմից, որը միգուցե գործել են անգիտակցաբար։
Եթե ցանկանում են ընդհանրապես ազատվել այդ երևույթից, ուրեմն պետք է ամեն մեկն իր մեջ գիտակցի, արդյո՞ք հաճելի կլիներ, եթե որևէ մեկը նույն կերպ վարվեր իր հետ, ո՛չ, իհարկե չէր ցանկանա, որովհետև ոչ ոքի հաճելի չի լինել դավաճանված մտերիմի կողմից։

Posted in Uncategorized

Դաս 12

Մենդելի երկրորդ օրենքը 
Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Ոչ լրիվ դոմինանտություն
Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Գամետների մաքրության վարկածը
Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։  Գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։  Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։  Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը:

Posted in Uncategorized

Դաս 9

Օրգանիզմների բազմացում
Բազմացումը կամ վերարտադրումը, կենսաբանական գործընթաց է, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։
Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։ 
Բազմացման հիմքում ընկած է բջջի բաժանման գործընթացը։

Անսեռ բազմացում
Անսեռ բազմացման դեպքում սերունդը ձևավորվում է մեկ ծնողական առանձնյակի մարմնի ոչ մասնագիտացված բջիջներից։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Այս բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։ Բազմապիսի տարբերակների առկայությունը հատկապես բնորոշ է անսեռ բազմացմանը՝ կիսում,սպորառաջացնում,բողբոջում,վեգետատիվ բազմացում։

Սեռական բազմացում
Սեռական բազմացման հիմքում ընկած է երկու ծնողական առանձնյակների յուրահատուկ՝ սեռական բջիջների միաձուլման հետևանքով ձևավորված զիգոտի բազմակի բաժանման գործընթացը, որի արդյունքը նոր օրգանիզմի առաջացումն է։ Սեռական բազմացումը ունի չափազանց կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար, ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ։

Անսեռ և սեռական բազմացման գործընթացները՝ անհրաժեշտ է նշել,որ երկու եղանակներն էլ ունեն խիստ որոշակի կենսաբանական նշանակություն։ Երկուսն էլ պայմանավորում են կենդանի էակներին բնորոշ կարևորագույն՝ բազմացման ֆունկցիայի իրականացումը տարբեր մեխանիզմներով։ Շատ օրգանիզմներում դրանք մեկը մյուսին զուգակցված են, և բույսերի,կենդանիների շատ ներկայացուցիչներ բազմանում են թե անսեռ և թե սեռական եղանակներով։

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

  • Ընդգծել քերականորեն փոփոխված բառերը.
    Վանի վրա լուսառատ, բույրերով ու հնչյուններով լի օր էր բացվել:
  • Յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտել մեկ բառով․
    ա) միշտ վառվող -մշտավար
    բ) երախտիքը իմացող – երախտագետ
    գ) շանթի հարված ստացած – շանթահար
    դ) ոսկուց ձուլված – ոսկեձույլ
  • Բառի իմաստն արտահայտել բառակապակցությամբ․
    ա) օշարակ – մրքերից պատրաստաց հյութ
    բ) աշակերտել – սովորել մեկի մոտ՝
    գ) սմքել – կուչ կալ
    դ) տապակել – ձեթի մեջ եփել
  • Փակագծերում տրված ներիցընտրել և տեղադրել ճիշտ իմաստները․
    ա) խթանել – առաջ մղել
    բ) մեղանչել – ապաշխարել
  • ( հետ տանել, ապաշխարել, հակադրվել, մեղք գործել, առաջ մղել, նեղանալ )

5․Տեղադրել երկհնչյունները․
ա) Ամալիա, Վոլոդյա, Ազարիա, Եղիա
բ) փասիան, իշիաս, միմիայն, մարիամ
գ) ալելույա, բամիա, Անդրեաս, Բենյամին
դ) բարյացակամ, Օֆելյա, Զաքարիա, Բունիաթ

6․Տեղադրել երկհնչյունները․
հույն, Սոֆյա (անձնանուն), աշխույժ, վարդագույն, զայրույթ, ճրագալույց, անդամալույծ:

7․Տեղադրել դ-թ-տ․
ա) թատրոն , խրտվիլակ , Վարդգես, աղոթք
բ) վաթթար , պայտար, կրտսեր, պատճեն
գ) արդ , սաղարթ, ազատույուն, բախտակ

8․Առանձնացրեք այն գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ․
Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, ավետիս, ամպրոպ, ռազմիկ,շանթ, մատուռ, արագիլ, կարապետ, տարափ, գոհար, գալուստ, հյուսն, լաջվարդ, մարջան, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, գրիչ, մարտիկ, աղավնի, հարություն, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, այգի, բուրաստան, սպիտակ:

9․Կազմեց եք բարդբառեր` տրված բառերի արմատները գործածելով թեիբր և առաջին, թեիբր և վերջին բաղադրիչ․
Օրինակ` զրույց-զրուցակից, հարցազրույց:

Գույն- վարդագույն , գույնառատ
գունդ- երկրագունդ , գնդասեղ
հույզ- հուզառատ , անհույզ

տուն- տնաքանտ , երիցատուն
բույս-բուսաբուժություն , դեղաբույս
սեր- ուսումնասիրել , սիրելի
գլուխ- գլխաբաց , ինքնագլուխ
ձայն- ձայնավոր , անձայն
սիրտ- սրտաճաք , անսիրտ
ծաղիկ- ծաղկաման , արևածաղիկ

10․Ընդգծել քերականորեն փոփոխված բառերը.
Հավաքվածները մոտեցան իրենց ընկերոջը:

11․Յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտել մեկ բառով․
ա) լուրջ մտածող – լրջամիտ
բ) եկամուտ բերող – եկամտաբեր

գ) փետուրներով զարդարված – փետրազարդ

դ) ձեռքով կերտած – ձեռակերտ


12․Բառի իմաստն արտահայտել բառակապակցությամբ․
ա) հովեկ – հով տեղերը չվող

բ) մատռվակ – Խմիչքեղենը՝ տնօրինող


գ) թաղար – Խմորի տաշտ


դ) ճարմանդ – Մետաղյա կեռ

13․Փակագծերում տրվածներից ընտրել և տեղադրել ճիշտmիմաստները․
ա) փարչ – բաժակ
բ) պատմուճան – հագուստ
( պատուհան, բաժակ, ափսե, գդալ, հագուստ, ծաղկաման, գորգ )

14․Տեղադրել օ կամ ո․
ա) օրորել, անօգնական, անողնաշար, այսօր
բ) մեղմորեն, առօրեական, ոսկեզօծ, բնօրրան
գ) տնօրեն, բացօթյա, անօրեն, անօթևան
դ) նախօրօք, հանապազորդ, թիկնօթոց, բախտորոշ

15․Անհրաժեշտության դեպքում տեղադրել ը․
ինքնըստինքյան , չընկալել , լուսընկա , օրըստօրե , անակնկալ, ունկընդրել, երկընտրանք, ակընբախ, չըմպել, հյուրընկալ:

16․Տեղադրել դ –տ-թ․
ա) գեղարդ , կորնթարդ , ակնթարթ , որդան
բ) երդիկ , երթևեկել, վաղորդյան, արդուզարդ
գ) բրդուճ , նյարդ , խորդուբորդ , դրդել

17․Տեղադրել ջ-չ- ճ․
ակնակապիճ , պչրանք, միջև, հիասքանչ , միջատ, ճանճ , աղճատել, գաճաճ , մեջք, պճնանք:

18․Գրել տրված խմբերի անունները․
ա) որսաշների – ասպականի
բ) կռունկների – խորդերամ
գ) սողունների – նքողնակ
դ) ձկների – վտառ , նքողակ

19․Գրել տրված բառերի հոմանիշները․
ա) սին – սնոտի , դատարկ
բ) իրազեկ – տեղյակ , ծանոթ
գ) ականակիտ – վճիտ , մաքուր
դ) հույժ – խիստ , շատ

20․Գրել տրված բառերի հականիշները.
ա) կարծր – փափուկ
բ) նսեմ –
գ) ակնհայտ – թաքուն
դ) հարուստ – աղքատ

21․Ընդգծել նախադասության իմաստին համապատասխան բառը․
ա) (Բրուտի, հյուսնի) ջնարակած ծաղկամանները հրաշալի էին թրծված:
բ) (Ամբողջ, բոլոր) գյուղը մասնակցում էր տոնահանդեսին:

22․Ընդգծել նախադասության իմաստին համապատասխանող հարանունը․
ա) Ազգերի (խտրությունը, խտրականությունը) գիտաժողովի հիմնական թեման էր:
բ) Նրա (պաշտոնական, պաշտոնեական) մեքենան շարքից դուրս էր եկել:

Posted in Uncategorized

ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

  1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»(Մագնեսիա-հնագույն քաղաք փոքր Ասիայում)։

2. Ո՞րն է բնական մագնիսը:

Դեռևս մեր թվարկությունից առաջ 3000 տարի առաջմարդիկ գիտեին որ որոշ քարեր կարողեն ձգել տարբեր առարկաներ և այդպիսի քարերը ստացել են բնական մագնիս անվանումը։

3.Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:

արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:

4.Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:

արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:

5.Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

6.Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
ձողի բևեռները:

Տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները ՝ վանում։

7.Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:

Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռ նշված ծայրը ուղված է լինում դեպի հյուսիս, իսկ հարավային նշված ծայրը դեպի հարավ։

8.Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:

Մագնիսները շատ հաճախ կրառվում են տեխնիկայում

9.Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում:

10.Ի՞նչն է նրան մագնիսացրել:

11.Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

Մագնիսական դաշտ,  էլեկտրական հոսանքի և մագնիսական նյութերի մագնիսական ազդեցության մաթեմատիկական նկարագրությունն է։Մագնիսական դաշտ գոյություն ունի յուրաքանչյուր հաղորդչի շուրջ։